Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 23:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

[Անիմացիա]
Что вы ожидаете

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Поиск

Главная » 2013 » Հունիս » 3 » Կուրսանտ Սիփան Մովսիսյանն արյունաքամ լինելով մոտեցել է կապիտանին եւ խնդրել փրկել իր կյանքը
21:46
Կուրսանտ Սիփան Մովսիսյանն արյունաքամ լինելով մոտեցել է կապիտանին եւ խնդրել փրկել իր կյանքը
Կուրսանտ Սիփան Մովսիսյանն արյունաքամ լինելով մոտեցել է կապիտանին եւ խնդրել փրկել իր կյանքը

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ են պատմել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին:

«Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի տան մոտ հավաքած էին նրա հարազատները, բարեկամներն ու համակուրսեցիները:

2013 թ. հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին  պատմեցին դեպքի որոշ մանրամասներ:

Սիփան Մովսիսյանի հարազատների խոսքով` դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հունիս 1-ի` լույս 2-ի գիշերը: Դեպքի մասին հարազատները տեղեկացել են հեռախոսազանգով` հունիսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից: Սիփանի մորեղբայրը նույնիսկ չէր հիշում, թե կոնկրետ ժամը քանիսին են տեղեկացվել դեպքի մասին:  Հարազատները տեղեկություններ չհայտնեցին միջադեպի պատճառների մասին: Միայն մորեղբայրը հայտնել է, որ դիակը բերել են հունիսի 2-ի երեկոյան:

Մայրը ողբալով պատմում էր, թե ինչպես է ծառայակցի կողմից վիրավորված Սիփանը, արյունաքամ լինելով մոտեցել կապիտանին եւ խնդրել փրկել իր կյանքը: Ըստ նրա` կապիտանն անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն երակի վնասման եւ արյան կորստի հետեւանքով անհնար է եղել փրկել 20-ամյա Սիփանի կյանքը:

Սիփանը ապրում էր տնակում` մոր, տատիկի եւ երկու եղբայների հետ` ծանր սոցիալական պայմաններում: Նրա եղբայրներից մեկը ներկայումս ծառայում է Լեռնային Ղարաբաղում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործի հետ կապված մանրամասն տեղեկություններ կտրամադրի հետագայում»,-ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:

Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Դեպքի հետ կապված Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 552 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024