Հետաքրքիր Փաստեր Пятница, 17.05.2024, 12:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ»

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Իսրայելում կանանց գայթակղելու դպրոց է բացվել (տեսանյութ)

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Ռեփեր Լեւոն Պապյանին սպանած աղջիկը թմրամոլ է եւ պոռնոդերասանուհի

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն

Տորթ «Ամառային»

Մրգերով աղանդերային նախաճաշ

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 15 » Արսեն Ջուլֆալակյանի հարսնացու. Կանեմ ամեն ինչ, որպեսզի Արսենի կյանքում միշտ առաջին տեղում լինի սպորտը
18:18
Արսեն Ջուլֆալակյանի հարսնացու. Կանեմ ամեն ինչ, որպեսզի Արսենի կյանքում միշտ առաջին տեղում լինի սպորտը
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Արսենի կյանքում սպորտը՝ ըմբշամարտը, լինի առաջին տեղում, երկրորդ տեղում՝ նոր ես»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի հարսնացուն՝ Հերմինե Ղազարյանը։ 

Օգոստոսի 14-ին երեկոյան 22։35 րոպեին Երեւան ժամանեց  հայ օլիմպիականների պատվիրակությունը (ֆոտոռեպորտաժ)։ Օդանավակայանի սպասասրահում հավաքված բազմության հետ փեսացուին էր սպասում նաեւ օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի հարսնացուն՝ Հերմինե Ղազարյանը։ 

«Երբ Արսենը բարձրացավ պատվո հարթակին եւ ստացավ իր արծաթե մեդալը, ես այդ պահին եւ ուրախություն էի զգում, եւ դատարկություն։ Նախ չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Արսենին բաժին հասավ արծաթը, թեեւ նա այնքան մոտ էր  չեմպիոնի տիտղոսին։ Թե որքան էր ուզում ոսկին նվաճել, միայն ես գիտեի։

Մի քանի րոպե հետո նոր գիտակցեցի, թե ինչ հաղթանակ է նա մեզ պարգեւել եւ ինչ մեդալի է նա հասել իր ուժերով։ Ինքս ինձ համոզեցի, որ արծաթն էլ է հաղթանակ, քանի որ շատերը, նույնիսկ, հնարավորություն չեն ունեցել մոտենալ մեդալներին։ Երբ արդեն խոսեցի Արսենի հետ, լսեցի, թե ինչպես է նա հուզվում, մեջս ուժ գտա եւ փորձեցի սփոփեմ սիրելիիս եւ մի քանի անգամ նրան կրկնեցի, որ նրա ամեն հաղթանակն ինձ համար ոսկու արժեք ունի։ 
Այսօր այս պահին ինձ երջանիկ եմ զգում, որ Արսենը հաղթանակով է վերադառնում եւ որ այսքան մարդու նա ուրախացրել է իր հաղթանակով։

Մի փոքր հուզվում եմ եւ արդեն չեմ համբերում, թե երբ նրան պետք է տեսնեմ, գրկեմ եւ շնորհավորեմ մարդկանց այսքան երջանկացնելու համար։

Կարեւորն այն է, որ այժմ Արսենի տրամադրությունը շատ բարձր է եւ տոնական։ Կարծում եմ, երբ տեսնի, թե ինչպես են նրան դիմավորելու, նրա տրամադրությունը կկրկնապատկվի»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանի հարսնացուն։ 

Թե ինչպես է փորձում աջակցել իր սիրելիին սպորտում եւ ինչպես է ընդունում Արսենի մշտական բացակայությունները՝ Հերմինեն նշեց. 

«Ես սպորտ շատ եմ սիրում, նաեւ ուրախանում եմ Արսենի հաջողություններով։ Ես փորձում եմ ամեն ինչով աջակցել Արսենին եւ անում եմ այնպես, որ իմ աջակցությունը եւ առհասարակ իմ ներկայությունը նրա կողքին չխանգարի սպորտին։ Ես իրեն էլ եմ ասել, կանեմ ամեն ինչ, որպեսզի Արսենի կյանքում առաջինը միշտ լինի սպորտը եւ հետո՝ նոր ես»։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Просмотров: 644 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024