Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 05:58
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սեղմիր Класс

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

Продовольственная вкус

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

Լուսանկարում են հայտնիները

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

19-ամյա աղջիկը 400 կիլոգրամ քաշ ունի

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

Ինչպե՞ս խոսել տղամարդու հետ սեքսի մասին

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Շիկահերների դարաշրջանն անցել է

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Поиск

Главная » 2013 » Հունիս » 16 » Վարսահարդար կավատ կինը իր անչափահաս մարմնավաճառուհուն չի վճարել՝ պատճառաբանելով, թե հաճախորդը սուրճ է բերել
16:07
Վարսահարդար կավատ կինը իր անչափահաս մարմնավաճառուհուն չի վճարել՝ պատճառաբանելով, թե հաճախորդը սուրճ է բերել
Վարսահարդար կավատ կինը իր անչափահաս մարմնավաճառուհուն չի վճարել՝ պատճառաբանելով, թե հաճախորդը սուրճ է բերել

32-ամյա Մետաքսյա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարմնավաճառներ` Արեւիկ Հ.-ի, Հայկանուշ Ն.-ի, Հեղինե Հ.-ի, ինչպես նաեւ անչափահաս հանդիսացող Հ. Մ-ի կողմից պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է իր բնակարանը, ինչպես նաեւ գույքային օգուտ ստանալու նպատակով, վերջիններիս համար հաճախորդներ է մատակարարել: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ: 

Մետաքսյա  Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք տվել այն մասին, որ մասնագիտությամբ վարսահարդար է եւ զբաղվում է իր մասնագիտությամբ: Նա նշել է, որ մանկուց սիրել է ընկերություն անել տղաների հետ եւ իր ընկերական շրջապատը հիմնականում տղաներ են, ինչի արդյունքում էլ հաճախ են տղաները նրան հյուրընկալվել:

Անչափահաս Հ. Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ոմն Հայկուհու միջոցով ծանոթացել է վարսահարդար Մետաքսյա Մ.-ի հետ: Վարսերը հարդարելու նպատակով, մոր հետ գնացել է Մետաքսյայի տուն, որտեղ գտնվել է նաեւ Հայկուհին:

Մետաքսյան իրեն ասել է, որ տեղյակ է իր անցյալի մասին, նաեւ տեղյակ է, որ ֆինանսական ծանր պայմաններում է գտնվում, ուստի իրեն համոզել է, որ գա իր տանն ապրի, ասելով, որ շատ ծանոթ տղաներ ունի, որոնց հետ գումարով սեռական հարաբերություն կունենաս, լավ կհագնվես, մազերդ միշտ հարդարված կլինի: Այդ ժամանակ ինքը եղել է 17 տարեկան, որի մասին հայտնել է նաեւ է Մետաքսյային, սակայն վերջինս իրեն ասել է, որ մինչեւ 18 տարին լրանալը գաղտնի կպահի այդ հանգամանքը եւ այդ մասին ոչ ոք չի իմանա:

Ինքը Մետաքսյային ասել է, որ մարմնավաճառությամբ չի զբաղվել, սակայն Մետաքսյան շարունակել է իրեն համոզել եւ առաջարկել է մտափոխվելու դեպքում գալ իր տուն: Ինքը համաձայնել է Մետաքսյայի առաջարկին եւ տեղափոխվել է նրա տուն, որտեղ ապրել է նաեւ Հայկուհին: Մետաքսյայի տուն տեղափոխվելուց հետո, հաջորդ օրը Մետաքսյայի տուն է գնացել մի տղամարդ, որը նրա ծանոթ, Արամուս գյուղի բնակիչ Արթուրն է եղել, որի հետ Մետաքսյայի տանը սեռական հարաբերություն է ունեցել եւ դրա դիմաց Մետաքսյան տվել է 5000 դրամ:

Դրանից մի քանի օր անց, Մետաքսյայի տուն է գնացել նրա ծանոթ, Գեղաշեն գյուղի բնակիչ Աշոտը, որի հետ տան ննջասենյակում նույնպես սեռական հարաբերություն է ունեցել, սակայն դրա դիմաց Մետաքսյան իրեն գումար չի տվել, ասելով, որ Աշոտը սուրճ է բերել դրա դիմաց:

Բացի դրանից, Մետաքսյան նախորոք պայմանավորվելով հաճախորդների հետ, իրեն տաքսիով ուղարկել է տարբեր հյուրանոցներ, սեռական հարաբերություն է ունեցել նրանց հետ եւ հաճախորդների տված գումարները բերել եւ տվել է Մետաքսյային, որի դիմաց Մետաքսյան իրեն ծխախոտով, ուտելիքով եւ հագուստով է ապահովել:

Մետաքսյայի պահանջով սեռական հարաբերություն է ունեցել ամսվա ընթացքում 25 օր, օրական 1-2 հաճախորդի հետ, 10.000-20.000 դրամ գումարով, որոնք միշտ բերել եւ տվել է Մետաքսյային: Այդ ամենը տեւել է 11 ամիս: Քննելով գործը դատարանը վճռել է Մետաքսյա Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 3 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 506 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024