Հետաքրքիր Փաստեր Суббота, 04.05.2024, 07:58
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

68 հոթ-դոգ` 10 րոպեում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Համբույրի 9 կանոնները

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Forbs-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների 2012-ի թոփ տասնյակը

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Поиск

Главная » 2013 » Հունիս » 3 » Էլ ինչ կարելի է անել «Օդնոկլասնիկի»-ի հետ՝ բացի շփումից. Գյումրեցի էդուարդի know-how-ն
22:09
Էլ ինչ կարելի է անել «Օդնոկլասնիկի»-ի հետ՝ բացի շփումից. Գյումրեցի էդուարդի know-how-ն
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Էդուարդ Բեքարյանի գործի դատավարությունը:

2012 թվականի մայիսի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ չպարզված անձի կողմից համակարգչային տեղեկատվություն ապօրինի ներթափանցելու համար հատուկ միջոցներ պատրաստելու և համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանը ապօրինի տիրանալու դեպքերի առթիվ:

2013 թվականի մարտի 26-ին այդ արարքների համար մեղադրանք է առաջադրվել Գյումրիի բնակիչ Էդուարդ Բեքարյանին:

Բացահայտվել է, որ 17-ամյա Էդուարդը 2012 թվականի ապրիլի սկզբներին օգտագործել է համացանցից ձեռք բերված՝ սոցիալական կայքերի օգտատերերի մուտքանունների ու ծածկագրերի ապօրինի ձեռքբերման կամ պատճենահանման համար պատրաստված համակարգչային հատուկ վնասաբեր ծրագրի հնարավորությունները: 

Նա «Օդնոկլասնիկի» կայքի օգտատեր Ն. Պ.-ի անհատական էջին ապօրինաբար տիրանալու նպատակով անվճար խաղային միավորներ՝ ok-ներ, տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող առաջարկ պարունակող հղում է ուղարկել նրան: 

Ն.Պ.-ն հետևել է ուղարկված հղմանը, և Բեքարյանը նրան հասանելի է դարձրել նույն կայքի գլխավոր էջի նմանակը: 

Անվճար միավորներ ձեռք բերելու համար նա Ն. Պ.-ին առաջարկել է գլխավոր էջի համապատասխան հատվածում լրացնել անհատական էջի մուտքանունն ու գաղտնագիրը: Ն. Պ.-ն, ըստ դատական ակտի, գտնվելով մոլորության մեջ, կատարել է Բեքարյանի պահանջը, որի արդյունքում վնասաբեր ծրագրի հնարավորությունների օգտագործմամբ այդ տվյալները պատճենահանվել են ու անմիջապես փոխանցվել Բեքարյանի էլեկտրոնային հասցեին: Այսպիսով, Բեքարյանը տիրացել է Ն. Պ.-ի՝ համակարգչային տեղեկատվություն պարունակող անհատական էջին, փոխել այդ էջի գաղտնագիրը՝ Ն. Պ.-ին զրկելով իր էջ մտնելու հնարավորությունից: 

Անհատական էջը վերադարձնելու համար Էդուարդ Բեքարյանը Ն. Պ.-ից պահանջել է 16 հազար դրամին համարժեք՝ տվյալ կայքում օգտագործվող 1000 խաղային միավոր՝ ok, սակայն Ն. Պ.-ն հրաժարվել է դրանք փոխանցել:

Նույն եղանակով Բեքարյանը իր հետ նույն դպրոցում սովորող Վ. Ե.-ի վստահությունը չարաշահելու եղանակով՝ «Poker» խաղի խաղային միավորներն ավելացնելու պատրվակով առաջարկել է, որ աղջիկը տրամադրի իր անհատական էջի մուտքանունն ու գաղտնագիրը: Ստանալով դրանք՝ Բեքարյանը փոխել է գաղտնագիրը, ապօրինի տիրացել համակարգչային տեղեկատվություն պարունակող անհատական էջին: 

Անվճար «ok»-ներ տրամադրելու թակարդն են ընկել ու իրենց անհատական էջերից զրկվել նաև «Օդնոկլասնիկի» կայքի օգտատերեր Ա. Ք.-ն և Ռ. Կ.-ն:

Բարոյական վնաս կրած բոլոր տուժողներն աղջիկներ են: Իսկ Բեքարյանի արարքները պարզապես տղայություն կլինեին, եթե դրանք իրենց տեղը չունենային ՀՀ քրեական օրենսգրքում՝ որպես կիբերհանցագործություններ: 

Օրենքների չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում: Այնպես որ, համակարգչային «չարաճճիություն» անելուց առաջ հարկ է հասկանալ, թե ինչ իմաստ ունի այդ արարքը, և արդյոք հանցավոր չէ այն:

Էդուարդ Բեքարյանը նախաքննական մարմնին է ներկայացրել իր նոթատետրը՝ բաղկացած 30 էջից, որի մեջ առկա են եղել լատինատառ գրառումներ: 

Բեքարյանը հայտարարել է, թե դրանք «Օդնոկլասնիկի» կայքի՝ իր կողմից տիրացած անհատական էջերի մուտքանուններն ու գաղտնագրերն են: 

Ընդհանուր իրավասության դատարանում Էդուարդ Բեքարյանն իրեն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 254 հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագ, և 256 հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագ, առաջադրված մեղադրանքում և միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով: 

Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Էդուարդ Բեքարյանին ու վերջին հաշվով նրան դատապարտել 350 հազար դրամ տուգանքի՝ հօգուտ պետբյուջեի: Սա էլ օրենսգրքի վճարովի «ok»-ները՝ «ok»-ների ու համակարգչային խաղերի սիրահար Բեքարյանին:
Просмотров: 519 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024