Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 15:45
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Խորհուրդներ ամուսնացած կանանց

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Поиск

Главная » 2013 » Январь » 4 » 5 սխալ, որից պետք է խուսափել խոսքի մեջ
22:26
5 սխալ, որից պետք է խուսափել խոսքի մեջ

Շփման ունակությունն անընդհատ պետք է զարգացնել ու կատարելագործել։ Որքան հետաքրքիր լինի ձեզ հետ շփվելը, այնքան ավելի մեծ հնարավորություններ կբացվեն։ Բայց ցանկալի զրուցակից լինելու համար հետաքրքրությունների բազմազանությունից ու գեղեցիկ խոսքից բացի մի փոքր էլ զսպվածություն է անհրաժեշտ՝ որոշ սխալներից խուսափելու համար։ Ահա դրանցից հիմնականները.

1. Պարծենկոտություն

Ոմանք վստահ են, որ պարծենալով նոր մեքենայով կամ մեծ շահույթով, տպավորություն կգործեն շրջապատի վրա։ Մասամբ սա ճիշտ է։ Դրանք տպավորություն կթողնեն, բայց ոչ այն, ինչ սպասում էին։ Երբ ինչ-որ մեկը գիտակցաբար փորձում է բարձրացնել իրեն, անմիջապես աչքի է զարնում, եւ որպես կանոն այդպիսի ջանքերը միանգամայն հակառակ ազդեցություն են ունենում։

2. Չափազանց շատ խորհուրդներ

Բոլորն էլ սիրում են խորհուրդ տալ։ Զարմանալի բան չկա։ Երբ ինչ-որ մեկը ձեզ իր խնդիրներն է պատմում, առաջինը մտածում եք նրան աջակցելու, ձեր տեսակետն արտահայտելու, փորձով կիսվելու մասին, սակայն երբեմն մարդ պարզապես արտահայտվելու ցանկություն է ունենում։ Սովորեք խուսափել մեկնաբանություններից, եթե զգում ենք, որ դրանք կարող են ավելորդ լինել։ Սովորաբար մարդիկ իրենք են խորհուրդ հարցնում, եթե դրա կարիքն իրոք ունեն։

3. «Իսկ ես… իսկ ինձ… իսկ ինձ մոտ…»

Կան մարդիկ, ովքեր միայն մի թեմա կարող են քննարկել՝ շատ սիրելի սեփական անձը։ Ցանկացած խոսակցություն նրանք շրջում են իրենց մասին մենախոսության։ Դա նյարդայնացում է։ Ահա ձեզ տհաճ զրուցակցի պիտակ պարգեւող մի քանի միջոց.

ա) Անվերջ ընդհատում եք զրուցակցին «Դա դեռ ի՜նչ է, այ ինձ մոտ» արտահայտությամբ ու սկսում եք ձեր պատմությունը պատմել։

բ) Զրուցակցկին լսելու փոխարեն պարզապես սպասում եք խոսելու ձեր հերթին։

գ) Փորձում եք ցանկացած խոսակցություն շրջել ձեզ հետաքրքրող թեմայով ու անընդհատ դրանից եք կառչում, նույնիսկ երբ այն արդեն սպառվել է։

դ) Չափից շատ եք խոսում։

4. Բամբասանք

Ծանոթի հետ որոշե՞լ եք քննարկել ձեր ընդհանուր բարեկամին կամ ընկերուհուն։ Այդ դեպքում մի զարմացեք, եթե դա նրա հետ ձեր վերջին զրույցը լինի։ Բամբասելն ու շրջապատը քննարկելն ամեն մեկը չի սիրում։ Անկասկած, նման խոսակցությունները մյուսների նկատամամբ առավելության զգացողություն են տալիս, բայց միեւնույն ժամանակ նաեւ բազմաթիվ բացասական պահեր են ներառում։ Դրանք ձանձրալի են, անօգուտ ու տհաճ նստվածք են թողնում։ Դրանից բացի, եթե ուրախությամբ եք քննարկում մյուսներին, ձեր զրուցակիցը կարող է մտածել, որ բավական է ինքը հեռանա, եւ դուք կսկսեք նաեւ իրենից բամբասել, իսկ դա կսպանի ձեր հետ շփվելու ցանկությունը։

5. Հաճելի զրուցակցի տպավորություն թողնելու ցանկություն

Երբ մարդը շատ է կենտրոնացած հաճելի զրուցակցի տպավորություն թողնելու վրա, դա անմիջապպես աչքի է ընկնում. նա ընտրում է յուրաքանչյուր բառը, իսկ մտքերն ինչ-որ շատ հեռու տեղ են, ոչ թե խոսակցության վրա։ Ավելի պարզ եղեք։
Просмотров: 627 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024