Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 22.05.2024, 02:56
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

Սքարլեթ Յոհանսոնը կմարմնավորի պոռնո լեգենդին /ֆոտո/

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

Հայաստանում կանցկացվի տոլմայի փառատոն. Տոլման ամբողջությամբ եւ միմիայն հայկական կերակրատեսակ է

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

Ինչպե՞ս խոսել տղամարդու հետ սեքսի մասին

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

[Անիմացիա]
Вы можете так

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 25 » 13-ամյա աղջկան հղիացրած ծերունին ազատության մեջ է
10:29
13-ամյա աղջկան հղիացրած ծերունին ազատության մեջ է
13-ամյա աղջկան հղիացրած ծերունին ազատության մեջ է 

Վանաձորցի 80-ամյա ծերունին, ով 7 տարի առաջ հղիացրել է 13-ամյա աղջկան, այժմ ազատության մեջ է: Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, իսկ ահա վերաքննիչ ատյանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել:
2005 թվականի սեպտեմբերին 13-ամյա Կարինեն կատվին փնտրելու նպատակով գնացել էր իր հոր ընկերոջ հոր` Ներսես պապի ժամանակավոր կացարան: Կատվին այնտեղ գտել էր, սակայն, համաձայն աղջկա ցուցմունքների, 73-ամյա ծերունին նրան թույլ չէր տվել դուրս գալ կացարանից, և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել իր հետ: Տուժողը նշել էր նաև, որ թեև տղամարդն իրեն չի հարվածել, չի սպառնացել, հագուստը չի պատռել, սակայն ինքն օգնություն է կանչել, արձագանքող չի եղել:
Սեռական հարաբերությունից հետո աղջիկն իր վարտիքի վրա արյան հետքեր է նկատել, բայց ուշադրություն չի դարձել և ոչ ոքի չի պատմել դեպքի մասին: Կատարվածը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ, աղջկա մոտ ֆիզիոլոգիական որոշակի փոփոխություններ նկատելով, մայրը նրան տարել է հիվանդանոց, և պարզվել է, որ աղջիկը 34-շաբաթական հղի է,- հայտնում է yerkir.am-ը:
Կեսարյան հատման միջոցով Կարինեն աղջիկ է ունեցել, սակայն հրաժարվել է նրանից: Այնուհետ Կարինեի ծնողները դիմել են ոստիկանություն: 2006 թվականին հարուցված քրեական գործը նախ կարճվել է, իսկ կալանավորված ծերունին համաներմամբ ազատ է արձակվել: Սակայն բողոքից հետո այն վերսկսվել է և կասեցվել, քանի որ ծերունին փախուստի մեջ է եղել: Իսկ նրան հայտնաբերելուց հետո` 2011թ., գործը դատախազությունից ուղարկվել է դատարան:
Ծերունին իր մեղքն ընդունել է, սակայն նշել է, թե ինքը սեռական հարաբերություն չի ունեցել աղջկա հետ և չէր էլ կարող, միայն աղջկա սեռական ցանկությունները փորձել է բավարարել շոյանքներով: Համաձայն նրա ցուցմունքի` հենց աղջնակն է փորձել մոտենալ իրեն, գայթակղել:
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, սակայն, որ թեև ծերունին, ամենայն հավանականությամբ, սեռական ակտ իրականացնել չէր կարող, սակայն նրա մոտ սերմնաժայթքում կարող էր լինել և սեռական շոյանքների միջոցով հղիության պատճառ լինել: Դատաբժշկական մեկ այլ եզրակացությունը փաստել է նաև, որ 13-ամյա Կարինեի դուստրը 99.9 տոկոսով սերում է հենց նրանից:
Այս տարվա մայիսի 29-ին առաջին ատյանի դատարանը Ներսեսին Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2 մասով նախատեսված հանցանք կատարելու համար դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Սակայն Ներսեսի փաստաբանը դիմել է վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի դատավճիռը` վերաորակել արարքը և, որպես պատիժ՝ տուգանք նշանակել, կամ մասնակի բեկանել դատավճիռը` որոշում ընդունելով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
Գործը քննելուց հետո օգոստոսի 17-ին վերաքննիչ դատարանը որոշել է առաջին ատյանի կողմից Քր. օր-ի 142-րդ հոդվածի երկրորդ մասով հանցանք կատարելու համար Ներսեսի առաջին ատյանի դատավճիռը փոխել և ազատազրկման ձևով նշանկված պատիժը չկիրառել` 2 տարվա փորձաշրջան սահմանելով:
Վերաքննիչ դատարանը նման որոշում ընդունել է` հաշվի առնելով այն, որ մեղադրյալը 80-ամյա կենսաթոշակառու, զառամյալ ծերունի է, նախկինում դատապարտված չի եղել, աողջական վիճակը ծանր է` տառապում է բազմաթիվ հիվանդություններով, բնութագրվել է դրական, ընդունել է կատարած հանցանքը և զղջացել դրա համար, դեպքից անցել է 7 տարի և այդ ընթացքում նոր հանցանք չի կատարել:

Հ.Գ. Անձանց անունները փոխված են, քանի որ մեղադրյալի դեպքում դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ տուժող աղջկա դեպքում` հասկանալի պատճառներով:


mamul.am
Просмотров: 948 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024