Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 09:09
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայր է դարձել

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Շիկահերների դարաշրջանն անցել է

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Պետերբուրգը վախենում է մերկ Մադոննայից

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

Поиск

Главная » 2013 » Апрель » 21 » 10 ամենաէկզոտիկ պլաստիկ վիրահատությունները
14:37
10 ամենաէկզոտիկ պլաստիկ վիրահատությունները

votqer-1

Պատմաբանները վստահեցնում են, որ պլաստիկ վիրահատություններն ի հայտ են եկել Հին Եգիպտոսում, ավելի քան 3000 տարի առաջ, գրում  է 168.am-ը: Եթե նախկինում պլաստիկ վիրաբույժները շտկում էին մարդկանց արտաքին ակնառու թերությունները, ապա այժմ նրանք կատարում են իրենց հաճախորդների ցանկացած ամենաանհավանական վիրահատությունները: Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է 10 ամենաէկզոտիկ պլաստիկ վիրահատությունների ցանկը:

1. Մկանների իմպլանտացիա. այս իմպլանտները ևս պատրաստված են սիլիկոնից: Մասնագետները, սակայն, նշում են, որ իմպլատներն իրական մկաններից կարելի է տարբերել անզեն աչքով: Վիրահատության արժեքը 7500-14.000 դոլար է:

2. Ականջի ձևի շտկում: Այս վիրահատությունն, ըստ էության, շատ պարզ է: Մասնագետը նախ՝ կտրում է ականջի աճառը, այնուհետև՝ այն կարում հատուկ ձևով: Վիրահատության արժեքը մոտավորապես 1700-2000 դոլար է:

3. Կոնքերի հեռացում. Բարակ գոտկատեղ ունենալու համար կանայք հաճախ դիմում են անհավանական քայլերի: Դրանցից մեկն էլ կարելի է համարել հենց այս վիրահատությունը: Արժեքը 10.000-15.000 դոլար է:

4. Ոտքի մատների ձևի շտկում: Այս վիրահատությանը դիմում են տարբեր նպատակներով. երբեմն՝ նաև մատները կարճացնելու պահանջով: Արժեքը 1800-2200 դոլար է:

5. Դիմլեկտոմիա: Այս վիրահատության արդյունքում՝ ժպտալիս մարդկանց դեմքին փոսիկներ են առաջանում: Վիրահատությունն իր տեսակով շատ պարզ է. բժիշկը թշի ներսի հատվածում կտրվածք է անում, հանում է ճարպի մի մասը: Վիրահատությունն արժե 2000-5000 դոլար:

6. Ոտքերի երկարեցում. սա համարվում է ամենածանր վիրահատություններից մեկը, որի արդյունքում մարդու հասակն ավելանում է 6-7 սմ-ով: Արժե 160.000-200.000 ռուբլի (նշենք, որ «Forbes» ամսագրում այս վիրահատության արժեքը նշված է ռուբլիով):

7. Լեզվի վրա հատուկ իրի տեղադրում. վիրահատության այս եղանակը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, սակայն իրենց մեջ ուժ չեն գտնում հրաժարվելու իրենց սիրելի սնունդից: Վիրահատության արժեքն այնքան էլ մեծ չէ՝ 1500-2000 դոլար, սակայն այն շատ վտանգավոր է. վիրահատությունից հետո լեզուն կարող է ուռչել, ինչի արդյունքում հիվանդն ուղղակի կխեղդվի:

8. Ծնկների ձևի փոփոխություն: Վիրահատությունն ավելի շատ նախատեսված է տարիքով մեծ կանանց համար: Վիրահատության արժեքը 8000-9000 դոլար է:

9. Երբեմն վիրաբույժների օգնությանն են դիմում մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում մարմնի վրա մազեր ավելացնելու: Վիրահատության արժեքը սկսվում է 2000 դոլարից:

10. Ներարկում ոտքի մեջ: Վիրահատության այս տեսակին դիմում են այն կանայք, ովքեր ցանկանում են մշտապես բարձրակրունկ կոշիկներ կրել, սակայն գանգատվում են դրանց առաջացրած ցավերից: Ներարկման արդյունքում 6-ամսից մինչև 1 տարի ժամկետում հնարավոր է ցավ չզգալ բարձրակրունկ կոշիկներ կրելիս: Ներարկումն արժե 500-1500 դոլար:

168.am


Просмотров: 625 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024