Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 20:13
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

ՎԱՆԱՁՈՐԸ Սովետական Միության ժամանակ Video

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Տավուշում ամուսինն ընտանեկան վեճը լուծել է նռնակի օգնությամբ. 4 մարդ զոհվել է

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 31 » Ռուսաստանի Մայկոպի երկրամասում վթարից մահացած ընտանիքի դուստրը կոմայից դուրս է եկել. Նրան դեռ չեն հայտնել հարազատների մահվան մասին
14:26
Ռուսաստանի Մայկոպի երկրամասում վթարից մահացած ընտանիքի դուստրը կոմայից դուրս է եկել. Նրան դեռ չեն հայտնել հարազատների մահվան մասին
Ռուսաստանի Մայկոպի երկրամասում վթարից մահացած ընտանիքի դուստրը կոմայից դուրս է եկել. Նրան դեռ չեն հայտնել հարազատների մահվան մասին

Ռուսաստանի Մայկոպի երկրամասում օգոստոսի 3-ին մահվան ելքով վթարի ենթարկված ընտանիքի մյուս դստեր` 27-ամյա Մերի Արզումանյանը կոմայից դուրս է եկել եւ արդեն Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Նա նշեց, որ ավագ քույրը, ով ամուսնացած է եւ բնակվում է Քաջարանում, գնացել է  քրոջը տեսության: Աղջկա վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է, նա առայժմ անշարժ է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո եւ 10 օրից հնարավոր կլինի նրան տեղափոխել:  Քաջարանի քաղաքապետն ասաց, որ աղջկան դեռ չեն ասել, որ իր ընտանիքի անդամները մահացել են, պարզապես ասել են, որ նրանք եւս անշարժ վիճակում են եւ հնարավոր չէ տեսակցել նրանց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Մայկոպի երկրամասում նրանց վարած  ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ՎԱԶ 21102-ին: Վարորդը` Պավել Արզումանյանը, նրա կինը` Արեւիկը Արզումանյանը եւ դուստրը` Լիլիթ Արզումանյանը մահացել էին: Իսկ մյուս դուստրը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրանք մեկնել էին Ռուսաստան` բարեկամի մոտ` հանգստի նպատակներով: Հարցին, թե ինչպես են ֆինանսական ծախսերը հոգացել, եւ ով է նրանց տեղափոխությունը կազմակերպել, քաղաքապետն ասել էր. «Մի հայ տղա սգո արարողությունների կազմակերպման գրասենյակ է ունեցել եւ նա է պատրաստակամություն հայտնել տեղափոխել Հայաստան: Իսկ ֆինանսավորումը կատարում է հիմնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, քանի որ ընտանիքի հայրը այնտեղ փականագործ է աշխատել: Մյուս աղջկա բուժման ծախսերը եւ հետագայում նաեւ տեղափոխությունը եւս կհոգան»,- ասել էր քաղաքապետը


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 605 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024