Հետաքրքիր Փաստեր Четверг, 28.03.2024, 19:21
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

ՎԱՆԱՁՈՐԸ Սովետական Միության ժամանակ Video

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

Поиск

Главная » 2013 » Апрель » 12 » Նարեկն ու Ռոբերտը կրակայրիչով ավազակային հարձակման են ենթարկել սեռը փոխած՝ աղջիկ դարձած Նիկային
09:07
Նարեկն ու Ռոբերտը կրակայրիչով ավազակային հարձակման են ենթարկել սեռը փոխած՝ աղջիկ դարձած Նիկային

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Գյոզալյանի և Ռոբերտ Անանյանի գործի դատավարությունը:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստերը: 

Ռոբերտ Անանյանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է տուժողի հետ: Վերջինս արական սեռի անձնավորություն է եղել, փոխել է սեռական կողմնորոշումը, «նմանվել իգական սեռի»: Նրան դիմել են «Նիկա» անունով: 

Անապայից Հայաստան ժամանած Նարեկ Գյոզալյանը՝ Ռոբերտի ընկերը, վերջինիս պատմել է, որ գումարային խնդիրներ ունի: Իսկ Ռոբերտն ընկերոջը պատմել է սեռական կողմնորոշումը փոխած «Նիկայի» մասին:

Նարեկ Գյոզալյանն առաջարկել է գնալ «Նիկայի» տուն և հափշտակել նրա գումարները:

Այդ նպատակով ընկերները զանգահարել են տուժողին, ներկայացել որպես հին ծանոթներ և առաջարկել սեռական հարաբերություններ ունենալու նպատակով հանդիպել:

«Նիկան» ընդունել է առաջարկը և նրանց հրավիրել մայրաքաղաքի փոքր կենտրոնում գտնվող իր բնակարան:

Մինչ «Նիկայի» տուն գնալը Նարեկն ու Ռոբերտը խանութից գնել են իրական ատրճանակի նման կրակայրիչ ու կպչուն ժապավեն:

2012 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 19-ի սահմաններում նրանք գնացել են «Նիկայի» բնակարան:

Նարեկը ատրճանակի նման կրակայրիչը պահել է տանտիրոջ ուղղությամբ, ապա կրակայրիչի բռնակով հարվածել նրա գլխին ու պահանջել նրա գումարները: «Նիկան» կրակայրիչն ընկալել է որպես իրական ատրճանակ: 

Նարեկն ու Ռոբերտը կպչուն ժապավենով կապել են «Նիկայի» ձեռքերն ու ոտքերը, վերցրել պահարանում դրված գումարը և հեռացել: Հափշտակած գումարը նրանք կիսել են միմյանց միջև:

Նարեկ Գյոզալյանն ու Ռոբերտ Անանյանը մեղադրվել են որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու դրա սպառնալիքով հափշտակություն կատարելու համար:

Դատարանը Գյոզալյանին ու Անանյանին մեղավոր է ճանաչել ավազակության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով: Դատարանում Նարեկ Գյոզալյանն իրեն մեղավոր չի ճանաչել: 

Ցուցմունք է տվել, որ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին Անապայից եկել է Հայաստան: Իր ընկեր Ռոբերտը պատմել է Նիկա անունով մարմնավաճառուհու մասին, առաջարկել է պայմանավորվել ու գնալ նրա տուն:

Հոկտեմբերի 16-ին ինքն ու Ռոբերտը հանդիպել են, իր հեռախոսով զանգել «Նիկային», պայմանավորվել, որ այդ երեկո հանդիպեն: Բայց այդ օրն ինքը չի կարողացել, նորից զանգել է «Նիկային», պայմանավորվել են նրան այցելել հաջորդ օրը:

Հոկտեմբերի 17-ին պայմանավորվել են, որ «Նիկայի» տանը կլինեն ժամը 20-21-ը: Մինչ այդ գնացել են Զեյթուն թաղամաս՝ Ռոբերտի ընկերոջը հանդիպելու, սակայն չեն հանդիպել: 

Մտել են խանութ, Ռոբերտի համակարգչային սրահի համար գնել են կպչուն ժապավեն: Խանութում տեսել են նաև սպիտակ կրակայրիչ-ատրճանակ, գնել են Ռոբերտի ընկերոջ համար: 

«Նիկան» զանգել ու ասել է, որ եթե ժամը 19-ին իր տանը չլինեն, հետո ինքը նրանց չի կարողանա ընդունել: Ռոբերտն ասել է, թե «Նիկան» իրեն 40 հազար դրամ է պարտք՝ չկայացած սեռական հարաբերության համար:

