Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 03:46
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Մարդիկ այլեւս չեն ցանկանում ամուսնանալ

Կանացիության ֆենոմենը

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 31 » Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայողի հետագա կյանքի վրա միջադեպը հետք կթողնի. նրա ձախ կողմը պարալիզացված է
09:07
Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայողի հետագա կյանքի վրա միջադեպը հետք կթողնի. նրա ձախ կողմը պարալիզացված է
Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայողի հետագա կյանքի վրա միջադեպը հետք կթողնի. նրա ձախ կողմը պարալիզացված է 

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած արտակարգ միջադեպիհետեւանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանի վիճակը դեպի լավն է գնում: ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նա դեռ միացված է արհեստական շնչառության ապարատին, բայց դրական տեղաշարժեր կան:

Բժիշկը նշեց, որ զինծառայողը կոմայի մեջ չէ, արթնացել է, չի կարողանում խոսել, բայց շարժումներով հարցերին պատասխանում է: Առայժմ վիրահատություն պլանավորված չէ, հայտնի չէ նաեւ, թե երբ նա կտեղափոխվի այլ բաժանմունք: Արամ Ասատրյանի խոսքով` նախնական տեղեկություններով` միջադեպը երիտասարդի հետագա կյանքի վրա, հնարավոր է, հետք թողնի, քանի որ նրա ձախ կողմը պարալիզացված վիճակում է, թեեւ ընթացքը ցույց կտա ամեն ինչ:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ. Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 18-ին պետք է կայանար Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու, նաեւ մտադիր էին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել: Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, քանի որ իրավապահները փակել են նրանց ճանապարհը: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:

Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ:

Դրանից հետո բարձրաստիճան պաշտոնյաները զինվորի հարազատների հետ միասին վերադարձել են նրա հայրենի գյուղ` Վերին Գետաշեն, որպեսզի մասնակցեն Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը: 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 612 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024