Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 18:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Լոռու մարզում շոգեքարշը որդու աչքի առաջ անցել է մոր վրայով՝ երկու մասի բաժանելով նրա մարմինը

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Поиск

Главная » 2013 » Հունիս » 26 » Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ գտնված Սաթենիկի միակ փրկությունը արտերկրում բուժումն է (ֆոտո)
08:34
Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ գտնված Սաթենիկի միակ փրկությունը արտերկրում բուժումն է (ֆոտո)
Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ գտնված Սաթենիկի միակ փրկությունը արտերկրում բուժումն է (ֆոտո)

2011թ հոկտեմբերի 7 քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ անցկացրած Սաթենիկը ամբողջովին չի ապաքինվել, նրան անհրաժեշտ վերականգնողական բուժումը կարող է իրականացվել միայն Եվրոպայի առաջատար կլինիկաներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա մայրը` Նաիրան:

Աղջկան օգնելու նպատակով հարազատները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում  «Օգնենք Սաթենիկին» անունով խումբ են բացել, որպեսզի կարողանան նրա բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքել:

Մայրը նշեց, որ իրենք կապ են հաստատել Բարսելոնայի հիվանդանոցներից մեկի հետ, որտեղից հայտնել են, որ աղջկա վերականգնողական բուժման համար անհրաժեշտ է մոտ  90-100 հազար եվրո: Եթե գումարը հավաքվի, նրանք նախատեսում են մեկնել օգոստոսին:

Մայրը տեղեկացրեց, որ աղջիկը դեռ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, պարբերաբար մերսումների համար տանում են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն: Սաթենիկը մի շարք առողջական խնդիրներ ունի` կապված հիշողության, ուղեղի աշխատանքի, մկանների հետ, քանի որ ձեռքերը, ոտքերը չի կարողանում շարժել, մտերիմները ամեն ինչ անում են նրա փոխարեն: «Ինքը չէ, իմ աղջիկը իր նման չէ, ես իրեն լավ եմ ճանաչում, իմ երեխան է, կարող է այնպիսի բաներ անել, որ ինքը ամբողջ կյանքում չի արել, մանկական բաներ կարող է  անել: Օրվա  ընթացքում ինչ լինում է, ոչինչ չի հիշում, ընդհանրապես ոչինչ չի հիշում, բացի իր ուրախ մանկությունից: Ինքնուրույն ոչինչ չի անում, մենք իրեն հագցնում, ուտեցնում ենք, ամբողջը մկանային կծկումներ են իր մոտ»,- նշեց մայրը:

Նա ասաց, որ աղջիկը քայլում է դժվարությամբ` իր եւ բուժքրոջ օգնությամբ, հարցեր չի տալիս, իսկ իրեն ուղղվող հարցերին պատասխանում է գլխի շարժումով, կամ «եթե հարցնես` ոնց ես, դժվարությամբ կասի` լավ եմ»: Մայրը նշեց, որ այստեղի բժիշկները արել են այն, ինչ հնարավոր է, նրա հետագա վերականգնումը հնարավոր է միայն արտերկրում, այդ մասին հայտնում են նաեւ հայաստանյան բժիշկները: «Մենք անզոր ենք, որովհետեւ Սաթենիկի ոչ մի քայլը չենք հասկանում, ինքը կարող է հանգիստ նստած լինել, մեկ էլ սթրես իր մոտ առաջանա, սկսի բոլորի վրա գոռալ, տարօրինակ բաներ անի, անսովոր երեւույթ է էլի, բժիշկները ամեն ինչ անում են, բայց ոչինչ չենք հասկանում: Վիճակը կայուն չէ, վերջերս էլի ուշագնացություն էր, ճնշման տատանում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա Սաթենիկ Միրզոյանը տարել է քթի միջնապատի վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս: Աղջիկը 10 տարի հաճախել է լատինամերիկյան պարերի, եւ եթե նրա մոտ ինչ-որ առողջական խնդիր լիներ, դա ակնհայտ կլիներ պարապմունքների ժամանակ: Կոմայից դուրս գալուց անցել է 1 տարի, բայց նրա առողջական վիճակում չնչին փոփոխություններ են նկատվում: «Այդ 1 տարվա ընթացքում կենտրոնի բժիշկներն արել են իրենց հնարավորության սահմաններում ամեն բան նրա ապաքինման համար, սակայն դեռ կան բազմաթիվ առողջական խնդիրներ, որ խոչընդոտում են Սաթենիկի լիարժեք ապաքինմանը: Սաթենիկի հետ պատահածն ամբողջ աշխարհի մասշտաբով հազվադեպ է պատահում: Նրա վիճակն անհասկանալի է նաեւ բժիշկների համար:

Կենտրոնի բժիշկներն այլեւս ի զորու չեն Սաթենիկի առողջական վիճակը բարելավել եւ խուրհուրդ են տալիս բուժումը շարունակել Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում, որի համար պահանջվում է բավականին մեծ գումար: Սաթենիկին բնականոն կյանք վերադարձնելու միակ հույսն այժմ կախված է գործարարների, հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների բարեգթությունից: Որպես ծնող` խնդրում եմ բոլոր բարերար մարդկանց օգնություն ցուցաբերել Սաթենիկին: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան: Նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներով:

004-015707-001 CUA AMD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-101 CUA USD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-102 CUA EUR MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK»,-ասված է ծնողների հայտարարության մեջ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 2861 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024