«Նիկայի» տանն իրենք համակարգչով երաժշտություն են լսել, զրուցել, Ռոբերտը «Նիկային» հիշեցրել է 40 հազար դրամ պարտքի մասին, իսկ «Նիկան» ժխտել է այդ փաստը: 

Զրույցի ընթացքում «Նիկան» ասել է, թե ինքը տղա է: Իրենք չեն հավատացել, մտածել են՝ կատակ է անում: 

Ինքը «Նիկային» տվել էր 40 հազար դրամ, բայց հետո ասել է, թե չի ցանկանում նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, պահանջել է վերադարձնել իր գումարը: Նա չի վերադարձրել: 

Սկսել են վիճել: «Նիկան» զանգել է ինչ-որ մեկին ու ասել, թե իրեն նեղացնում են: «Նիկան» սպառնացել է, թե սեղանին դրված շշով կխփի իր գլխին: 

Հետո «Նիկան» իրեն տվել է 80 հազար դրամ, որն ինքն ու Ռոբերտը կիսել են հավասար: Դա իրենց փողն է եղել: Եվ հեռացել են: Իրենք «Նիկային» չեն հարվածել ու չեն կապել: 

Երբ նրա տնից դուրս են եկել, նկատել են, որ տոպրակը՝ կպչուն ժապավենով ու կրակայրիչ-ատրճանակով, թողել են «Նիկայի» տանը:

Նախաքննական ցուցմունքում Նարեկն ասել է, որ Ռոբերտն իր համակարգչային սրահում «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ցույց է տվել մարմնավաճառ աղջկա լուսանկար, ասել է, որ ծանոթ է հետը, կարող են այցելել:

Իրենք զանգել ու պայմանավորվել են, որ երկուսով կվճարեն 30 հազար դրամ: 

Նրա տուն են գնացել Ռոբերտի հայրիկի ավտոմեքենայով: Ճանապարհին Ռոբերտն իր համար կրակայրիչ ու կպչուն ժապավեն է գնել: Գնել են նաև պահպանակներ:

Մարմնավաճառն իր տանը պատմել է, որ ինքը տրանսվիստիտ է, այսինքն՝ տղա է, բայց վիրահատվել ու աղջիկ է դարձել: Այդ հանգամանքն իմանալով՝ իրենք հրաժարվել են նրա հետ հարաբերություն ունենալուց, պահանջել են վերադարձնել իրենց վճարած 30 հազար դրամը: Նա չի վերադարձրել: 

Այդ ժամանակ Ռոբերտը հանել է իր համար գնած կրակայրիչ-ատրճանակը, պահել մարմնավաճառի ուղղությամբ ու ասել, թե իրենք ոստիկաններ են, նրան կտանեն ոստիկանություն: 

Մարմնավաճառը ցույց է տվել պահարանը, ասել, թե իր գումարներն այնտեղ են: Խնդրել է իր համար գումար թողնել: Ինքը վերցրել է ինչ-որ գումար, չի հաշվել, թե ինչքան: Չի կարող ասել, թե ինչու չի բավարարվել իրենց 30 հազար դրամը վերցնելով, այլ պահարանում եղած ամբողջ գումարն է վերցրել: 

Հետո կապել են մարմնավաճառի ոտքերն ու ձեռքերը, որ նա իրենց հետևից դուրս չգա: 

Գումարը կիսել են, եղել է 300 հազար դրամ:

Դատարանում Ռոբերտ Անանյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե «Նիկայի» տուն են գնացել պատահական տաքսիով: Իր կարծիքով՝ «Նիկան» արդեն իսկ եղել է ոչ սթափ վիճակում, նրա սեղանին ալկոհոլային խմիչքների կիսատ շշեր ու բաժակներ են եղել:

«Նիկայի» հետ վիճել են գումարը վերադարձնելու հարցով: Նա վերադարձրել է, իրենք հեռացել են: Ինքը գնացել է ընկերոջ տուն, կրակայրիչի տուփը, չգիտես թե ինչու, դրել է քարի տակ: Երբ ոստիկանների հետ եկել է այդ վայրը, կրակայրիչը տուփի մեջ չի եղել: 

Ինքը ոստիկաններից է իմացել, որ «Նիկան» տղա է, մինչ այդ չի իմացել: «Նիկան» կրակայրիչն ընդհանրապես չի տեսել, նրա վրա այն չեն պահել: Իրենք ավազակային հարձակում չեն գործել, իր մոտ եղած ու առգրավված 115 հազար դրամն իր աշխատած գումարն է: Գրպանում չի պահել, որ ընտանիքի անդամները չտեսնեն:

