Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 17:49
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Պետերբուրգը վախենում է մերկ Մադոննայից

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

SUPER DANCE ! FAIL ! : Жми КЛАСС

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

[Անիմացիա]
Вы можете так

Սոբչակն անփոխարինելի է

Поиск

Главная » 2013 » Апрель » 7 » Քթի պլաստիկ վիրահատությունից հետո ամիսներ կոմայի մեջ գտնված աղջիկը դեպքից 1,5 տարի անց ոտքի է կանգնել
07:42
Քթի պլաստիկ վիրահատությունից հետո ամիսներ կոմայի մեջ գտնված աղջիկը դեպքից 1,5 տարի անց ոտքի է կանգնել
Քթի պլաստիկ վիրահատությունից հետո ամիսներ կոմայի մեջ գտնված աղջիկը դեպքից 1,5 տարի անց ոտքի է կանգնել

Դեռեւս 2011թ հոկտեմբերին քթի պլաստիկ վիրահատությունից հետո ամիսներ կոմայի մեջ անցկացրած Սաթենիկը դեպքից 1,5 տարի անց ոտք է կանգնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Աղջիկը դուրս չի գրվել հիվանդանոցից, ցերեկային ստացիոնար բուժում է ստանում, երբեմն տուն է գնում, հյուր է գնում եւ այլն: Նա այժմ վերականգնողական փուլում է, թե դա ինչքան կտեւի եւ ինչ արդյունք կունենան, ժամանակը ցույց կտա:

Հիվանդանոցից հայտնեցին, որ աղջիկը քայլում է, ինքնազգացողությունը լավ է, հիշողությունն ամբողջությամբ չի վերականգնվել, բայց դեպքից առաջ տեղի ունեցած բաները լավ հիշում է: «Նույնիսկ հիշել է Հունաստանում ապրող  իր ընկերոջ հեռախոսահամարը, բառացի ասել է բոլոր թվերը, որ զանգեն, խոսի հետը»,- մեզ հետ զրույցում ասաց բժիշկներից մեկը: Վաղ է ասել, թե դեպքը ինչ ազդեցություն կունենա աղջկա հետագա առողջական կյանքի վրա, թե ոչ:

Նա այժմ որեւէ դեղորայք չի ընդունում, Սաթենիկի հետ աշխատում են հոգեբանը եւ լոգոպետը: Այս շրջանում եւս կարող են աղջկան դուրս գրել հիվանդանոցից, բայց նա դեռ չի ցանկանում, արդեն հարազատ է դարձել իր հիվանդասենյակը, բժիշկներն էլ սպասում են, թե նա երբ կցանկանա տուն գնալ:

Այս դեպքի բացառիկության վրա զարմացել են ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի բժիշկները, ովքեր ավելի վաղ այցելել եւ տեսել էին աղջկան: Բժիշկները նրա դեպքը բոլոր տեսություններից դուրս են համարում: Նույնիսկ հիմա, երբ ամեն ինչ կարծես ավարտվել է, եւ աղջիկը ոտքի է կանգնել, բժիշկները չեն կարողանում ասել, թե ինչի հետեւանք էր այս ամենը: Մեզ հետ զրույցում «Էրեբունիի» բժշիկներից մեկն ասաց, որ հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ աղջիկը սրտի ռիթմի խանգարում ունենա, ինչը հանգեցրել է ուղեղի հիպոքսիայի, մյուս տարբերակը էպիլեպսիայի նոպան է:

Հիշեցնենք, որ 2011թ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արել: Դրանից հետո նա ավելի քան 5 ամիս կոմայի մեջ էր, սկզբից առաջընթաց չկար, սակայն աստիճանաբար Սաթենիկը սկսեց աչքերը փակել, բացել եւ այլն:

Աղջիկը 10 տարվա լատինո-ամերիկյան պարուհի է: Սաթենիկի բարեկամները չեն հասկանում, թե ինչ է կատարվել աղջկա հետ եւ վստահեցնում են, որ նա երբեւէ, այդ թվում եւ վիրահատությունից առաջ, առողջական խնդիրներ չի ունեցել։ Արտերկրից հրավիրված պրոֆեսորներն էլ չեն կարողացել որեւէ կերպ բացատրել, թե ինչու պետք է նման երեւույթ արձանագրվեր:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 617 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024