Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 18:03
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Սեքսն ուժեղացնում է սերը

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

[Անիմացիա]
Жми класс!!!

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Ջրամբարում խեղդված 15-ամյա տղայի հայրը փորձել է ինքնասպան լինել

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Արեւային դեղինն այս ամռան թրենդն է

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 9 » Դաժան սպանությունից մեկ օր առաջ 22-ամյա աղջկա բնակարանում վիճաբանություն է եղել(video)
08:40
Դաժան սպանությունից մեկ օր առաջ 22-ամյա աղջկա բնակարանում վիճաբանություն է եղել(video)


NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում մայիսի 7-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքի վերաբերյալ, երբ բնակարանում անհայտ անձը կտրել էր 22-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը եւ այրել բնակարանը:

Մեզ հաջողվեց պարզել, որ աղջիկը Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղից էր: Մոտ 10 տարի առաջ ընտանիքը լքել է գյուղը եւ գնացել բնակվելու Երեւանում, դրանից հետո համագյուղացիները նրանցից քիչ տեղեկություններ ունեն:

Մարիամ Հունանյանը մինչ ամուսնանալն ապրում էր մոր, հոր, իրենից մի քանի տարով մեծ եղբոր, տատի, պապի  հետ: Ամունությունից հետ նա վարձով բնակվում էր Երեւանի տարբեր վարչական շրջաններում, նախ` Մալաթիա-Սեբաստիայում: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` նա ամուսնալուծվել է, ասում են, թե նույնիսկ երեխա ունի: 2012թ դեկտեմբերին Մարիամն իր հասակակից մի աղջկա հետ բնակարան է վարձել Աջափնյակ վարչական շրջանում Արզումանյան փողոցում: Նա հարեւանների հետ շփում չի ունեցել, նրան չեն էլ ճանաչել, ընդամենը տեսել են նրա` տարբեր մեքենաներով, տաքսիներով  երեկոյան ուշ ժամերին գնալ-գալը:

NEWS.am-ի թղթակցի` աղջկա բնակավայր այցելության ժամանակ հարեւանները հակասական տեղեկություններ հաղորդեցին: Մի մասը նշում էր, թե աղջիկն աշխատում էր հագուստի խանութում, մի մասը լսել էր, թե նա մատուցողուհի էր, հարեւաններ կային, ովքեր պնդում էին, թե վերջինս մերկապարուհի է: «Երեկոյան ուշ էր, նստած էինք, ծխի հոտ զգացինք, մեկ էլ տեսնեմ ծուխ է բարձրանում, վախեցա ահավոր, միանգամից հրշեջ ծառայություն զանգեցի, անմիջապես եկան, սկզբից շենքի տղաները ուզում էին մտնել տուն, հանգցնել ծուխը, բայց հնարավոր չէր: Էնպիսի ծուխ էր, որ հնարավոր չէր մտնել, տան դուռն էլ բաց էր: Հրշեջները, ոստիկանները, շտապօգնությունը եկավ, մինչեւ լուսադեմ աշխատում էին տեղում, ասացին`  աղջկա գլուխը կտրված էր, դրած կողքը, եւ եթե մի քիչ ուշ գային, կարող է նրա դիակը չլիներ, այրվեր ամբողջովին»,- պատմեց հարեւաններից մեկը:

Մարիամ Հունանյանի հարեւանները համակարծիք էին մի հարցում, բոլորը նշում էին, որ բավական հաճախակի նրանց տնից վիճաբանության ձայներ էին լսվում, աղջիկը վիճում էր մի տղամարդու հետ եւ նրան ասում. «Դուրս արի, գնա տնից, կզանգեմ, կգան կհավաքեն քեզ կտանեն, էլ քեզ չտեսնեմ» եւ այլն: Շենքի բնակիչներից  մեկը պատմեց, որ դեպքից մեկ օր առաջ նորից միջադեպ էր եղել, աղջիկը նորից վիճում էր մի տղամարդու հետ, բարձր ձայներ էին լսվում, հայհոյանքներ, սպառնալիքներ: Մեկ այլ հարեւան պատմեց, որ մի անգամ կոնֆլիկտ է ունեցել այդ աղջիկների հետ, իրենց տանը ամուսնու հետ վիճաբանում էին, երիտասարդ աղջիկները բարձրացրել, սպառնում էին վերջիններս, նույնիսկ` հայհոյում, թե կզանգեն համապատասխան տեղեր, մեր հարցերը կլուծեն:

Ի դեպ, բնակության ընթացքում եւ միջադեպից հետո նրա ծնողներին, հարազատներին ոչ ոք չի տեսել: Միջադեպից հետո չեն տեսել նաեւ նրա հետ բնակվող աղջկան, ով, բնակիչների մի մասի խոսքով, ընկերուհին էր, կամ էլ քույրը:

Վերջինս, ի դեպ, վերջերս է նշանվել: Շենքի մուտքում դեռեւս ծխի հոտը չի անցել, իսկ աղջկա տարեց հարեւաններից մեկը նշեց, որ այդ միջադեպի հետեւանքով իր եւ ամուսնու ինքնազգացողությունը վատացել է, ծխի հոտը չոչ մի կերպ ի անցնում:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Երեւանում դաժան սպանություն է եղել: Անհայտ անձը կտրել է 22-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը եւ այրել բնակարանը, որտեղ վերջինս ապրում էր: Նրա դիակը հայտնաբերվել է հյուրասենյակի վերջնամասում` պատի տակ տեղադրված մահճակալի վրա: Ոստիկանությունից հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ `ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին (սպանության) հատկանիշներով: Մեկ ամսից Մարիամը կդառնար 23 տարեկան:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Категория: Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) | Просмотров: 620 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024