Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 09:44
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

Ուտելիք, որը խլում է էներգիան

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տղամարդիկ գերադասում են “բալզակյան տարիքի” կանանց

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

Поиск

Главная » 2013 » Апрель » 13 » Ամենաշատ խմող երկրների վարկանիշը
09:00
Ամենաշատ խմող երկրների վարկանիշը
Ամենաշատ խմող երկրների վարկանիշը

Տարբեր երկրներում տարբեր է վերաբերմունքը ալկոհոլի նկատմամբ. որոշ երկրներում ընդունված չէ խմել մեկ բաժակից ավելի՝ «հանուն ընկերության», մեկ այլ երկրում էլ «գարեջուրն առանց օղու դեն գցած փող է»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շատ լուրջ է վերաբերվում այս կարգի վիճակագրությանը, և հերթական անգամ հաշվետվություն է տպագրել աշխարհում ալկոհոլի կարգավիճակի մասին: Այդ հաշվետվությունից կարելի է առանձնացնել ամենախմող երկրների վարկանիշը, որը կառուցված է տարվա ընթացքում մեկ անձի կողմից օգտագործված ալկոհոլի միջին քանակի հիման վրա:

10. Խորվաթիա
Խորվաթիայում ամեն տարի անց են կացվում մեծ թվով փառատոններ: Մուլտֆիլմերի, Միջազգային տիկնիկային թատրոնների, Միջազգային բանահյուսության, Զագրեբի ամառային և շատ ու շատ այլ փառատոններ: Արդյոք դա՞ չէ պատճառը, որ Խորվաթիան հայտնվել է տասը ամենախմող երկրների շարքում:

9. Բելոռուս
Վարկանիշային ցուցակում բավականին շատ են նախկին ԽՍՀՄ-ի երկրները, որոնց թվում է նաև Բելոռուսը: Ըստ ՄԱԿ-ի զեկույցի մարդկային պոտենցիալի զարգացման ցուցանիշի՝ Բելոռուսը գտնվում է 182 երկրների շարքում՝ 52-րդ տեղում: Այնուամենայնիվ, այդ երկրում մեկ մարդու հաշվարկով օգտագործվում է 13-15 լիտր ալկոհոլ, հետաքրքիր է, որ գարեջուր օգտագործվում է 1,84 լիտր, իսկ ալկոհոլային խմիչք՝ երեք անգամ ավելի շատ՝ 4,08 լիտր:

8. Ռումինիա
21 մլն մարդ ազգաբնակչությամբ այս փոքր երկիրը (տարածքով 78-րդը աշխարհում) մարդկային պոտենցիալի զարգացման ցուցանիշով գտնվում է 50-րդ տեղում: 21 միլիոնից յուրաքանչյուրին տարվա ընթացքում բաժին է հասնում 15,30 լիտր ալկոհոլ: Գարեջրի և ալկոհոլային խմիչքների հարաբերակցությունը մոտավորապես հավասար է՝ 4,07 և 4,14 լիտր:

7. Անդորրա
Ֆրանսիայի և Իսպանիայի միջև տեղավորված այս թզուկ իշխանապետությունը սեպտեմբերի 8-ին նշում է իր ազգային տոնը՝ Մերիտշելյան Աստվածածնի օրը, մարդկային պոտենցիալի զարգացման ցուցանիշով գտնվում է 30-րդ տեղում: Այս երկրի ազգաբնակչությունը ընդամենը 91 հազար մարդ է, սակայն ամեն տարի յուրաքանչյուրն օգտագործում է 15,48 լիտր ալկոհոլ: Գարեջրի և ալկոհոլային խմիչքների հարաբերակցությունը մոտավորապես կազմում է 3,93 և 3,14 լիտր:

6. Էստոնիա
Հյուսիսային Եվրոպայի այս երկիրը հայտնի է իր դանդաղաշարժությամբ, սակայն մարդկային պոտենցիալի զարգացման ցուցանիշով զբաղեցնում է 34-րդ տեղը: 1,3 մլն բնակչից յուրաքանչյուրը խմում է միջինը 15,57 լիտր ալկոհոլ, որից 5,53 լ՝ գարեջուր և երկու անգամ ավելի շատ ալկոհոլային խմիչք՝ 9,19լ:

5. Ուկաինա
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Ուկրաինան մարդկային պոտենցիալի զարգացման ցուցանիշով գտնվում է 69-րդ տեղում: Ուկաինայի յուրաքանչյուր բնակիչ տարվա ընթացքում խմում է միջին հաշվով 15,60 լիտր ալկոհոլ՝ հիմնականում չարաշահելով թունդ ալկոհոլը՝ 5.21լիտր, իսկ գարեջուր՝ 2,69լիտր:

4. Ռուսաստան
Ալկոհոլի չարաշահումով աշխարհում ամենաճանաչվածը Ռուսաստանն է. «մի շիշ օղի և ականջավոր գլխարկ»՝ ահա ռուս մուժիկի պատկերը: Այնուամենայնիվ, Ռուսաստանը չի հայտնվել նույնիսկ առաջատարների եռյակում, իսկ մարդկային պոտենցիալի զարգացման ցուցանիշով գտնվում է ընդամենը 65-րդ տեղում: Մեկ մարդու հաշվարկով ալկոհոլի օգտագործումը կազմում է 15,76 լիտր, շատ են օգտագործում թունդ ալկոհոլ՝ 6,88լիտր:

3. Հունգարիա
Կենտրոնական Եվրոպայում գտնվող այս երկիրը օգոստոսի 20-ին նշում է իր գլխավոր տոնը՝ Սուրբ Իշտվանի օրը: Ինքնասպանությունների քանակով գտնվում է 5-րդ տեղում՝ 100 հազար մարդու հաշվարկով, իսկ մարդկային պոտենցիալի զարգացման ցուցանիշով զբաղեցնում է 36-րդ տեղը: Ալկոհոլի ընդհանուր օգտագործումը այս երկրում կազմում է 16,27 լիտր մեկ մարդու հաշվարկով:

2. Չեխիա
Չեխիայի մայրաքաղաք Պրահան հայտնի է որպես գարեջրի մայրաքաղաք, այստեղից էլ այդ ըմպելիքի ավելի շատ օգտագործումը՝ 8,51 լիտր մեկ մարդու կողմից: Մարդկային պոտենցիալի զարգացման ցուցանիշով զբաղեցնում է 28-րդ տեղը, որն ամենաբարձրն է վարկանիշային աղուսյակում տեղ գտած երկրների շարքում: Ալկոհոլի օգտագործումը՝ մեկ մարդու հաշվարկով 16,45 լիտր, այս երկրին նվիրեց արծաթե մեդալ:

1. Մոլդովա
Դժվար է բացատրել, թե ինչպես է այս փոքր երկիրը դարձել վարկանիշի առաջատարը: Միգուցե պատճառը նրանում է, որ մարդկային պոտենցիալի զարգացման ցուցանիշով այն զբաղեցնում է 99-րդ տեղը: Անկախ պատճառից, 3,5 մլն ազգաբնակչութունից յուրաքանչյուրը տարվա ընթացքում խմում է 18,22 լիտր ալկոհոլ: Հետաքրքիր է, որ 18 լիտրից միայն 8,22 լիտրն է ձեռք բերված խանութից, իսկ մնացած 10 լիտրը արտադրված է ապօրինի:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 603 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024