Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 15:08
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

Անհաջող մարզանք

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Продовольственная вкус

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Поиск

Главная » 2013 » Март » 8 » Աստղագուշակ մարտի 8-ի համար
12:04
Աստղագուշակ մարտի 8-ի համար
Աստղագուշակ մարտի 8-ի համար

Խոյ. Այսօր արժե ստվերում մնալ, լավ կլինի, եթե օրվա իրադարձությունների, ինչպես նաև այսօրվա ձեր նվաճումների մասին դեռևս ոչ ոք ոչինչ չիմանա: Գաղափարները նույնպես ավելի լավ կլինի ձեր մտքում պահեք, եթե իհարկե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկը դրանք ձեր փոխարեն իրականացնի: Կարելի է կարգավորել ֆինանսական գործերը, դրանից բացի, օրը բավական համար է փաստաթղթեր ձևակերպելու և իրավաբանական հարցեր լուծելու համար:

Այսօր դուք ոչ միշտ եք լեզու գտնում մտերիմների հետ, քանի որ նախընտրում եք խոսել, այլ ոչ թե լսել: Եթե դուք փոքր-ինչ ավելի ուշադիր լինեիք, ապա կարևոր տեղեկություն կստանայիք և ձեզ համար կարևոր անձնական խնդիր կլուծեիք:

Ցուլ. Այսօր ձեր տրամադրությունը փոփոխական է` դուք մեկ ապրումներ եք ունենում մանրուքներից, մեկ էլ ուրախանում առանց տեսանելի պատճառի: Բարեբախտաբար, գերիշխում է դրական միտումների ազդեցությունը, այնպես որ օրը, ընդհանուր առմամբ, հաջող ընթացք ունի: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, աշխարհիկ միջոցառումների այցելություններ, որոնցից ձեր տրամադրությունը միայն կբարձրանա:

Հնարավոր են զգալի ծախսեր, սակայն դրանք ոչ մի կերպ անտեղի չես անվանի, քանի որ օրվա ընթացքում արված գնումները, եթե ուրիշ բան չէ, ապա գոնե ձեզ մեծ ուրախություն են պատճառում:

Երկվորյակներ. Պարզ օրերից չէ, սակայն ձեզ հնարավորություն կընձեռնվի կարևորագույն տեղեկություններ ստանալ և անգնահատելի փորձ ձեռք բերել: Օրը կարելի է տոնականորեն անցկացնել, դա ձեզ հաստատ դուր կգա, սակայն այդ դեպքում դուք բաց կթողնեք նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու շանսը: Դուք այսօր հակված եք արտառոց գործողությունների, փողերը ծախսում եք անսովոր բաներ ձեռք բերելու և ձեզ համար անսովոր զվարճությունների վրա:

Պետք է զգույշ լինեք զգացմունքներում, քանի որ այսօր հակված եք սիրահարվելու և միանգամից գլուխը կորցնելու, ընդ որում ձեր համակրանքի օբյեկտ կարող են դառնալ դրա համար բոլորովին անարժան անձինք:

Խեցգետին. Սա ամենաբարենպաստ ու թեթև օրերից չէ: Դուք դժվարությամբ եք լեզու գտնում շրջապատի հետ, շատ պահանջկոտ եք և խիստ` ձեր գնահատականներում: Դրա հետ մեկտեղ էլ նշանի որոշ ներկայացուցիչներ ոչ տեղին իրենց կարծիքներն են արտահայտում, ինչը իրենց իսկ բարդ ու երբեմն էլ անլուծելի իրավիճակների մեջ է գցում: Այսօր ցանկալի է շփումները սահմանափակել քաջածանոթ մարդկանցով, քանի որ կա վտանգ` ընկնել վատ ազդեցության տակ:

Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծելը, խոշոր գնումներ անելը: Կտրականապես խերհուրդ չի տրվում փող պարտք վերցնելը: Մի մոռացեք, որ այսօր ձեր անբարյացկամները ձեռքերը ծալած չեն նստում, այնպես որ պետք է հետևեք ձեր հեղինակությանը:

Առյուծ. Աշխատեք օրն օգտակար անցկացնել: Իհարկե, դա հեշտ չի լինի, եթե հաշվի առնենք, որ նշանի ներկայացուցիչներն այսօր սովորականից ավելի ծույլ են, սակայն պետք է հիշել, որ տոնական տրամադրությունն ու անգործունեությունը միայն վնասելու են ձեր ինքնզգացողությանը, ձեզ ավելի նյարդային ու անհամբեր են դարձնելու: Փողի հետ հնարավորինս խնամքով վարվեք, հրաժարվեք ոչ պետքական իրեր ձեռք բերելուց, ռիսկային գործարքներ մի կնքեք, <խաղադրույք> մի կատարեք ձեր ողջ ունեցվածքի վրա:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի լուրերով,երկար սպասված նվերներով և հանդիպումներով: Դա ամենահարմար ժամանակահատվածն է հյուրեր ընդունելու համար:

Կույս. Այսօր դուք չափից ավելի շատ եք բարձրաձայնում այնպիսի բաների մասին, որոնք ավելի լավ կլիներ մտքում պահել, փոխարենը լռում եք այնպիսի բաների մասին, որոնք շրջապատը հաճույքով կլսեր ձեզանից: Երբեմն ձեր նյարդայնացած վիճակը դրսևորվում է բոլորովին անհիմք առիթներով, և դրա զոհեր են դառնում մարդիկ, ովքեր միայն անմնացորդ անկեղծություն և բարյացկամություն են ցուցաբերում ձեր նկատմամբ: Հնարավոր են տարաձայնություններ տարեց սերնդի ազգականների հետ, ում համար անհասկանալի են կյանքի հանդեպ ձեր մոտեցումները: Դրա հետ մեկտեղ էլ, դուք հաճույքով կոկետություններ եք անում և զբաղվում սիրախաղերով, հեշտությամբ հմայում եք նոր ծանթներին:

ԿշեռքՉնայած առանձին անսպասելի ու մանր տհաճություններին, օրը ընդհանուր առմամբ հաջող է ընթանում:Բարեբախտաբար, բավական ուժեղ է դրական միտումների ազդեցությունը, այդ իսկ պատճառով` օրվա տխրություններն էլ ակնթարթային են, իսկ ահա ուրախությունները`զգալի և երկարատև: Ձեր հմայքի շնորհիվ դուք կարողանում եք լուծել այն խնդիրները, որոնք նախկինում ոչ մի կերպ լուծում չէին ստանում:

Հետևեք ձեր տրամադրության փոփոխություններին` օրվա երկրորդ կեսին դուք հակված եք դեպրեսիվ դրսևորումների: Հետաքրքիր մարդկանց հետ շփումները և դրական էմոցիաները թույլ կտան դրանից խուսափել:

Կարիճ. Ինտելեկտուալ բարձր ակտիվության օր է, երբ ձեր գլխում փայլուն գաղափարներ և օրիգինալ ստեղծագործական մտահղացումներ են ծնվում: Ինչին էլ որ դուք ձեռնամուխ եք լինում, դա անում եք գերազանց, և ոչինչ այսօր չի կարող ձեզ խանգարել ցանկալի արդյունքների հասնելու: Օրը չափազանց հարմար է ուսման, քննություններին նախապատրաստվելու համար: Լավ են անցնում ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, դուք հեշտությամբ եք նվաճում նրանց համակրանքը և ստանում աջակցություն:

Ցավոք, անկայուն է օրվա էմոցիոնալ ֆոնը, և չնայած դրական միտումների ուժեղ ազդեցությանը, դուք հեշտությամբ եք ընկնում տրտմության մեջ:

