Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 14.05.2024, 06:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Էրոտիկ երազների վտանգը. կանայք թաքցնում են այն, ինչ անում են երազում

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Поиск

Главная » 2013 » Февраль » 2 » «Չկա մի բան, բացի սեքսից, որ տղամարդը կարող է տալ». սեքսոլոգի պրակտիկայից
23:59
«Չկա մի բան, բացի սեքսից, որ տղամարդը կարող է տալ». սեքսոլոգի պրակտիկայից


Սեքսոլոգ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկՆարինե Ներսիսյանը շատ հետաքրքիր ֆորմատով նյութ է ներկայացնում LN-ի ընթերցողներին՝ հատված բժիշկ-սեքսոլոգի հոգեթերապևտիկ պրակտիկայից:

Նարեն (անունը փոխված է) դիմել է սեքսոլոգի օգնությանը այն գանգատով, որ չի հասնում հոգեսեռական բավարարության իր ամուսնու հետ, իր կյանքում հայտնվել են երկու ուրիշ տղամարդիկ, որոնցից մեկը' Հայկը կպչուն ձևով սիրահետում է և հերոսուհու մոտ զգացմունք է առաջացրել: Նա տանջվում է իր սեռական կրքի և սիրո զգացմունքի երկփեղկումից:

Նարե

-Կներեք ուշանալուս համար:

Բժիշկ

-Հայկը զանգել զգուշացրել էր, որ կուշանաք:

Նարե

-Այո, միասին էինք:

Բժիշկ

-Ինչպե՞ս եք:

Նարե

-Լավ եմ, Դո՞ւք:

Բժիշկ

-Շնորհակալություն, ես էլ լավ եմ, ինչի՞ մասին զրուցենք այսօր:

Նարե

-Քիչ առաջ, երբ Հայկի հետ էինք, ես որոշել էի նրան ասել, որ մեր միջև կապը այլևս չի կարող շարունակվել, բայց...ստացվեց այնպես, որ շարունակվում է:

Բժիշկ

-Ավաղ, ինչպես միշտ, նա խափանեց ձեր պլանները...

Նարե

-Այո, նա շատ ուժեղ հմայք ունի, որն ինձ ուղղակի կախարդում է:

Բժիշկ

-Իսկ ինչո՞ւ եք ցանկանում խզել կապը, եթե նրա կախարդանքը Ձեզ դուր է գալիս

Նարե

-Մտածում եմ, որ ես սիրել չեմ կարող, Հայկին էլ չեմ կարող սիրել, ինչպես իմ ամուսնուն չեմ սիրում, մտածում եմ, որ եթե սիրել կարողանամ, ավելի լավ է սիրեմ մի մարդու ում հետ ապրում եմ:

Բժիշկ

-Իսկ երբևէ չե՞ք մտածել, որ այս պահին Դուք սիրում եք, ուղղակի չգիտեք այդ մասին:

Նարե

-Գիտեք, այսօր մի հրաշալի միտք փայլատակեց ուղեղումս. սիրելու համար պետք է որոշում կայացնել: Եթե որոշեմ սիրել Հայկին, կսիրեմ...

Բժիշկ

-Ինչ- որ տեղ ճիշտ միտք է:

Նարե

-Եթե որոշեմ սիրել ամուսնուս, նրան կսիրեմ: Ում որոշեմ սիրել, նրան էլ կսիրեմ: Ընտրության հարց է, այս պարագայում ընտրությունը ամուսնուս, Հայկի և էլի մի տղայի միջև է: Ում որոշեցի սիրել, նրան էլ կսիրեմ...

