Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 16.04.2024, 21:05
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրեւների պատճառով 10 մարդ է զոհվել

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Կուսության “քաղցր” պտուղը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

Էրոտիկ երազների վտանգը. կանայք թաքցնում են այն, ինչ անում են երազում

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Նկարահանվում է «Կովկասի գերուհին 2»-ը

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Մեսին հանգստանում է Մայամիում

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Поиск

Главная » 2013 » Март » 4 » Նորածին երկվորյակների մահից հետո ժամանակավորապես փակվել է մանկական կեր վաճառած դեղատունը
08:18
Նորածին երկվորյակների մահից հետո ժամանակավորապես փակվել է մանկական կեր վաճառած դեղատունը
Նորածին երկվորյակների մահից հետո ժամանակավորապես փակվել է մանկական կեր վաճառած դեղատունը

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվանից հետո ժամանակավորպես փակվել է Էջմիածնի պոլիկլինիկայի մոտ գործող դեղատունը, որտեղից նրա ծնողները գնել են «Նեստլե» ընկերության «Նեստոժեն» մանկական կերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանը:

Սակայն, թե տվյալ դեղատնից, թե «Նեստոժեն»-ի ներկայացուցչությունից նորածինների հարազատների հետ ոչ ոք չի հանդիպել: «Բայց տվյալ դեղատունը փակ է: Դռան վրա փակցված է, որ ստուգումներ են»,- փոխանցեց գյուղապետը եւ ավելացրեց, մահվան գործով վերջնական արդյունքները դեռ պարզ չեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիր մարզի Առատաշեն գյուղում մահացած նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Առատաշեն համայնքի ղեկավար`  Վահրամ Հարությունյանը: Գյուղապետը պատմել էր, որ նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեին երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Տեղեկացրել էինք նաեւ, որ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնել  էին, թե «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։ Նախնական տեղեկություններով` չոր կաթը եղել է «Նեստոժեն» ֆիրմայի արտադրանք: Նրանց մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ նորածինների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մանկական կերից թունավորվելու վարկածը եւս դեռ միանշանակ չէ, այլ ծնողների վարկածն է: Ներկա պահին ծանրակշիռ վարկած չկա: Բոլոր ուղղություններով փորձաքննություններ են նշանակվել եւ կատարվում է  նախաքննություն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 433 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024