Հետաքրքիր Փաստեր Суббота, 27.04.2024, 05:18
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

Մրգերով աղանդերային նախաճաշ

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

Մարզիկը ծռել է մրցակցի քիթը

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

[Անիմացիա]
Ուժեղ կին

ՀԱՄԲՈՒՅՐ

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Սքարլեթ Յոհանսոնը կմարմնավորի պոռնո լեգենդին /ֆոտո/

Поиск

Главная » 2013 » Հունիս » 11 » Աստղագուշակի խորհուրդները. կենդանակերպի նշանների համատեղելիությունը
09:37
Աստղագուշակի խորհուրդները. կենդանակերպի նշանների համատեղելիությունը

Գաղտնիք չէ, որ շատերը՝ հիմնականում կանայք, հավատում են հորոսկոպին: Նրանք գիտեն, թե որ թվերն ու գույներն են համապատասխանում կենդանակերպի այս կամ այն նշանին: Բացի այդ, նրանցից շատերին հետաքրքրում է տարբեր նշանների համատեղելիության հարցը: NEWS.am STYLE-ը դիմել է երեւանյան աստղագուշակ Բախտիկին՝ խնդրելով պատմել, թե ինչպես է կենդանակերպի որեւէ նշանին պատկանելությունն ազդում մարդկանց հարաբերությունների վրա:

«Շատ հաճախ, ապրելով ծնողների, եղբայրների եւ քույրերի հետ, մենք չենք մտածում այն մասին, թե ինչ պատճառով կարող են մեր միջեւ մեծ խնդիրներ առաջանալ: Իսկ եթե սկսում ենք մտածել, ապա դրանց առաջացումը, որպես կանոն, պայմանավորում ենք ազգակցական կապերով: Սակայն ընտանիքի անդամների կամ ընկերների միջեւ կոնֆլիկտի առկայությունը կամ բացակայությունը կախված է նաեւ նրանց կենդանակերպի նշանից:

Ընդունված է կենդանակերպի նշանները բաժանել ըստ բնության տարերքների. կրակ, օդ, ջուր, հող:

Կրակ – Աղեղնավոր, Առյուծ եւ Խոյ: Եթե այս նշանները միեւնույն տանն ապրեն, շատ շուտով խնդիրներ կառաջանան. վիրավորանք, վեճեր եւ նույնիսկ ծեծկռտուք: Այս նշանների ներկայացուցիչները շատ բռնկուն են եւ երբեմն չեն կարողանում իրենց վերահսկել: Այդ պատճառով էլ այս նշաններից որեւէ մեկի ներքո ծնվածները, իմանալով իրենց թերությունների մասին, պետք է ավելի զուսպ եւ մեծահոգի լինեն շրջապատի մարդկանց հետ:

Օդ – Ջրհոս, Կշեռք եւ Երկվորյակ: Օդի նշանի ներքո ծնվածների ընկերակցությունը միշտ շատ աղմկոտ է: Հենց այս նշանների ներկայացուցիչներն են հրաշալի կերպով ընդհանուր լեզու գտնում եւ կարող են հեշտությամբ ապրել մեկ հարկի տակ: Նրանք նոր գաղափարների կրողներ են, սակայն սիրում են երբեմն խառնաշփոթ ստեղծել:

Ջուր – Խեցգետին, Կարիճ եւ Ձուկ: Նման ընկերակցությունը համարվում է ամենից անհետաքրքիրն ու կարճաժամկետը, քանի որ ջրի նշանները վաղ թե ուշ հոգնում են միմյանցից: Նման ընտանիքում պետք է հայտվի կրակի ներկայացուցիչ, որը մյուսներին աշխուժություն կհաղորդի:

Հող – Ցուլ, Կույս եւ Այծեղջյուր: Ընտանեկան նշաններ են: Նրանցից յուրաքանչյուրը միշտ սեփական փոքրիկ «պահեստն» ունի, որտեղ պահվում են նրանց թանկարժեք իրերն ու դրամը: Եթե նման մարդիկ ձեր տանը գերակշռում են, ապա հստակ կարելի է ասել, որ միշտ ապահովված կապրեք»:

NEWS.am STYLE

Просмотров: 788 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024