Բժիշկ

-Այսինքն, Հայկից բացի մեկ ուրի՞շն էլ կա, թե՞ խոսքը Ձեր տղայի մասին է:

Նարե

-Կա մեկ ուրիշ տղամարդ, ով ինձ առաջարկում է իր սերը, այո, բայց նա Հայկի նման համառ ու կպչուն չի, բայց գիտեմ, որ սիրում է շատ ուժեղ և սպասում է միայն իմ որոշմանը: Իսկ եթե չկարողացա տղամարդու սիրել, ապա կսիրեմ ուրիշ բան, սիրո օբյեկտը կարևոր չէ:

Բժիշկ

-Փաստորեն Դուք սուբլիմացիայի կողմնակից եք:

Նարե

-Սուբլիմացիա՞: Ինչ-որ տեղ այո, կարևոր չի՝ ինչ կամ ում ես սիրում, կարևորը սիրելն է, շատ ուժեղ սիրելը:

Բժիշկ

-Դուք սխալ եք մի հարցում. որոշել սիրել այդ 3-ից մեկին հնարավոր չէ:

Նարե

-Ինչո՞ւ, կսիրեմ այն մեկին, ով ամենահարմարն է իմ ուզած ձևով սիրելու համար:

Բժիշկ

-Դուք հավակնությունը կտաք մեկին կամ մյուսին, բայց դա անվանել սեր հնարավոր չէ:

Նարե

-Ինչո՞ւ:

Բժիշկ

-Եթե մենք կարողանայինք գիտակցաբար ընտրել, թե ում սիրել, ապա մեր կյանքում ամեն ինչ շատ ավելի հարթ կընթանար:

Նարե

-Իսկ ինչո՞ւ չենք կարող գիտակցաբար ընտրել:

Բժիշկ

-Սերը ֆիզիոլոգիորեն իրենից ներկայացնում է ուղեղում ընթացող քիմիական պրոցես, սակայն այն չի սկսվում գիտակցական թելադրանքների պատճառով, այլ ենթագիտակցական: Այսինքն՝ Դուք ենթագիտակցությունում արդեն ունեք այն արխեատիպը, որին քիչ թե շատ համապատասխանող տղամարդը մեծ շանսեր ունի արժանանալու Ձեր սիրուն: Սակայն գիտակցական մակարդակի վրա Դուք այդ մարդուն ընտրել չեք կարող: Միգուցե նա չկա էլ Ձեր շրջապատի այդ 3 տղամարդկանց մեջ:

Նարե

-Իմ ամուսինը և Հայկը և այն երրորդը այդ արխետիպն ունեն, այո: Բայց ես գտնում եմ, որ ենթագիտակցական ընտրությունը ունի իր ակունքները, որոնք գիտակցելով կարելի է ազդել զուգընկերոջ ընտրության վրա: Ես վստահ եմ, որ կարող եմ սիրել մի չորրորդ՝ բոլորովին այլ տղամարդու, որը չի համապատասխանում այս արխետիպին: Կարևորը սիրելու որոշում կայացնելն է, հանձն առնել սիրելու, պատասխանատվություն վերցնել սիրելու, երևի ես դրանից եմ փախչում, ես չեմ ուզում սիրեմ, ուզում եմ՝ ինձ սիրեն:

Բժիշկ

-Սիրելը պլանավորելով չի կարող լինել:

Նարե

-Պլանավորել չէ, որոշում կայացնել սիրելու, դրանք տարբեր են, սիրելը իրոք չի կարելի պլանավորել:

Բժիշկ

-Դե ես ել այդ եմ ասում, որ կարելի է գիտակցության միջոցով ընկճել որեւէ մեկին սիրելու զգացումը, սակայն հանելով այդ արգելքը արդեն հնարավոր չէ գուշակել, թե ում կսիրեք:

Նարե

-Ես չեմ սիրի ոչ մեկին, ինչքանով ինձ եմ ճանաչում, իսկ եթե Ձեր ասած արգելքը հանեմ, գուցե Հայկին սիրեմ, որովհետև ինքը կախարդում է ինձ:

Բժիշկ

-Դուք ուղղակի վախենում եք սիրել, քանի որ սիրել նշանակում է կախման մեջ գտնվել ինչ -որ մեկից, Դուք չեք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, որտեղ  կլինեք խոցելի:

Նարե

-Այո, կախման մեջ և խոցելի:

Բժիշկ

-Եվ չգիտես՝ ինչու Դուք չեք վստահում տղամարդկանց, այլ ցանկանում եք իշխել նրանց:

Նարե

-Ինչո՞ւ եք այդպես կարծում:

Բժիշկ

-Որովհետեւ Դուք ասացիք, որ չեք ցանկանում սիրել, այլ ցանկանում եք, որպեսզի ձեզ սիրեն:

