Հետաքրքիր Փաստեր Суббота, 04.05.2024, 02:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Սեքսուալ կյանքում շատ օրենքներ անարդարացի են

Մանկատնից փախել է 15-ամյա հղի սանուհին

Սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Поиск

Главная » 2013 » Հունիս » 3 » Ասա` ինչպես ես քնում, ասեմ` ով ես դու (թեսթ)
13:29
Ասա` ինչպես ես քնում, ասեմ` ով ես դու (թեսթ)
Ասա` ինչպես ես քնում, ասեմ` ով ես դու (թեսթ)

Քնի հանելուկը վաղուց է հետաքրքրում գիտնականներին ու բազում ուսումնասիրությունների թեմա է, եթե հաշվի առնենք, որ մենք քնած ենք անցկացնում մեր կյանքի երրորդ մասը: Հաշվարկված է, որ 72 տարեկան մարդը ավելի քան 210 000 ժամ քուն է ունենում: Ամերիկացի հոգեբան Սամուել Դենիելը, զբաղվելով քնի խնդիրներով, պարզել է, որ քնի ժամանակ մարդու դիրքը կապված է նրա բնավորության հետ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ դիրքով են քնում ձեր մտերիմները, գուցեև բերված բնութագրումները համընկնեն:

Նա ով քնում է կուչ եկած դիրքով, հոգեբանն անվանում է բողբոջ, որը չի ցանկանում բացվել ու ծաղկել: Նրա կարծիքով, այս մարդիկ ենթագիտակցորեն չեն կամենում հեռանալ ու բաժանվել մանկությունից: Նրանք ավելի ուժեղ մեկի կողմից հովանավորության կարիք ունեն, նրանց հաճելի է, երբ ինչ-որ մեկը հոգ է տանում իրենց մասին: Անվճռական կամ էլ ոչ այնքան ինքնավստահ, պատասխանատվությունից խուսափող մարդիկ են, որոնք հավասարապես կարող են հայտնվել թե՛ լավ, թե՛ վատ ազդեցության տակ: Սկզբունքորեն նրանք զգացմունքային ու հախուռն խառնվածք ունեն ու ավելի շատ առաջնորդվում են պահի տրամադրությամբ, քան առողջ բանականությամբ:

Նա, ով քնում է փորի վրա, թևերն էլ տարածած ողջ մահճակալի երկայնքով, մի ոտքը ծալած, սովորաբար ինքնավստահ մարդիկ են, ճշտապահ, հետևողական իրենց դատողություններում, սիրում են կարգ ու կանոն: Չեն սիրում անսպասելիությունը, քանի որ իրենք էլ նախապես ամեն ինչ մտածում ու հաշվարկում են: Սովորաբար նրանց մեղադրում են մանրախնդրության ու երևակայության բացակայության համար: Սիրում են իրենց տեսակետը պարտադրել, հրամայել ու ղեկավարել:

Նա, ով քնում է մեջքի վրա, ձեռքերը գլխի տակ դրած, սովորաբար շփվող է, սրտացավ: Այս մարդիկ հրաշալի գիտեն իրենց թերություններն ու գերադասում են չխոսել դրանց մասին: Նրանք օժտված են պայծառ մտքով, բարեկամաբար են տրամադրված շրջապատի հանդեպ ու աշխարհն էլ ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կա, չնայած երբեմն այս հատկությունն ավելի շատ կապված է կյանքը չբարդացնելու հետ: Հոգեբանը հավաստիացնում է, որ այս դիրքը հատուկ է նրանց, ովքեր մանուկ հասակում ծնողների սիրելին են եղել:

Նա, ով սիրում է քնել կողքի վրա, թեթևակիորեն ծունկը ծալած, հավասարակշռված ու համբերատար մարդիկ են: Նրանք հազվադեպ են վիճում, հակված են խելացի փոխհամաձայնության և առանց դժվարության հարմարվում են ցանկացած պայմանների ու իրավիճակների: Սակայն բավականաչափ համարձակություն, եռանդ ու հետևողականություն չունեն նպատակներին հասնելու համար: Փառասեր չեն ու, բնականաբար, չեն փորձում փայլել հասարակության մեջ, դառնալ առաջնորդ ու առաջատար: Գերադասում են ստվերում մնալ, մանավանդ եթե այդ ստվերը պատկանում է սիրած մարդուն կամ էլ նրան, ում հարգում են:

operativ.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Категория: Թեստեր | Просмотров: 1463 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024