Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 07:16
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Դիետա` տղամարդկանց պոտենցիայի համար

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Բնավորության 5 գիծ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Լուսանկարում են հայտնիները

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

[Անիմացիա]
Ծնունդդ շնորհավոր Սեղմիր Класс

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

[Անիմացիա]
Պարիր, թե կարող ես))

Поиск

Главная » 2012 » Декабрь » 1 » Վստահ եմ, կարող եմ եւ ուզում եմ 3-րդ երեխա ունենալ. ՄԻԱՎ-ով ապրող կնոջ պատմությունը
16:23
Վստահ եմ, կարող եմ եւ ուզում եմ 3-րդ երեխա ունենալ. ՄԻԱՎ-ով ապրող կնոջ պատմությունը
Վստահ եմ, կարող եմ եւ ուզում եմ 3-րդ երեխա ունենալ. ՄԻԱՎ-ով ապրող կնոջ պատմությունը

«Մարդիկ, հանդուրժող եղեք մեր նկատմամբ, մենք եւս հասարակություն մի մասն ենք, ձեզնից մեկն ենք եւ պետք ենք մեր  երեխաներին, ծնողներին, հարազատներին, ինչպես եւ դուք»: Սա 30-ամյա Սիլվայի հորդոր-խնդրանքն է հասարակությանը:

Սիլվան (անունը փոխված է-խմբ.) ՄԻԱՎ վարակակիր է, հիվանդության մասին իմացել է մեկ տարի առաջ` խիստ պատահական: «Այնպես ստացվեց, որ ահավոր հիվանդացա, ոչ մի բժիշկ չէր կարողանում հասկանալ, թե իմ մոտ ինչ է: Վերջում ինձ ուղարկեցին ՁԻԱՀ կենտրոն, հանձնեցի անալիզ, պարզվեց, որ իմ մոտ ՄԻԱՎ կա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սիլվան:

Նրա մտքով չէր էլ անցնում, որ իր մոտ կարող է ՄԻԱՎ լինել, հիվանդության մասին էլ շատ քիչ էր լսել: Մինչ բժշկի դիմելը Սիլվայի ինքնազգացողությունը վատացել է, առկա էր ընդհանուր թուլություն, ջերմություն, ուժեղ քրտնարտադրություն, հոգնածություն, ախորժակի կորուստ, տրամադրության անկում: ՁԻԱՀ կենտրոնում անալիզ հաձնելուց հետո պատասխանը իմանալու օրը այսօրվա պես հիշում է: «Շոկի մեջ էի, քանի որ ամուսնուս մոտ չկար, ոչինչ չէի հասկանում, չէի իմանում` ինչ սպասել այդ հիվանդությունից, ինձ թվում էր` կյանքս ավարտվում է այստեղ, ուրիշ ձեւ էի պատկերացնում հիվանդությունը: Ամուսինս այդ ժամանակ ինձ ոչինչ չասաց, տեսնելով, որ ես շատ վատ եմ: Երբեք ակնարկ չի արել, թե ինչի պիտի քեզ մոտ լինի, ինձ մոտ` ոչ: Ես կարծում էի, թե ինքը կմտածի, թե իրեն դավաճանել եմ, ինչ-որ տեղից ձեռք եմ բերել, բայց այդպիսի բան չեղավ, ինձ վստահում է եւ ճանաչում»,- պատմեց Սիլվան:

Իսկ ՄՒԱՎ, իր կարծիքով,ձեռք է բերել արյան փոխներարկումից; Բանն այն է, որ 6-7 տարի առաջ Հայաստանի լավագույն հիվանդանոցներից մեկում տարել է բարդ վիրահատություն, արյան կարիք կար, արյուն էին ներարկել, եւ կարծում է` դա է միակ տարբերակը, որտեղից կարող էր փոխանցվել վարակը: Վարակի մասին իմանալուց հետո նա չի գնացել հիվանդանոց, քանի որ իմաստ չի տեսնում, ոչինչ չի կարող ապացուցել:

Նա այժմ ստանում է հակառետրովիրուսային բուժում, դեղեր է ընդունում, իրեն լավ է  զգում, իմունային համակարգը լավացել է, «լրիվ լիարժեք, առողջ մարդ է, հիվանդության մասին էլ հիշում է միայն դեղերը խմելու ժամերին»: Հիվանդության մասին իմանալուց հետո սկսել է ավելի ուշադիր լինել առողջության նկատմամբ եւ վայելել կյանքի ամեն րոպեն: Հիվանդության մասին գիտեն քչերը եւ երբեք նրանց կողմից վատ վերաբերմունք չի արժանացել: Սիլվան պատրաստ չէ իր կարգավիճակի մասին հայտնել շատերին, քանի որ չգիտի, թե ինչպես կընդունեն: «Իմ ամուսինը ինձ շատ լավ է վերաբերում, ինձ շատ սիրում է, եւ միշտ օգնում է: հետեւում է, որ ժամանակին դեղերս ընդունեմ: Գիտեմ, որ երբեք ինձ չի թողնի, ինձնից չի հեռանա, չի նեղացնի: Նա ինձ հավասար տեղեկացված է այդ հիվանդությունից»,- պատմեց կինը: 

Սիլվան ունի երկու երեխա, պատրաստվում է ունենալ նաեւ երրորդ երեխան: Այդ նպատակով բժիշկների հետ խորհրդակցել են, 2-3 ամսից կսկսեն գործընթացը: «Հիվանդ կնոջից կարող է առողջ երեխա ունենալ,այդպիսի դեպքեր շատ գիտեմ: Վստահ եմ, որ կարող եմ եւ ուզում եմ, խոսել ենք բժշկի, 2-3 ամսից կսկսենք գործընթացը, ուղղակի պետք է բժշկի հսկողության տակ լինենք եւ մեր մոտ ամեն ինչ կստացվի, առողջ բալիկ կունենանք»,- ասաց Սիլվան:

Եւ վերջում Սիլվան ՄԻԱՎ-ով ապրողներին խորհուրդ է տալիս երբեք չհուսահատվել ու հիշել. «Կան մարդիկ, ովքեր մեր կարիքն ունեն եւ սիրում են մեզ, ես իմ վրա եմ դա զգացել»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 509 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024