Նարե

-Դա նշանակում է ձգտել իշխանությա՞ն:

Բժիշկ

-Փաստորեն Դուք ցանկանում եք պահպանել սառը դատողությունը, եւ օգտվել նրանից, որ ինչ -որ մեկը խոցելի է եւ կախման մեջ է Ձեզնից: Սիրել փոխադարձ նշանակում է լինել հավասարաչափ խոցելի, իսկ Ձեր նախընտրած տարբերակում Դուք կանխավ այդ խաղում ունենում եք առավելություն:

Նարե

-Ատում եմ, երբ ինչ- որ մեկը կախված է ինձանից, դա սահմանափակում է իմ ազատությունը, իմ համար ծանր բեռ է դառնում այդ մարդը, ով ինձանից կախված է:

Բժիշկ

-Դուք ուղղակի վախենում եք անջատել Ձեր ուղեղը եւ տրվել ձեր էմոցիաներին:

Նարե

-Այո, որովհտև կարծում եմ՝ մարդը պետք է վեր լինի էմոցիաներից, մարդը գիտակից էակ է, այլ ոչ զգայական:

Բժիշկ

-Դա նրանից է, որ Դուք որևէ զգացում չեք ունենում այդ մարդու նկատմամբ, մարդը առանց էմոցիաների նման է ռոբոտի:

Նարե

-Էմոցիանրով ապրելը ինձ համար թուլություն է, էմոցիաներր պետք է լինեն, բայց վրահսկողության տակ, որոշակի սահմանների մեջ, գիտակցությունը պետք է իշխող լինի:

Բժիշկ

-Դուք ուղղակի սովորել եք այս կյանքում  հույսը դնել միայն Ձեզ վրա եւ վախենում եք ինչ- որ բան կիսել այլ մարդու հետ:

Նարե

-Այո, շատ ճիշտ եք, ես իմ հույսը միայն ինձ  վրա եմ դնում, միայն ու միմիայն, ես հավատում եմ միայն իմ ներքին ուժերին, իմ ինքնությանը, ես որևէ սպասում չունեմ արտաքին աշխարհից:

Բժիշկ

-Մեր զրույցը շատ նման է նրան, որ մաթեմատիկայի միջոցով փորձենք պարզել՝ որ նկարն է ավելի գեղեցիկ՝ Մոնա Լիզան, թե Վան Գոգի «Արեւածաղիկները»: Ով կողմ է միմիայն բանականությանը եւ տրամաբանությանը, չի կարող հասկանալ արվեստագետի մտքի թռիչքը:

Նարե

-Գտնում եք, որ մեր զրույցն անիմա՞ստ է:

Բժիշկ

-Ոչ:

Նարե

-Շնորհակալ եմ:

Բժիշկ

-Ուզում եմ ասել, որ տրամաբանության տեսանկյունից խոսել սիրո մասին հնարավոր չէ:

Նարե

-Ուզում եք ասել՝ այն պետք է զգալ, այո, այլ ոչ գիտենա՞լ:

Բժիշկ

-Դա նույնն է, թե մատերիալիզմի տեսանկյունից սկսենք խոսել իդեալիզմի մասին: Պետք է ուղղակի լինել համարձակ, բացել սիրտը եվ ապրել միայն այսօրվա օրով, պետք է չվախենալ ապրել էմոցիաներով, որովհետեւ միայն էմոցիաներով ապրած պահերն են հետք թողնում մեր կյանքում, իսկ տրամաբանականը լցնում է այդ պահերի միջակայքերը:

Նարե

-Այս միտքը իմ սրտով չէ՝ թիթեռի կյանքով ապրելը: Հիմա, փոշմանում եմ, որ Հայկի հետ զրույցի կեսից թուլացա նրա հմայքից ու հանձնվեցի սիրո գերությանը:

Բժիշկ

-Ես Ձեզ շատ լավ հասկանում եմ, եւ Դուք իրավացի եք' անլուրջ է ապրել չմտածելով ապագայի մասին, բայց կյանքում մի քանի անգամ կարելի է ոտքը վերցնել արգելակից եւ սլանալ խելագար արագությամբ: Փոշմանել եք, որովհետեւ հիմա  Դուք տրամաբանում եք, իսկ այդ պահին հուզապես զգում էիք պահը:

Նարե

-Այո և հիմա ես տանջվում եմ:

Բժիշկ

-Ուղղակի այն, ինչ չի ցանկանում տեղավորվել Ձեր տրամաբանության մեջ, Դուք մերժում եք:

Նարե

-Այո:

Բժիշկ

-Իզուր, մեր տրամաբանությունը հիմնված է միայն մեր կենսափորձի վրա, եւ դրանից ելնելով՝ այն շատ սահմանափակ է, շատ...

