Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 15.05.2024, 01:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

[Անիմացիա]
Что вы ожидаете

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

Երեւանյան լճի մարմնավաճառուհիների միջեւ դանակահարություն է տեղի ունեցել

Թեթև ապրելու 10 գրավական

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԿԱԴՐԵՐ(ՎԻԴԵՈ)

Поиск

Главная » 2013 » Февраль » 2 » Ծննդաբերություն. ո՞ր տարբերակով լույս աշխարհ բերել փոքրիկին
23:53
Ծննդաբերություն. ո՞ր տարբերակով լույս աշխարհ բերել փոքրիկին


Դժվար է պատկերացնել ավելի մեծ հրաշք, քան այն, որ կնոջ սրտի տակ սկսում է զարկել մեկ այլ՝ փոքրիկ սիրտ: Այդ փոքրիկ սիրտն օրեցօր ավելի արագ է զարկում, և գալիս է մի գեղեցիկ օր, երբ մայրը կյանք է պարգևում իր փոքրիկին' լույս աշխարհ բերելով նրան: Բայց ծնունդն իրականում բավական բարդ փորձություն է թե՛ փոքրիկի, թե՛ մոր համար:

Ծննդաբերությունը ֆիզիոլոգիական գործընթաց է, որով ավարտվում է հղիությունը: «Ծննդաբերության երկու տարբերակ կա' օպերատիվ և բնական: Օպերատիվը կեսարյան հատումն է: Իսկ բնականը իրենց ուժերով ծննդաբերությունն է' նորմալ ճանապարհով»,- LN-ի հետ զրույցում ասաց «Ռաֆայել» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Տաթևիկ Ղորուխչյանը: Կա նաև ծննդաբերություն ջրի մեջ տարբերակը, որը նույնպես բնական ճանապարհով ծննդաբերություն է: Այս տարբերակի միակ առավելությունը կնոջ մոտ ցավի գրեթե բացակայությունն է: Բայց, ինչպես նշեց գինեկոլոգը, այս տարբերակով ծննդաբերության ժամանակ դժվար է վերահսկել արնահոսությունը, ինչը շատ վտանգավոր է կնոջ առողջության համար: «Հայաստանում որոշ կլինիկաներում արդեն կիրառվում է ծննդաբերություն ջրի մեջ տարբերակը: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ դա ավելի շուտ ձևական, գլամուր բնույթ է կրում»,- նկատում է գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը:

Ծննդաբերության ամենատարածված տարբերակներից մեկը կեսարյան հատումն է: Սա վիրահատություն է, երբ պտուղը դուրս է բերվում արգանդի վրա արհեստական կտրվածքից, ինչը, մանակաբարձ-գինեկոլոգի կարծիքով, այնքան էլ ընդունելի տարբերակ չէ. «Կեսարյան հատում պետք է արվի միայն այն դեպքում, երբ կա ցուցում' կապված մոր կամ պտղի կյանքի հետ: Չնայած հիմա շատ դեպքերում կինն այդպես է ուզում, և այդպես էլ անում են, ինչը խստիվ հակացուցված է»:

Այս տարբերակն ընտրելիս պետք է իմանալ, որ կնոջ կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը մի քանի անգամ ավելի մեծ է, քան բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ: «Բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ կնոջ ցավերը սկսվելուց մինչև ծննդաբերությունը կարող է տևել 10-16 ժամ կամ նույնիսկ մինչև մեկ օր : Դրանից էլ հնարավոր են դժվարություններ, պատռվածքներ և այլն: Ծննդաբերությունից հետո սկսվում է վերականգնման շրջանը: Կեսարյան հատման դեպքում հակառակն է: Կինը քնում է առողջ, զարթնելուց հետո սպի է լինում որովայնի, արգանդի վրա, սկսվում են ցավեր և այլ հետևանքներ»,- ասում է բժիշկը: Բացի կնոջից, կեսարյան հատումն ազդեցություն է թողնում նաև երեխայի վրա: «Կեսարյան հատման ժամանակ երեխան չի հասցնում պատրաստվել: Այն բոլոր փոփոխությունները, որ լինում են բնական ճանապարհով դուրս գալու դեպքում' ֆիզիոլոգիայի հետ կապված փոփոխություններ, գլխի ձևի փոփոխություն և այլն, կեսարյան հատման ժամանակ տեղի չեն ունենում: Այսինքն՝ պտուղը կտրուկ փոխում է իր միջավայրը, որը սթրես է իհարկե»,- ասում է մանկաբարձ- գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը: Կեսարյան հատումը ծայրահեղ տարբերակ է, որին պետք է դիմել միայն բժշկի ցուցումով, երբ վտանգ է սպառնում մոր կամ պտղի կյանքին:

Կինն օժտված է ամենաաստվածային կարողությամբ' կյանք պարգևելու: Պարգևեք Ձեր փոքրիկին առողջ կյանք' առողջ մոր գրկում:

Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 673 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024