Նախաքննական ցուցմունքում Ռոբերտն ասել է, թե «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է «Բարբի Նիկա» անունով հանդես եկող աղջկա հետ: Մի անգամ հանդիպման է գնացել նրա տուն, որպես նվեր տարել է փափուկ խաղալիք:

«Նիկան» ասել է, թե ինքը իրականում տղա է եղել, անձնագրով անունը Նիկիտա է եղել, որպես աղջիկ՝ Նիկա է: Նա ասել է, թե արտասահմանում վիրահատման է ենթարկվել, փոխել սեռական օրգանները, այդ թվում՝ կուրծքը: Ասել է, թե վիրահատությունը նոր է կատարել, սեռական օրգաններին ձեռք տալ չի կարելի, առաջարկել է այլ եղանակով հարաբերություններ ունենալ: 

Ինքը չի համաձայնել ու փափուկ խաղալիքը թողնելով՝ հեռացել է:

Նարեկին պատմել է սա՝ որպես ծիծաղելի պատմություն: Նարեկն էլ ասել է, թե գումարային խնդիրներ ունի, կարող են առանց այդ «Նիկային» վնասելու նրա տանից գումար վերցնել: Ասել է, որ վերցրած գումարը կկիսեն:

Ինքը սկզբում չի համաձայնել, բայց Նարեկն ասել է, թե ամեն ինչ նորմալ կլինի: 

Կրակայրիչը գնել են 4500 դրամով, որ վախեցնեն «Նիկային», իսկ կպչուն ժապավենը՝ որ հեռանալուց առաջ կապեն, որպեսզի նա անմիջապես ոստիկանություն զանգել չկարողանա:

Իրենց վերցրած գումարը եղել է 220 հազար դրամ, որից 100 հազարը Նարեկը տվել է իրեն: 

«Նիկան» խնդրել է իր մոտ գումար թողնել: Նարեկը վերցրածից նրան տվել է 5 հազար դրամ:

Նարեկը թաշկինակով սրբել է կրակայրիչը, տվել իրեն ու ասել, որ ճանապարհին մի տեղ գցի: Տուփով այն գցել է ընկերոջ տնից ոչ հեռու՝ ավտոտնակների մոտ: 

Երբ մայրը զանգել ու կանչել է իրեն՝ ինքը տուն գնալուց առաջ մոտի գումարը պահել է շենքի կողքին գտնվող ծառի բնի մեջ: Ընտանիքի անդամներին ոչինչ չի պատմել: Հոկտեմբերի 18-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանություն: Ոստիկաններին պատմել է եղելությունը:

Տուժողը հայտնել է, որ երիտասարդներն իր տուն են գնացել սեռական հարաբերություն ունենալու պատրվակով: Բայց իր գլխին պահել են ատրճանակը ու գումար են պահանջել: 

Հարվածել են, ինքը չի դիմադրել: Իր ունեցած գումարը 800 հազար դրամ է եղել: Ինտերնետում իր անունը գրված է «Տրանսեքսուալ Նիկիտա», այսինքն՝ նրանք գիտեին, որ ինքը սեռը փոխած տղա է: 

Ոստիկանությունում իր ունեցած գումարը գրել է 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ, որովհետև գումարի չափը հստակ չի հիշել: Իրենից հափշտակված գումարի կեսը՝ 400 հազարը, ամբաստանյալների մայրերի կողմից վերադարձվել է:

Դատարանը, նկատի ունենալով, որ հափշտակված գումարի չափը տարբեր ցուցմունքներում տարբեր է նշվել ինչպես ամբաստանյալների, այնպես էլ հենց տուժողի կողմից, չփարատված կասկածները մեկնաբանել է ամբաստանյալների օգտին ու ամրագրել, որ հափշտակված գումարը եղել է 220 հազար դրամ:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալները վատառողջ են, բնութագրվում են դրական:

Ավազակային հարձակում կատարելու համար 21-ամյա Նարեկ Գյոզալյանն ու 19-ամյա Ռոբերտ Անանյանը դատապարտվել են 6-ական տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 18-ից: Առգրավված և իրեղեն ապացույց ճանաչված 115 հազար դրամը կվերադարձվի տուժողին:

Սա խաբուսիկ հանգամանքների գործ կարելի է անվանել. տուժողը սեռը փոխած, աղջիկ դարձած տղա է, իսկ հանցագործության գործիքը՝ ատրճանակի տեսքով սարքված պարզ կրակայրիչ:

1in.am
Просмотров: 516 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024