Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 03:18
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Մեսին հանգստանում է Մայամիում

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Մարդիկ այլեւս չեն ցանկանում ամուսնանալ

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Բրիտանացի տղամարդը հաջող ծննդաբերել է

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 22 » Անցումային տարիքը աղջիկների մոտ. խորհուրդներ ծնողներին
19:25
Անցումային տարիքը աղջիկների մոտ. խորհուրդներ ծնողներին
Անցումային տարիքը աղջիկների մոտ. խորհուրդներ ծնողներին
Աղջիկների մոտ անցումային տարիքը բավականին դժվար շրջափուլ է: Ժամանակահատվածը բարդանում է նրանով, որ աղջիկն արդեն «մեծացել է» մանուկ հասակից, բայց չափահաս դեռ չի դարձել։

 Անցումային տարիքը աղջիկների մոտ. խորհուրդներ ծնողներին

Սովորաբար այն սկսվում է 10-11 տարեկան հասակում։ Այս տարիքում կանացի հորմոնները սկսում են մեծ արագությամբ արտադրվել, աղջկա օրգանիզմը սկսում է փոխվել ու պատրաստվել մայրանալուն։ Աղջիկները շատ արագ են հասնունանում. անցումային տարիքում բոլոր աղջիկները բարձրահասակ ու խոշոր են իրենց տարեկից տղաների համեմատ։ Աղջիկների մարմինը «կլորանում է», դրսևորվում են սեռական նշաններ։ Բոլոր արտաքին փոփոխությունները նպաստում են տարատեսակ բարդույթների ձևավորմանը։ 12-13 տարեկան աղջիկը տառապում է այն պատճառով, որ իր «քիթը գեղեցիկ չէ», «չաղ է», «պզուկներ ունի»։ Այս բառերը լսելի են բոլոր այն ընտանիքներում, որտեղ անցումային տարիքում գտնվող աղջիկներ կան։
Ծնողները, հատկապես մայրիկները, պետք է հաշվի առնեն աղջկա անցումային տարիքի առանձհատկությունները, որպեսզի ավելորդ անգամ չվնասեն աղջկա հոգեկանը։ Շփման ընթացքում պետք է նրբանկատ ու հանգիստ խոսել «սուր» թեմաներից։ Աղջկա դրությունը կարող է վերաճել դեպրեսիայի, ու բարդույթներից խուսափելու համար ցանկալի է հոգեթերապևտի խորհրդատվությունն ու հոգեբանի օգնությունը, ովքեր ունակ են լուծել առաջացած խնդիրները։

Այս տարիքի աղջնակները սկսում են հրապուրվել երազահաններով, հորոսկոպներով, գուշակություններով։ Նրանք ուզում են դուր գալ տղաներին, սկսում են համակրանք ցուցաբերել, զգալ, տառապել, եթե չեն ստանում համարժեք հետաքրքրություն իրենց անձի նկատմամաբ։ Այդ պատճառով էլ երազահանը դառնում է աղջկա ոչ ավել, ոչ պակաս սեղանի գիրքը, որով նա իմանում է, թե ինչ է նշանակում այս կամ այն երազը։ Մայրիկի համար կարևոր է հոգևոր կապ ունենալ աղջկա հետ, որպեսզի հնարավոր լինի մտերմիկ զրուցել, կիսվել երտասարդական հիշողություններով։ Պատմե՛ք նրան, թե ինչպես եք ազատվել սեփական բարդույթներից, ցույց տվեք ձեր դպրոցական լուսանկարները։ Այս ամենը կհանգստացնի երեխային, կօգնի ազատվել կասկածներից ու տառապանքից։ Արտաքինի, վարքի հետ կապված խնդիրները վրա են հասնում հենց աղջիկների անցումային տարիքում։ Աղջիկը կարող է կտրուկ փոխել իր տրամադրությունը՝ ծիծաղել, կամ՝ լալ։ Հանդգնությունն ու կոպտությունը ևս հաճախ են դրսևորվում դաստիարակված աղջիկների մոտ, դա տեղի է ունենում ափեափ լցված սեփական զգացումները զսպել չկարողանալու պատճառով։ Դուստրը հանկարծ դառնում է անկառավարելի, ագրեսիվ, համառ ու չլսող։ Կարևորը, ծնողները պետք է հիշեն, թե ինչով են պայմանավորված այդ փոփոխություններն ու չկառչեն բացասական զգացումներից, այլ իմաստուն ձևով մոտենան այս հարցին ու աղջկա հետ լուծեն այն։


Ամենալավը, իմաստունն ու հուսալին դստեր համար ընկեր դառնալն է, միայն այդ ժամանակ ձեր աղջիկը չի «հեռանա» ձեզանից, երես չի թեքի, չի կորցնի ձեզ հետ սերտ հոգեկան կապը։ Ձեզ էլ՝ որպես ծնողների, դժվար չի լինի ձեր երեխայի հետ հաղթահարել այդ բարդ անցումային տարիքը։

erkusov.com
Просмотров: 470 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024