Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 05:24
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

[Անիմացիա]
Жми КЛАСС

Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը ամուսնալուծվում են

Հինգ նրբություն` սեքսում

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Լուսանկարում են հայտնիները

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 17 » «Երևան սիթի»-ի աշխատակիցը շանտաժով փող է աշխատել հայ կնոջ ոտքերը զգեստի տակից նկարող իրանցուց
14:53
«Երևան սիթի»-ի աշխատակիցը շանտաժով փող է աշխատել հայ կնոջ ոտքերը զգեստի տակից նկարող իրանցուց

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Ռշտունու նախագահությամբ ավարտվել է Արա Կարապետյանի գործի դատավարությունը:

24-ամյա Արա Կարապետյանը եղել է Տիգրան Պետրոսյան փողոցում գործող «Երևան սիթի» խանութի անվտանգության աշխատակից: Իր անմիջական պարտականությունները՝ խանութի ու նրա հաճախորդների «անվտանգության ապահովումը» Արան զուգակցել է շորթում կատարելու հետ: 

Ըստ դատավճռի՝ 2013 թվականի փետրվարի 1-ին հիշյալ խանութի սրահում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Արթին Մաքադարիի կողմից անծանոթ կնոջ ոտքերը կիսաշրջազգեստի տակից բջջային հեռախոսով թաքուն նկարահանելու արատավորող փաստն իրավապահ մարմիններին, հենց իր՝ Մաքադարիի կնոջը հայտնելու, նշված արարքը հրապարակելու սպառնալիքով Արա Կարապետյանը Մաքադարիից պահանջել է 1000 դոլար: 

Որպես պահանջված գումարը ստանալու երաշխիք՝ նա Մաքադարիից վերցրել է ԻԻՀ քաղաքացու և ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի անձնագրերը: 

Նույն օրը Արա Կարապետյանը Մաքադարիից ստացել է պահանջված գումարից՝ 200 դոլարը:

2013 թվականի փետրվարի 4-ին մնացած 320 հազար դրամը Մաքադարիից ստանալու պահին Արա Կարապետյանը բռնվել է ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից:

Մինչև ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն սկսվելը Արա Կարապետյանը հայտարարել է, թե ընդունում է մեղքը, իրեն լիովին մեղավոր է ճանաչում և միջնորդում գործն արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ:

Այդ կարգով գործը քննելով՝ դատարանը, որպես Կարապետյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, հաշվի է առել, որ նրա խնամքին է 2012 թվականի հուլիսի 26-ին ծնված մանկահասակ երեխան: Կարապետյանն ունեցել է դրական բնութագիր և նախկինում դատապարտված չի եղել:

Դատարանը հաշվի է առել, որ Արա Կարապետյանի կողմից հանցագործության կատարմանը նպաստել է տուժող Արթին Մաքադարիի հակաբարոյական վարքագիծը, ինչն արտահայտվել է նրա կողմից անծանոթ կնոջ ոտքերը կիսաշրջազգեստի տակից բջջային հեռախոսով նկարահանելով: 

Ընդհանուր իրավասության դատարանը շորթում կատարելու համար մեղավոր է ճանաչել Արա Կարապետյանին և դատապարտել 500 հազար դրամ տուգանքի:

1in.am
Просмотров: 490 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024