Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 15:25
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Նորածինը փրկել է մայրիկին

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Поиск

Главная » 2013 » Апрель » 14 » Մալաթիայի Գոհարը Սեդային մարմնավաճառության է դրդել. հատուկ ռեպորտաժ կալանավայրից./վիդեո/
08:10
Մալաթիայի Գոհարը Սեդային մարմնավաճառության է դրդել. հատուկ ռեպորտաժ կալանավայրից./վիդեո/

Մալաթիայի Գոհարը Սեդային մարմնավաճառության է դրդել. հատուկ ռեպորտաժ կալանավայրից./վիդեո/

43-ամյա Գոհար Նիկոլայի Սարգսյանը "Աբովյան” քրեակատարողական հիմնարկում դեռ երեք տարի էլ կմնա: Դատարանի վճռով, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 6 տարի, 6 ամիս  ժամկետով: Այս հոդվածը` մարդկանց արեւռտուրն է: 

Գոհար Սարգսյանը 2009 թ. նոյեմբերին Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող իր բնակարան է հրավիրում գյումրեցի Սեդա Մանուկյանին` խոստանալով նրան աշխատանքի տեղավորել: Սակայն խաբում է Սեդային, մի քանի օր պահում է իր տանը , նրա  համար սեփական նախաձեռնությամբ պարտքով ձեռք է բերում հագուստներ, այլ պարագաներ, ապա դրանք ուռճացված գներով` ապառքով վաճառում Սեդա Մանուկյանին:

Ըստ դատավճռի` Սեդային Գոհարը գցել է  արհեստական պարտքերի տակ, որից հետո 2009թ. նոյեմբերից մինչեւ 2010թ. օգոստոսի 21-ը օգտագործելով պարտքերը վերադարձնելու առումով Սեդա Մանուկյանի մոտ առաջացած վիճակի խոցելիությունը, հարկադրել է զբաղվել մարմնավաճառությամբ:

"Թրաֆիկինգի հոդված են սարքել գլխիս, ես ինչ եմ արել, որ ինձ սխալ են դատել, պիտի դատեն 61 հոդվածով”,-ասում է Գոհարն ու չի բացահայտում, թե ինչ հոդված է: "Ըտեղ հստակ ասվում է, տանդ մեջ ապաստան տալը ”,-ասաց Գոհարը:

Իսկ քրեական օրենսգրքի  261 հոդվածով պատիժ է սահմանված մարդուն պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու համար:   

Դժգոհ է նախաքննական մարմնից. իր խոսքով, ստիպում էին այլ բան ասի, գրի, իսկ ինքը ցուցմունք չի տվել այդպես: Ըստ Գոհարի` մասնագիտությամբ  բիզնեսմեն է, կալանավայրում` ակումբի եւ բակի մաքրությամբ է զբաղվում: Ձեռագործություն է սովորել եւ գտնում է, որ փակ տարածքը մարդուն բավականին փոխում է:

Խոշտանգումներ, բռնություններ չկան. ինչ դրսում պատմում են սուտ է` շարունակում է Henaran.am-ի հետ զրուցել Գոհարը: Տոներն են նշում, աղոթում են, մի խոսքով կյանքը ուրախ է անցնում:  Կալանավայրում համոզվել է, որ տան մեծից է ամեն ինչ կախված: Թե ով է տան մեծը, ինչպես է փոխվել Գոհար Սարգսյանն ու նրա ցանկությունները` տեսանյութում:

Վերջում միայն մի բան խնդրեց. "Երբ գրելու լինես երիտասարդ, խնդրում եմ կավելացնես`21 տարեկան հիվանդ աղջիկ ունեմ, զոհված ազատամարտիկի կին եմ՛՛:




Henaran.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական  վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին:
Категория: Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) | Просмотров: 678 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024