Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 09:59
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Սեքսուալ կյանքում շատ օրենքներ անարդարացի են

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

Կանացի սովորություններ, որոնք փչացնում են սեքսը

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Շիկահերների դարաշրջանն անցել է

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Մրգերով աղանդերային նախաճաշ

Մադոննան ցնցել է երկրպագուներին` բեմի վրա բացելով կուրծքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Март » 13 » Աստղագուշակ մարտի 13-ի համար
13:36
Աստղագուշակ մարտի 13-ի համար
Աստղագուշակ մարտի 13-ի համար

Խոյ. Այսօր չարժե պրոֆեսիոնալ ոլորտի հետ կապված կարևոր որոշումներ կայացնել: Բանն այն է, որ դուք շատ քիչ տեղեկություններ ունեք իրավիճակը ճիշտ գնահատելու համար:Շրջապատի հետ կոնֆլիկտներից խուսափել հնարավոր է լինում միայն այն բանի շնորհիվ, որ դուք ձեր կարծիքը ձեր մեջ եք պահում: Այնուամենայնիվ, ցանկացած ուշադիր մեկը նկատում է, որ տեղի ունեցողը ձեզ այնքան էլ դուր չի գալիս:

Օրվա երկրորդ կեսը բարդ ժամանակահատված է, որը ձեզ ոչ այնքան հաճելի լուրեր է բերում: Մի շտապեք դրանց ռեակցիա տալ` շատ բան այն ամենից, որ այսօր ձեզ կարևոր է թվում, իրականում արժանի չէ անհանգստության:

Ցուլ. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք բավարար հնարամտություն և հոգևոր ուժ ունեք, որպեսզի դրանք հաղթահարեք: Օրվա առաջին կեսն անցնում է կարևոր հարցեր քննարկելով: Գործնական ուղևորությունները անցնում են սպասվածից վատ, դրա հետ մեկտեղ էլ` ձեզանից շատ ժամանակ խլում: Հնարավոր են ոչ զգալի ֆինանսական կորուստներ;

Այսօր դուք հեշտությամբ եք շրջապատի հետ լեզու գտնում, հատկապես լավ է ստացվում կանանց հետ շփվելը: Կարելի է աշխարհիկ միջոցառումների այցելել, ծանոթություններ հաստատել, սակայն հույս չունենաք, որ նոր հարաբերությունները դինամիկ կզարգանան:

Երկվորյակներ. Բարդ, սակայն միևնույն ժամանակ` հետաքրքիր օր է: Դուք շատ սուր եք արձագանքում շուրջը տեղի ունեցողին, հաճախ եք հապճեպ որոշումներ կայացնում` փոխանակ հանգիստ <կողմն> ու դեմը> կշեռքին դնելու: Ձեզ չի հաջողվում կենտրոնանալ սեփական ցանկությունների վրա և հասկանալ դրանք, այդ իսկ պատճառով էլ ձեր գործողությունները հետագայում խնդիրների կհանգեցնեն:

Արկածների ծարավը, գլխապտույտ կրքերի կարոտը ձեզ ստիպում են գլխովի թաղվել այն ամենի մեջ, ինչը կարող է սիրավեպ հիշեցնել: Դրա հետ մեկտեղ էլ, շատ մեծ է հավանականությունն այն բանի, որ դուք ձեր սիրտը տաք արժանի մարդու:

Խեցգետին. Հագեցած օր է, որի ընթացքում դուք կլուծեք ոչ միայն ձեր, այլև` ուրիշների խնդիրները: Ոգևորությունը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած գործի, վարակիչ է, և պատահական չէ, որ գնալով մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր պատրաստ են աջակցել ձեր առաջ քաշած գաղափարներին, օգնել դրանց իրականացմանը: Այսօր կարելի է հաջողության հասնել այնպիսի բարդ խնդիրների լուծման գործում, որոնք ոչ միայն փորձ և գիտելիք են պահանջում, այլև` ստեղծագործական մոտեցում:

Դուք շատ հմայիչ եք, և չի բացառված ծառայողական սիրավեպի սկիզբ: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի և ոչ մեծ նվերներ:

Առյուծ. Բարենպաստ միտումների ազդեցությունը ուժեղ է, և օրն էլ բավական հաջող է դասավորվում: Բարձր է ձեր գործնական ակտիվությունը և դա ձեզ մեծ առավելություն է տալիս մրցակիցների նկատմամբ: Օրը բարենպաստ է բիզնեսն ընդլայնելու, խոշոր գործարքներ կնքելու համար: Կարելի է լայնամասշտաբ նախագծերի վրա սկսել աշխատել, սակայն միայն այն դեպքում, եթե դուք համոզված եք, որ անմնացորդ և երկարաժամկետ կնվիրվեք դրան:

Հարմար օր է անձնական կյանքում նախաձեռնություն հանդես բերելու համար: Մի վախեցեք մտերիմներին ձեր գործերի մեջ ներքաշելուց` դուք նրանցից կստսնաք ձեզ այդքան անհրաժեշտ օգնությունը:

Կույս. Այսօր պետք է համբերատար լինեք` դժվար թե օրվա ընթացքում միանգամից ինչ-որ լավ բան ստացվի, և ստիպված եք լինելու ցանկալիին հասնել մի քանի փորձից: Բանակցությունները հեշտ չեն անցնում, դուք չեք դրսևորում այն ճկունությունը, որը ձեզանից սպասում են գործընկերները: Մյուս կողմից էլ հենց’ սեփական դիրքերին ամուր մնալն է ձեզ օգնում հասնելու ցանկալի պայմանների:

Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դուք հաջողության եք հասնում բոլոր այն նախաձեռնություններում, որոնք հնարամտություն և ստեղծագործական մոտեցում են պահանջում: Օրվա ընթացքում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:

Կշեռք. Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները մակերեսային չեն, և ստիպված եք լինելու լուրջ ջանքեր թափելու, որպեսզի հասնեք ճշմարտությանը: Տեղեկատվությունը, որ դուք կստանաք, այն աստիճան անսովոր է, որ դրան անհնար է հավատալ, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի, որ անգամ միանգամայն անհավանական բանը կարող է հնարավոր դառնալ:

Օրը հարմար է գործարքներ կնքելու, կոմերցիոն գործունեության համար: Որոշ հաշվենկատություն առկա է այն ամենում, ինչին այսօր ձեռնամուխ եք լինում, և դա, որքան էլ որ զարմանալի թվա, այսօր օգտակար է դառնում:

Կարիճ. Որքան ավելի շատ ժամանակ դուք հատկացնեք ուրիշների խնդիրները լուծելուն, այնքան ձեզ համար օրը ավելի հաջող ընթացք կունենա: Խանդավառությունը, որով դուք ձեռնամուխ եք լինում բարդ գործերին, օգնում է ձեզ` ձեր կողմ քաշել այնպիսի մարդկանց, ում դուք նախկինում երբեք ձեր դաշնակից չէիք համարում: Օգտվեք ձեր ծանոթությունների շրջանակից ` դրանց շնորհիվ դուք հնարավորություն կստանաք վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով:

Կարելի է հաշվարկել գումար կամ արժեքավոր նվերներ ստանալու վրա: Ձեր գործերին ազդեցիկ մարդու միջամտությունը կօգնի ձեզ հաջողության հասնել նոր ոլորտում:

Աղեղնավոր. Խնդիրներն այսօր կծագեն այն բանից, որ դուք չեք ցանկանում հաշվի նստել հանգամանքների հետ, նախընտրելով տեսնել միայն այն, ինչը ձեզ է ձեռնտու: Գործերին դուք ձեռնամուխ եք լինում (եթե, իհարկե, ձեռնամուխ եք լինում) առանց որևէ խանդավառության, և դա լավագույն ձևով չի անդրադառնում արդյունքի վրա: Զգալով համընդհանուր ուշադրության և հիացմունքի կարիքը, դուք երբեմն այնպիսի գործողությունների եք դիմում, որոնցից ավելի լավ կլիներ հեռու մնալ:

Օրվա երկրորդ կեսն առաջինից ավելի լավ կդասավորվի: Ռոմանտիկ հարաբերությունների առումով օրն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ դուք դժվարությամբ եք հասկանում մտերիմ մարդուն:

Այծեղջյուր. Մի փորձեք լուծել ձեր խնդիրներն ինքնուրույն` ձեր կողքը կան մարդիկ, ովքեր պատրաստ են ոչ միայն ձեզ օգնել, այլև` անել ամեն ինչ ձեր փոխարեն: Կարելի է ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալ, սակայն դրա համար ստիպված եք լինելու խորամանկության դիմել: Պրոֆեսիոնալ հարաբերությունները միախառնվում են անձնականի հետ, և դա միայն օգուտ է ձեզ բերում; Հնարավոր է ձեռնտու գործարքների կնքում:

Դուք ձգտում եք անկախության ամեն ինչում, ընդունում որոշումներ, որոնք կարող են դուր չգալ ձեր մտերիմներին: Հարաբերությունները դառնում են էլ’ ավելի լարված, սակայն բարեբախտաբար այդ միտումը ժամանակավոր բնույթ է կրում:

Ջրհոս. Հանգիստ, բարենպաստ օր է, որը հիանալի հարմար է ինտելեկտուալ զարգացմանն ու մտահորիզոնի ընդլայնմանը նպաստող զբաղմունքների համար: Կարելի է ուսման կուրս սկսել, զբաղվել ձեզ համար մի ինչ-որ նոր բանով: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, սակայն պետք է պատրաստ լինել այն բանին, որ ձեռք բերված համաձայնությունները շուտով պետք կլինի վերանայել:

Չարժե հույսը դնել դրամական նոր մուտքերի վրա, դրա հետ մեկտեղ` լուրջ ծախսեր էլ չեն սպասվում: Օրը հարմար է ուղևորությունների համար, այդ թվում և` ռոմանտիկ: Հնարավոր են անսպասելի տհաճ հանդիպումներ, սակայն ձեր նրբանկատության շնորհիվ դրանք հետևանք չեն ունենա:

Ձկներ. Օրն ամենաթեթևներից չէ, սակայն բեղմնավոր է և հետաքրքիր: Կարող եք վստահ լինել, որ հաջողության կհասնեք գործնականում ցանկացած ոլորտում: Բաց չթողնեք ձեր պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու շանսը` այն ամենն, ինչ այսօր կսովորեք, ձեզ հետագայում շատ է պետք գալու: Հետևողականության և համառության շնորհիվ դուք առաջ կանցնեք ձեր մրցակիցներից:

Բարենպաստ օր է շփումների համար, դուք հիանալի եք լեզու գտնում բոլորի հետ, այդ թվում և նրանց, ում առաջին անգամ եք տեսնում: Առանց վարանվելու կարող եք խոշոր գործեր և նախագծեր ձեռնարկել, միևնույն է` դուք հեշտությամբ դաշնակիցներ կգտնեք:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 598 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024