Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 21.05.2024, 20:48
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Պետերբուրգը վախենում է մերկ Մադոննայից

Ուտելիք, որը խլում է էներգիան

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Կնոջ սեքսուալության սահմանները

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Կանացիության ֆենոմենը

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Հայ պարուհին պորտապարով նվաճել է Նյու Յորքը (Վիդեո)

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

“Կարող եմ ամուսնանալ 10-ն անգամ եւս”. Անի Քրիստի

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 3 » Աբրամյան. Լուսանկարները հաճույք պարգեւելու համար են
17:42
Աբրամյան. Լուսանկարները հաճույք պարգեւելու համար են
Աբրամյան. Լուսանկարները հաճույք պարգեւելու համար են

Մոսկվաբնակ Կարեն Աբրամյանը երբեւէ չի եղել Հայաստանում, գալու դեպքում անպայման իր հետ կվերցնի լուսանկարչական ապարատը՝ այստեղ էլ սիրելի աշխատանքով զբաղվելու համար: BRAVO.am-ը զրուցել է 26-ամյա այս լուսանկարչի հետ, որի հայրը հայ է, իսկ մայրը՝ ռուս:

Կարեն Աբրամյանի աշխատանքներից


-Լուսանկարիչ դառնալու որոշումը ե՞րբ ընդունեցիք :

- Ինձ միշտ հետաքրքրել է արվեստն իր տարբեր դրսեւորումներով, սակայն ընտրությունս կանգ առավ հենց լուսանկարչության վրա: Այս ոլորտում գործունեություն ծավալելս բավական պատահական սկսվեց: Ուղղակի մեկ օր հասկացա, որ դա ինձ համար շատ հետաքրքիր է: Քայլում էի քաղաքում եւ բջջային հեռախոսով լուսանկարում այն ամենն, ինչ տեսնում եմ՝ սկսած թփերից վերջացրած աղբարկղերով:): Փորձ էի կուտակում, իսկ հետաքրքրությունս օրեցօր ավելի էր աճում:

Լուսանկարիչ Կարեն Աբրամյանը


- Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում:

- Հայաստանում, ցավոք, չեմ եղել: Բայց կարծում եմ, որ ամեն ինչ առջեւում է: Հայերեն գրել եւ կարդալ էլ չգիտեմ :(: 

- Որո՞նք են Ձեր սիրելի լուսանկարչական ոճն ու ժանրը: 

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր ժանրն էլ իր յուրահատուկ գեղեցկությունն ունի եւ կարող է ուշադրություն գրավել: Սակայն հատկապես սիրում եմ դիմանկարները եւ "նյու” ոճը:

Կարեն Աբրամյանի աշխատանքներից


-Իսկ ի՞նչն է ամենակարեւորը լուսանկարչի աշխատանքում՝ պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից եւ բարձրակարգ սարքավորումները, թե գաղափարը:

- Այսպիսի մի աֆորիզմ կա` "Սերը մտքի, մարմնի եւ հոգու ներդաշնակությունն է”: Լուսանկարչության դեպքում եւս այդպես է. վերոնշյալների համադրությունն է, որ նկարն այլ մարդկանց համար հետաքրքիր եւ հաճելի է դարձնում: Իսկ պրոֆեսիոնալիզմը ձեռքբերովի է, կարեւորն աշխատասիրությունն է:

Կարեն Աբրամյանի աշխատանքներից


-Նշեք Ձեր ամենահիշվող եւ ամենաբարդ ֆոտոշարքը:

- Գիտեք, ես հիշում եմ իմ բոլոր ֆոտոշարքերը, իսկ տեխնիկական բարդության տեսանկյունից կնշեմ "թռչող” աղջկա հետ լուսանկարահանումը:

- Ձեր կարծիքով, ո՞րն է "լավ” լուսանկարը:

-Երեւի թե այն լուսանկարն է, որը գեղագիտական հաճույք է պարգեւում: Կարեւոր է, որ աշխատանքը դուր գա ոչ միայն այն ստեղծողին:

Կարեն Աբրամյանի աշխատանքներից


-Ձեր երազանքը: 

- Երեւի թե Անջելինա Ջոլիին լուսանկարելն է:): 

-Ի՞նչն է ոգեշնչում լուսանկարիչ Կարեն Աբրամյանին:

-Ներաշխարհումս եմ փնտրում ոգեշնչումը: Հույզերս ոչ միշտ են դրական լինում: Բացի այդ, օրինակ, փորձում եմ ոգեշնչվել նաեւ երաժշտությամբ: 

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն միտումը, որ օրեցօր շատ ավելի մեծ թվով մարդիկ են ցանկանում լուսանկարիչ դառնալ: 

-Կարեւոր է ճանապարհ տալ էնտուզիաստներին, անգամ եթե առաջին հայացքից նրանց գաղափարներն այդքան էլ ուշագրավ չեն:

Կարեն Աբրամյանի աշխատանքներից


-"Նյու” ոճի աշխատանքները գերակշռում են Ձեր պորտֆոլիոյում: Օրինակ, Հայաստանում այս ոճի լուսանկարիչները խնդիր ունեն, քանի որ, եթե նույնիսկ հայուհիները մերկանում են, չեն ցանկանում, որպեսզի իրենց դեմքն երեւա լուսանկարներում: Ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստանում:

-Այս ոճում վատ ոչ մի բան չեմ տեսնում: Լսել եմ, որ Հայաստանում նման խնդիրներ կան: Մեծագույն նկարիչները մերկ կանանց են նկարել, այդ կտավները հիմա թանգարաններում են ներկայացված: Կամ հիշո՞ւմ եք "Տիտանիկ” ֆիլմը, ամեն ինչ կհասկանաք : Ռուսաստանում էլ շատերը մերկ չեն լուսանկարվում, սակայն կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ քայլին: Կարծում եմ, դա յուրաքանչյուրի անձնական գործն է:


Bravo.am

Просмотров: 1712 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024