Հետաքրքիր Փաստեր Четверг, 28.03.2024, 21:20
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Թեթև ապրելու 10 գրավական

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Տավուշում ամուսինն ընտանեկան վեճը լուծել է նռնակի օգնությամբ. 4 մարդ զոհվել է

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
группа-пении кошек

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Քոչարի ֆլեշմոբ

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 10 » Լոռիի մարզում 25-ամյա հարսը 4 տարի է չի կողմնորոշվում իր նկատմամբ բռնաբարության փորձ արե՞լ են, թե՝ ոչ
11:34
Լոռիի մարզում 25-ամյա հարսը 4 տարի է չի կողմնորոշվում իր նկատմամբ բռնաբարության փորձ արե՞լ են, թե՝ ոչ
Լոռիի մարզում 25-ամյա հարսը 4 տարի է չի կողմնորոշվում իր նկատմամբ բռնաբարության փորձ արե՞լ են, թե՝ ոչ

Լոռիի մարզի գյուղերից մեկի 25-ամյա հարսներից մեկն ամուսնուն, ապա ոստիկանությանը հայտնել է, որ իրենց գյուղի երիտասարդներից մեկն իրենց գյուղի դաշտերում իրեն պառկեցնելով գետնին փորձել է բռնաբարել, սակայն դատաքննության ընթացքում մեկ այլ պատմություն է պատմել: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Ըստ գործի նյութերի, 28-ամյա  Թադեւոս Գ.-ն 2008 թվականի սեպտեմբերի վերջերին (կոնկրետ օրը պարզված չէ), իրենց գյուղի բնակչուհի Գ.Ս.-ի կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, ժամը 14.00-ի սահմաններում, դաշտում գտնվող առվի մոտ, ֆիզիկական բռնություն գործադրելով գցել է գետնին, պառկել նրա վրա, ապա նրա կամքին հակառակ իջեցրել է Գ. Ս.-ի սպորտային տաբատը եւ ներքնազգեստը եւ ցանկացել է բռնաբարել, սակայն Գ.Ս.-ն դիմադրություն է ցույց տվել, հրել է նրան, գոռացել ու փախել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում` Թ. Գ-ի նկատմամբ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով եւ 242-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ 2010-ի հունիսի 21-ին, Թադեւոս Գ.-ն իր կողմից վարած ավտոմեքենայով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Սպիտակից Երեւան ընթանալիս, խախտել է Ճանապարհային երթեւեկության կանոնների 65 եւ 66 կետերի կանոնները, մեքենան վարելով սահմանվածից առավելագույն արագությամբ, մեքենան դուրս է բերել հանդիպակած երթեւեկելի ուղեմաս, ընկել հանդամաս, որի հետեւանքով ուղեւոր Վարդան Ա.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Բռնաբարության փորձ կատարելու եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով մարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու կասկածանքով Թաթեւոս Գ.-ն 2011-ի մայիսի 14-ին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել:

Սակայն ավելի ուշ, իր լրացուցիչ բացատրության մեջ Գ. Ս.-ն հայտնել է, որ ինքը զրպարտել է Թադեւոսին. նա երբեք չի փորձել բռնաբարել իրեն: Ըստ այդմ, 2009 թվականին իր եւ Թաթեւոսի հետ այդպիսի միջադեպ տեղի չի ունեցել, եթե Թադեւոսը կանգնի իր առաջ, վստահ չէ, որ նրան կճանաչի, նրան տեսել է 2007 թվականին, երբ գնացել է դաշտ հորթին ջուր տալու, նկատել է դաշտամիջյան ճանապարհով կարմիր գույնի ավտոմեքենա է գնում իր հետեւից: Երբ մեքենան հավասարվել է իրեն, վարորդը՝ Թադեւոսը ցանկացել է զրուցել իր հետ, ինքն էլ պատասխանել է «ճամփադ շարունակիր, ինձ հետ գործ չունես»: Նա հետ է դարձել ու հեռացել: Թադեւոսն իրեն ընկերություն անելու, սեռական հարաբերության առաջարկ չի արել, ավտոմեքենայից չի իջել եւ իրեն չի քաշքշել: Նույն գիշեր երբ քնած է եղել, ինչ -որ մեկը թակել է իր ննջարանի լուսամուտը, տեսել է, որ Թադեուսն է: Սկեսուրը ձայնից արթնացել է եւ Թադեւոսը նրան տեսնելով, փախել է: Ինքը հորինել է Թադեւոսի իր նկատմամբ բռնաբարության փորձը, սակայն այդ մասին ասել է իր ամուսնուն եւ հետո լսել, որ նա Վ-ի եւ նրա եղբայր Շ-ի հետ գնացել են գազալցակայան եւ կռվել Թադեւոսի հետ:

Տուժող Գ-ն  որպես վկա հարցաքննության ժամանակ նույնը պնդել է եւ կրկին ժխտել Թադեւոսի Գ-ի կողմից իր նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու հանգամանքը:

Այնուհետեւ նա Շիրակի քննչական բաժնում կրկին պնդել է, որ Թաթեւոս Գ-ն իր նկատմամբ բռնաբարության փորձ է կատարել, սակայն, որ դա տեղի է ունեցել ոչ թե 2009 թվականին, այլ՝ 2008-ին:

Արդյունքում, դատարանը վճռել է Թադեւոս Գ-ին  մեղավոր ճանաչել միայն ճանապարհային կանոները խախտելու համար եւ նրան դատապարտել ազատազրկման 1  տարի 6 ամիս ժամանակով` զրկելով նրան մեքենա վարելու իրավունքից 2  տարի ժամանակով: Թորգոմ Գ.-ն համաներմամբ ազատ է արձակվել դատարանի դահլիճից:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 488 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024