Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 11:16
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Սոբչակն անփոխարինելի է

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյկը հանգստանում են Սեն Տրոպեում

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Ինչի՞ց է առաջանում խռմփոցը

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

Поиск

Главная » 2013 » Апрель » 8 » Ո՞վ է միզել խրամատի մոտ. Շարքային Յուրիկը ինքնասպանություն է գործել ստորացվելուց և նվաստացվելուց հետո
20:11
Ո՞վ է միզել խրամատի մոտ. Շարքային Յուրիկը ինքնասպանություն է գործել ստորացվելուց և նվաստացվելուց հետո
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ռաֆիկ Մնացականյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ 2013 թվականի հունվարի 31-ի դատավճռով մեղավոր է ճանաչել թերի բարձրագույն կրթություն ունեցող 21-ամյա Ռաֆիկ Մնացականյանին: 

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը: Զինծառայող, կոչումով շարքային Ռաֆիկ Մնացականյանը, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, 2011 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 12-ն անց 10 րոպեի սահմաններում արթուն պահակի պարտականությունների կատարման ժամանակ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ իրենց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, նույն ջոկի ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Ներսիսյանի կողմից խրամաբջջի մոտ միզելու հարցի պարզաբանման ժամանակ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, նրա հասցեին արել անվայել արտահայտություն, տվել հայհոյանք, որով ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը: 

Այնուհետև բռնություն գործադրելով՝ չորս անգամ ապտակել ու մեկ անգամ ոտքով հարվածել է Ներսիսյանի կրծքավանդակի շրջանին, ինչից «վերջինս նեղսրտել է, ընկել մտածմունքների մեջ և, չտանելով նվաստացուցիչ վերաբերմունքն ու վիրավորանքն իր անձի հանդեպ, ժամը 12-ն անց 40-ի սահմաններում, կացարանին կից գտնվող պտտաձողի մոտ իրեն ամրակցված դիպուկահար հրացանից կրակոց է արձակել իր ծնոտի ստորին շրջանին և ստացած հրազենային մարմնական վնասվածքից մահացել է»:

Նույն օրը՝ ժամը 12-ն անց 15 րոպեին Մնացականյանը զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները մեկ անգամ ևս խախտել ու ստորացրել է շարքային Բ. Պետրոսյանի պատիվն ու արժանապատվությունը՝ հայհոյելով նրան և ասելով. «Եթե Յուրիկի այտերի վրա ապտակների տեղը կապտեց, քեզ...»:

Ռաֆիկ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ և 359 հոդվածի 1-ին մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Մնացականյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Հայտնել է, թե Յուրիկ Ներսիսյանի հետ եղել է նորմալ փոխհարաբերությունների մեջ: 

Դեպքի օրը խրամաբջջի մոտ միզած տեղ է եղել, ինքը մտածել է, թե Ներսիսյանն է արել: Հարցրել է նրան, իսկ նա պատասխանել է, թե իր արածը չէ: Սուտ խոսելու համար ինքը մեկ անգամ ապտակել է նրան: Ներսիսյանը դրանից հետո խոստովանել է, թե ինքն է միզել: 

Մնացականյանը զայրացել, մի քանի անգամ ապտակել է Ներսիսյանին ու հայհոյել, մի անգամ էլ ոտքով հարվածել է նրա կրծքավանդակին, բայց չի հասկացել՝ այդ հարվածը դիպել է, թե ոչ: Մի ուրիշ բառով ասել է՝ կեղտոտ: Դրանից հինգ րոպե հետո Ներսիսյանին տեսել է նստած, ապա նա գնացել է բլինդաժ, զենքը վերցրել: 

Ըստ Մնացականյանի՝ իրենք կարծել են՝ նա զենքը մաքրելու համար է վերցրել: Ցանկացել է խոսել Ներսիսյանի հետ, բայց չի հասցրել: Մոտ 40 րոպե անց մի կրակոցի ձայն է լսվել, հետո ասել են, թե Յուրոն իրեն խփել է: Ինքը սկզբում կարծել է, թե զենքը մաքրելու ժամանակ պատահական կրակոց է արձակվել:

Մնացականյանի կարծիքով՝ եթե Ներսիսյանը միզած տեղը մաքրեր, զինծառայողները նրան նորմալ կվերաբերվեին, խնդիր չէր առաջանա: «Ներսիսյանն ինքնասպանություն է գործել իր կատարած քայլերի համար, ոչ թե իմ ապտակներից վիրավորվելով»:

Ըստ Մնացականյանի՝ եթե Ներսիսյանի ինքնասպանության պատճառն ինքը լիներ, նա սկզբում իրեն կխփեր, հետո նոր ինքնասպան կլիներ:

Բացի մեկ միջադեպից, Ներսիսյանի հետ ուրիշ վիճաբանություն չի եղել: Նա ասել է, թե արձակուրդ է գնալու, տրամադրությունը լավ է եղել: 

Մնացականյանն ընդունել է, որ Ներսիսյանի հետ միջադեպից հետո ինքը Պետրոսյանին ևս հայհոյել է:

Վերջինս դատարանում ցուցմունք է տվել, թե իր կարծիքով՝ Մնացականյանը Ներսիսյանին վիրավորական բառ է ասել, եթե իրեն ասեին այդ բառը, ինքը չէր լռի: 

Դեպքից առաջ Յուրիկ Ներսիսյանն անտրամադիր էր, քանի որ նրա ընկերը ինքնասպան էր եղել:

Պետրոսյանի ցուցմունքով՝ Ներսիսյանի հետ միջադեպից հետո Մնացականյանը հայհոյել է իրեն, ինքը նեղվել է, բայց չի վիրավորվել: 

Տուժողի մայրը հայտնել է, թե որդին ծառայել է շուրջ մեկ տարի: Նա ծառայությունից, համածառայողներից չի դժգոհել, չի բողոքել: Ինքը ցանկացել է այցելել որդուն, բայց նա թույլ չի տվել, ասել է՝ կարիք չկա այդքան գումար ծախսելու: Իրենք նյութապես անապահով էին, անգամ բնակարան չունեին: 

Ըստ մոր՝ Յուրիկը սիրած աղջիկ ուներ, նրանց հարաբերությունները լավ էին, դեպքից երկու օր առաջ հեռախոսով խոսել էին իրար հետ:
Լավ ծառայության համար հրամանատարը խոստացել էր Յուրիկին արձակուրդ տրամադրել:

Իսկ ամենացավալին այն է, որ փորձագետի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված հողազանգվածում... մեզ չի հայտնաբերվել...

Ռաֆիկ Մնացականյանը դատապարտվել է վերջին հաշվով 5 տարի 3 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի հոկտեմբերի 14-ից:

Դատավճիռը բողոքարկել են ամբաստանյալ Մնացականյանն ու իր շահերի պաշտպանը՝ խնդրելով պայմանական դատապարտություն կիրառել կամ նշանակել հնարավորինս մեղմ պատիժ:

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում այս գործով բերված բողոքները չքննվեցին, որովհետև ամբաստանյալը դատարան չէր ներկայացվել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին:

www.1in.am
Просмотров: 720 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024