Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 10:52
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Նկարահանվում է «Կովկասի գերուհին 2»-ը

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

Հյուսթոն ընտանիքի անդամները կցուցադրեն իրենց կյանքը` մեծ կորստից հետո

Կանացիության ֆենոմենը

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ մնալու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Поиск

Главная » 2013 » Апрель » 19 » Բժիշկը չի մտածել, որ դիմացինը մարդ է, անասուն չի
15:17
Բժիշկը չի մտածել, որ դիմացինը մարդ է, անասուն չի
Բժիշկը չի մտածել, որ դիմացինը մարդ է, անասուն չի

Ապրիլի 3-ին՝ առավոտյան ժամը 05,30-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնում, ինչպես պատմում է փաստաբան Ինեսա Պետրոսյանը, բժիշկների, ավելի շուտ՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանի պատճառով մահացել է Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ 27-ամյա Ցոլակ Մկրտչյանը։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Փաստաբանի խոսքերով՝ ապրիլի 2-ին Ցոլակի ինքնազգացողությունը վատացել էր։ Կինը կանչում է ամուսնու հարազատներին, ովքեր Ցոլակին տեղափոխում են Մասիսի հիվանդանոց։ Այդ օրվա բժիշկը եղել է վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գեւորգ Գրիգորյանը, ով ձեռքերով շոշափել է Ցոլակի որովայնի հատվածները, հետո հարազատներին ասել է, որ լուրջ ոչինչ չկա՝ ցավերը կապված են սննդի հետ, ինչի պատճառով էլ հավանաբար աղիների խցանում կա։ Բուժքրոջը հանձնարարել է, որպեսզի ցավերի մեջ գտնվող Ցոլակին միջմկանային ներարկում կատարեն, որից հետո հիվանդանոցում ասել է, որ կարող են հանգիստ գնալ տուն, անհանգստանալու կարիք չկա։ Տուն գալուց հետո՝ գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Ցոլակը նորից ցավեր է ունեցել, ու այս անգամ ինքնուրույն՝ իր ավտոմեքենայով գնացել է հիվանդանոց՝ այդ մասին միայն կնոջը տեղյակ պահելով։ Երբ Ցոլակը ուշացել է, կինը զանգել է եղբորը, որ հիվանդանոց գնա, իմանա՝ ինչ է պատահել։ Երբ եղբայրը գնացել է հիվանդանոց, իմացել է, որ վերակենդանացման բաժանմունքում Ցոլակը մահացել է։

Մահվան վկայականը, որտեղ գրված է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության խանգարումը, հարազատների մոտ է։ Սակայն նրանք պնդում են, որ Ցոլակը երբեւէ առողջական ոչ մի խնդիր չի ունեցել, այդ թվում՝ սրտի։ Չգիտես ինչու, առաջին անգամ Ցոլակի ինքնազգացողության վատթարացումը բժիշկը կապել է աղիների հետ, իսկ հետո երիկամի։ Իսկ երբ տեսել է, որ նա մահացել է, մահը կապել է սրտի հետ։


-Կոնկրետ ինչո՞ւմ եք մեղադրում բժշկին։

- Երբ առաջին անգամ Ցոլակը ծնողների հետ դիմել է բժիշկների օգնությանը, ասել է, որ ինքը դեղերից ալերգիա է ստանում։ Դա պետք է հիմք հանդիսանար, որ առանց հետազոտման ներարկումներ չանեին։ Իսկ բաժնի վարիչ Գ. Գրիգորյանը հետազոտում է համարել ձեռքերով փորը շոշափելը եւ ներարկել է այնպիսի դեղամիջոց, որից հիվանդը ստացել է անաֆիլակտիկ շոկ, ինչից էլ մահացել է։

Նույն օրը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով, բայց քրգործ դեռեւս չի հարուցվել, որի համար ես պատրաստվում եմ բողոքարկել։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ։

Ցոլակ Մկրտչյանի եղբայրն էլ «Իրավունքի հետ զրույցում ասաց. «Բժշկի մեղավորությամբ էսօր եղբորս ընտանիքի՝ կնոջ ու անչափահաս երեխեքի վիզը ծուռ մնաց, ինչ ա թե ինքը, երեւի հավես չուներ իրեն դիմած հիվանդին զննելու, դրա համար գլխառադ ա արել՝ չմտածելով, որ դիմացինը մարդ ա, անասուն չի, իրա օգնության կարիքն ունի...»»,- մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 571 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024