Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 22:38
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

[Անիմացիա]
Жми КЛАСС

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

Մանկատնից փախել է 15-ամյա հղի սանուհին

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

Իսրայելում կանանց գայթակղելու դպրոց է բացվել (տեսանյութ)

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 25 » Անցումային տարիքն աղջիկների մոտ
10:19
Անցումային տարիքն աղջիկների մոտ
Աղջիկների մոտ անցումային տարիքը բավականին դժվար շրջափուլ է: Ժամանակահատվածը բարդանում է նրանով, որ աղջիկն արդեն «մեծացել է» մանուկ հասակից, բայց չափահաս դեռ չի դարձել: 
Սովորաբար այն սկսվում է 10-11 տարեկան հասակում: Այս տարիքում կանացի հորմոնները սկսում են մեծ արագությամբ արտադրվել, աղջկա օրգանիզմը սկսում է փոխվել ու պատրաստվել մայրանալուն: Աղջիկները շատ արագ են հասնունանում. անցումային տարիքում բոլոր աղջիկները բարձրահասակ ու խոշոր են իրենց տարեկից տղաների համեմատ: Աղջիկների մարմինը «կլորանում է», դրսևորվում են սեռական նշաններ: Բոլոր արտաքին փոփոխությունները նպաստում են տարատեսակ բարդույթների ձևավորմանը: 12-13 տարեկան աղջիկը տառապում է այն պատճառով, որ իր «քիթը գեղեցիկ չէ», «չաղ է», «պզուկներ ունի»: Այս բառերը լսելի են բոլոր այն ընտանիքներում, որտեղ անցումային տարիքում գտնվող աղջիկներ կան:

 Ծնողները, հատկապես մայրիկները, պետք է հաշվի առնեն աղջկա անցումային տարիքի առանձհատկությունները, որպեսզի ավելորդ անգամ չվնասեն աղջկա հոգեկանը: Շփման ընթացքում պետք է նրբանկատ ու հանգիստ խոսել «սուր» թեմաներից: Աղջկա դրությունը կարող է վերաճել դեպրեսիայի, ու բարդույթներից խուսափելու համար ցանկալի է հոգեթերապևտի խորհրդատվությունն ու հոգեբանի օգնությունը, ովքեր ունակ են լուծել առաջացած խնդիրները:

 Այս տարիքի աղջնակները սկսում են հրապուվել երազահաններով, հորոսկոպներով, գուշակություններով: Նրանք ուզում են դուր գալ տղաներին, սկսում են համակրանք ցուցաբերել, զգալ, տառապել, եթե չեն ստանում համարժեք հետաքրքրություն իրենց անձի նկատմամաբ: Այդ պատճառով էլ երազահանը դառնում է աղջկա ոչ ավել, ոչ պակաս սեղանի գիրքը, որով նա իմանում է, թե ինչ է նշանակում այս կամ այն երազը: 
 Մայրիկի համար կարևոր է հոգևոր կապ ունենալ աղջկա հետ, որպեսզի հնարավոր լինի մտերմիկ զրուցել, կիսվել երտասարդական հիշողություններով: Պատմե՛ք նրան, թե ինչպես եք ազատվել սեփական բարդույթներից, ցույց տվեք ձեր դպրոցական լուսանկարները: Այս ամենը կհանգստացնի երեխային, կօգնի ազատվել կասկածներից ու տառապանքից: Արտաքինի, վարքի հետ կապված խնդիրները վրա են հասնում հենց աղջիկների անցումային տարիքում: Աղջիկը կարող է կտրուկ փոխել իր տրամադրությունը` ծիծաղել, կամ` լալ: Հանդգնությունն ու կոպտությունը ևս հաճախ են դրսևորվում դաստիարակված աղջիկների մոտ, դա տեղի է ունենում ափեափ լցված սեփական զգացումները զսպել չկարողանալու պատճառով: Դուստրը հանկարծ դառնում է անկառավարելի, ագրեսիվ, համառ ու չլսող:  Կարևորը, ծնողները պետք է հիշեն, թե ինչով են պայմանավորված այդ փոփոխություններն ու չկառչեն բացասական զգացումներից, այլ իմաստուն ձևով մոտենան այս հարցին ու աղջկա հետ լուծեն այն:

 Ամենալավը, իմաստունն ու հուսալին դստեր համար ընկեր դառնալն է, միայն այդ ժամանակ ձեր աղջիկը չի «հեռվանա» ձեզանից, երես չի թեքի, չի կորցնի ձեզ հետ սերտ հոգեկան կապը: Ձեզ էլ` որպես ծնողների, դժվար չի լինի ձեր երեխայի հետ հաղթահարել այդ բարդ անցումային տարիքը:


Просмотров: 598 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024