Աղեղնավոր. Օրը խոստանում է շատ հետաքրքիր անցնել: Ձեր կենսական եռանդը շատ բարձր է, և դուք այսօր ոչ մի րոպե հանգիստ չունեք: Ձեզ հետ հետաքրքիր է գործ ունենալը, այդ իսկ պատճառով էլ պատահական չէ, որ դուք այդքան հեշտությամբ եք դաշնակիցներ, գործընկերներ, մերձավորներ ու երկրպագուներ գտնում: Ռոմանտիկ հարաբերությունները, որ այսօր կսկսեն, դժվար թե որևէ լուրջ շարունակություն ունենան, սակայն ձեզ կպարգևեն բազմաթիվ անմոռանալի պահեր:

Լավ են անցնում ընկերական հանդիպումները, ինչպես նաև ընտանեկան հանդիսությունները: Հատկապես լավ է ստացվում երեխաների հետ շփումները,ինչին մեծապես օգնում է ձեր անմիջականությունը:

Այծեղջյուր. Օրը բազմաթիվ անսպասելի բաներ կպարգևի: Մեծամասամբ դրանք հաճելի են, սակայն դուք այնպիսի հոգեվիճակում եք, որը թույլ չի տալիս ձեզ դա միանգամից հասկանալ: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր անմիջապես ձեր մեջ համակրանք կառաջացնեն և կդառնան ձեր ամենամտերիմ ընկերը: Այսօր շատ սուր է ձեր գործնական հոտառությունը, ինչի հետևանքով էլ ցանկացած գնված իր շատ շահեկան է դառնում:

Միայն մի բան կարող է փչացնել ձեր օրը` ձեր չափից ավելի հուզականությունն ու չնչին բաներից վիրավորվելու ձեր հակվածությունը: Հիշեք, որ ձեր հասցեին հնչող քննադատությունը այնքան լուրջ չէ, որքան ձեզ է թվում:

Ջրհոս. Այսօր հնարավոր են փոփոխություններ ընտանիքում, ընդ որում դրանք, ինչպես հետագայում կպարզվի, շատ ավելի լուրջ հիմքեր ունեն, քան առաջին հայացքից կարող է թվալ: Սակայն դուք ձեզ չեք կորցնում նոր իրավիճակում և արագ կողմնորոշվում եք, թե ինչպես է պետք գործել: Նշանի որոշ ներկայացուցիչներ համարձակություն կունենան սիրո խոստովանություններ անել և չեն փոշմանի դրա համար:

Հնարավոր են արժեքավոր նվերներ, այդ թվում և` անսպասելի: Իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները` դուք այսօր հիանալի ժամանակ կանցկացնեք նրանց շրջապատում: Երեկոն ավելի շատ հանգիստ վիճակ է ուզում, քան` աղմկոտ աշխարհիկ միջոցառումներ, սակայն հյուրեր ընդունել կարելի է:

Ձկներ. Օրվա առաջին կեսը դուք կանցկացնեք ոչ լավագույն տրամադրությամբ: Ձեզ շատ քիչ բան է ուրախացնում, փոխարենը` գրեթե ամեն ինչ նյարդայնացնում է: Շրջապատի մարդիկ ստիպված են համբերության հրաշքներ ցուցաբերել, որպեսզի ձեզ հետ կարողանան լեզու գտնել: Որքան էլ որ զամանալի թվա, նրանք իրոք` չափազանց համբերատար են, և դա օգնում է խուսափել կոնֆլիկտներից:

Կեսօրին տեղի կունենան փոքր-ինչ աննշան, սակայն բավական հաճելի իրադարձություններ, դրա հետ մեկտեղ էլ կուժեղանա դրական միտումների ազդեցությունը: Սա ամենահարմար ժամանակահատվածն է` աշխարհիկ այցերի, ընկերների հետ հանդիպումների, ինչպես նաև` ռոմանտիկ ժամադրության համար:


Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 687 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024