Նարե

-Այո, համաձայն եմ, Դուք քանի՞ տարեկան եք:

Բժիշկ

-32

Նարե

-Ես' 34:


Բժիշկ

-Ես հիշում եմ, Դուք ուղղակի մտածում եք, որ չունեք սիրո կարիք, տղամարդկանցից ցանկանում եք ստանալ միայն սեքս, որը լիովին Ձեզ բավականացնում է, իսկ դրա հետ մատուցվող լրացուցիչ կոմպոնենտները Ձեզ հոգնեցնում և վախեցնում են:

Նարե

-Այո, և ավելորդ են թվում, որովհետև չկա մի բան, բացի սեքսից, որ տղամարդը կարող է տալ իր կողմից, մնացած ամեն ինչ կարող եմ ինքս ձեռք բերել իմ ուժերով:

Բժիշկ

-Սակայն, իմ կարծիքով, ցանկացած մարդ կարիք ունի սիրելու եւ սիրվելու, քանի որ մենք բնության կողմից ստեղծվել ենք որպես սոցիալական էակներ եվ բնազդաբար ունենք դրա կարիքը:

Նարե

-Բայց որտեղի՞ց վստահ լինեմ, որ դա հենց Հայկի սերն է, ինչի կարիքը ունեմ, ու հենց Հայկն է, ում պիտի սիրեմ: Հետո՞  ինչ, որ նա կախարդում է ինձ իր հմայքով:  Դա շատ քիչ է, կան այլ' ոչ պակաս կարևոր արժեքներ:

Բժիշկ

-Իսկ դա արդեն չկտրած ձմերուկ է, մինչև չկտրես, չես իմանա՝ նա է թե ոչ, կան իհարկե այլ արժեքներ ևս: Բայց ամեն արժեք մեր կյանքում իր տեղն ունի, եւ  պետք չէ նրանով զբաղեցնել այլ արժեքների տեղերը: Չի կարելի ասել' ես սիրելու փոխարեն կզբաղվեմ այսինչ գործով:

Նարե

Իմ ասածը հետևյալն է' Հայկին սիրելու փոխարեն, կսիրեմ իմ գործը:

Բժիշկ

Սերը  մեր կյանքի մոզաիկայի մի սալիկն է, միգուցե ամենակենտրոնական, որի բացակայության դեպքում ընդհանուր պատկերը չի փոխվում, բայց կորցնում է իր հմայքը եվ գեղեցկությունը. ինչպե՞ս կարելի է անձնական կյանքը եվ կարիերան միախառնել, ավելի լավ չի՞ լինի եթե 2-ն էլ լավ լինեն, այլ ոչ թե մեկը կատարվի մյուսի հաշվին:

Նարե

-Իհարկե, այդպես կատարյալ կլինի:

Բժիշկ

-Իսկ ի՞նչն է Ձեզ խանգարում ձգտել կատարելության:

Նարե

-Լավ հարց է:

Բժիշկ

-Ինձ թվում է' Դուք եք խանգարում:

Նարե

-Ես լրիվ մոլորվեցի. եթե կարելի է, այս մտքի վրա կանգ առնենք, ես կարիք ունեմ մեր զրույցը մարսելու:

Բժիշկ

-Իհարկե:

Նարե

-Շատ շնորհակալ եմ, Դուք ինձ շատ եք օգնում:

Բժիշկ

-Ուրախ կլինեմ, եթե իսկապես օգնեմ:


Շարունակելի...   Հետևեք հերոսուհու սիրային տվայտանքների հոգեսեքսուալ թերապիային:

Աղբյուր` LADYNEWS.am

Категория: 18+ | Просмотров: 545 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024