Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 16:06
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

[Անիմացիա]
Что вы ожидаете

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Поиск

Главная » 2013 » Апрель » 3 » Ճակատիս վրա գրվա՞ծ է, որ կույս չեմ (մի կույսի պատմություն մաս 3)
08:52
Ճակատիս վրա գրվա՞ծ է, որ կույս չեմ (մի կույսի պատմություն մաս 3)



















Երկուշաբթի երեկոյան ժամադրված էի մի կնոջ հետ, ում հետ պիտի աշխատանքային պայմանագիր կնքեի: Մասնագիտությամբ ֆոտոնկարչուհի եմ, շատ եմ սիրում աշխատանքս: Այդ կնոջ ամսագրի համար պիտի ֆոտոներ անեմ:
Պայմանավորվել էինք հանդիպել բացօթյա սրճարաններից մեկում: Պայմանավորված ժամից մի փոքր ուշացումով մոտեցա Տիկին Էմմային (այդպես էր նրա անունը¤: Նա քառասունին մոտ, կառե մազերով, բավականին խնամված մաշկով մի կին է: Էմման անդադար ծխում է, բայց չգիտես ինչու ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա կանացի թեթև շարժումով տուփից հանում ու գծագրված, բայց նուրբ շուրթերին մոտեցնում գլանակը, (այդ պահին լսվում է կրակայրիչի չխկոցը, նրա կողքի տղամարդիկ միշտ պատրաստ են վառելու նրա ծխախոտը) հետո այնպիսի հաճույքով է քաշում ծուխը, որ դու ինքդ կոկորդումդ զգում ես ծխի դառնությունը, ու հետո թեթևակի փչելով բաց է թողնում ծխի քուլան' ասես ցանկանալով դիմացինին կախարդել այդ ծխով:
Նա մենակ չէր: Դիմացը ինչ որ տղամարդ էր նստած:
- Ա՜ , Սաշա, ողջույն: Նստիր, խնդրեմ: Ծանոթացիր Ալեքսն է:
Ալեքսը ոտքի կանգնեց ու համբուրեց ձեռքս, ես ոտքից-գլուխ մի հայացք անցկացրի Ալեքսի վրայով: Նրա կատարյալ տեսքից (համենայն դեպս ինձ այդպես թվաց) շունչս կտրվեց: Ես նստեցի ու գրեթե ողջ խոսակցության ընթացքում փորձում էի մի վայրկյանից ավել չնայել
նրան: Հանկարծ Էմմայի հեռախոսը զնգաց: Իսկ Ալեքսը զբաղված էր թղթի վրա ինչ որ բան խզմզելով:
Ես առիթից օգտվելով ինձ թույլ տվեցի ավելի երկար նայել նրան: Ալեքսի աչքերը մուգ կանաչ էին, դեմքը սափրած չէր և դա նրան ավելի տղամարդկային տեսք էր տալիս: Եվ ես պատկերացրի, թե ինչպես եմ համբուրում նրա ականջը, հետո այտը, զգում եմ նրա այտերի ծակծկոցը, համբուրում նրա հյութեղ շուրթերի անկյունը, հետո դանդաղ շուրթերս հպում եմ նրա շուրթերին…դա կլինի երկար, անմոռանալի, կրքոտ… երկար ու անմոռանալի…Ա՛խ: Այնպես պատկերացրի, որ ինքս կծեցի շրթունքս ու այնքան ուժեղ, որ շուրթս վնասեցի, արյուն եկավ:
-Ի՞նչ պատահեց- իրար անցան Էմման ու Ալեքսը:
- Ոչինչ, ոչինչ, – անձեռոցիկով շրթունքս մաքրելով ասացի,- ներեցեք հիմա կգամ,-ասացի ես
ու արագ քայլելով գնացի զուգարանի կողմը: Տե՜ր աստված…. հիմա°ր, անփորձ կույս: Աղջիկները ճիշտ են ասում, այս ամենը ոչ մի լավ բանի չի բերի: Պիտի ընկեր ունենալ, թեկուզ չսիրել, բայց թող տղամարդ լինի կողքիդ:
Մի փոքր ուշքի գալով' վերադարձա:
- Սաշա, չներկայացրի, Ալեքսը իմ գործընկերն է ու շատ հավանում է քո աշխատանքները, -ասաց էմման:
- Սաշա, ինչ գեղեցիկ ու տարօրինակ աչքերի գույն ունես' մուգ շագանակագույն, թե՞ կանաչ ու սևով շրջանակված,- ասաց Ալեքսն ու կարծես իր հայացքով մտավ իմ ամբողջ էության մեջ:

Ես հասկացա, հենց նա էլ կլինի իմ առաջին տղամարդը:


Շարունակելի
Просмотров: 638 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024