Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 22:13
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Մերսում

Աննա Զավալսկայան համբուրվել է անծանոթուհու հետ

[Անիմացիա]
Պարիր, թե կարող ես))

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Մարզիկը ծռել է մրցակցի քիթը

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

Մրգերով աղանդերային նախաճաշ

Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրեւների պատճառով 10 մարդ է զոհվել

Поиск

Главная » 2013 » Март » 30 » Երբ երեխայի կյանքում «նոր Հայրիկ» է հայտնվում...
00:21
Երբ երեխայի կյանքում «նոր Հայրիկ» է հայտնվում...
Նոր հայրիկ
Այն մայրիկներն, ովքեր որոշել են նորից ամուսնանալ, վախենում են ճակատագրական այս պահից: Օրերից մի օր պիտի ասել երեխային. «Ծանոթացի՛ր՝ նա քո նոր…»: Որքան դժվար է բառեր գտնել՝ «նոր հայրիկ», «տան նոր անդամ» կամ էլ ուղղակի՝ «մայրիկի նոր ընկերը»: Իսկ դա դեռ ծանոթությունն է:
Ինչպիսի՞ պայմաններում պիտի կայանա ծանոթությունը: Ինչպե՞ս բացատրել փոքրիկին, որ նրա կյանքում նոր մեծահասակ է հայտնվելու:


Ձեզ կօգնի հոգեբանի խորհուրդը:


Ինչի՞ց սկսել
Մասնագետները խորհուրդ են տալիս երեխային պատրաստել այդ ծանոթությանը: «Երեխային ծանոթացրեք այն տղամարդու հետ, ում հետ որոշել եք երկարատեւ կապ ունենալ՝ ամուսնանալ: Եթե զուգընկերը ժամանակավոր է, չարժե ծանոթացնել երեխայի հետ»:
Յուրաքանչյուր մայր լավ գիտի իր երեխային և կարող է գուշակել լավագույն ժամանակը «նոր հայրիկի» և նրա հետ հանդիպման համար:

Ծանոթության օրը
Նոր հայրիկ
 Զրույցի համար անհրաժեշտ է ընտրել հարմար տեղ և ժամանակ: Հոգեբանները խորհուրդ են տալիս ծանոթությունը իրականացնել չեզոք վայրում՝ սրճարանում, կենդանաբանական այգում կամ պուրակում: Ո՛չ տանը. դա երեխայի տարածքն է: Ծանոթության ժամանակ, ամենահարմար արտահայտությունը սա է. «Ծանոթացիր, նա մայրիկի ընկերն է»: Մի ասեք, թե նա «քո նոր հայրիկն է» կամ էլ՝ «մայրիկի ապագա ամուսինը»: Առաջիկա ամուսնության մասին երեխայի հետ զրուցեք առանձին, ո՛չ անմիջապես: Առաջին հանդիպումը կարելի է չերկարաձգել, մեկ- երկու ժամը բավական է:

Երեխայի մոտ կարիք չկա գովաբանել նոր ծանոթին, դա կարող է խանդ առաջացնել: Փոքրիկը կկարծի, թե մայրիկի նոր ընկերն ավելի լավն է, քան իր հայրիկը: Երեխայի ներկայությամբ, երբեք մի՛ համեմատեք ձեր նոր ընկերոջն ու երեխայի հորը:


Ոչ հեռու ապագայում

Տղայի կամ աղջկա կյանքը հիմնավորապես կփոխվի ընտանիքի նոր անդամի ավելացումով: Հնարավոր է՝ երեխան նոր, ավելի հարմարավետ բնակարան տեղափոխվի կամ էլ՝ ընդհակառակը: Մի՛ մոռացեք, որ երեխաներն իրավունք ունեն նախապես իմանալ դրա մասին:

 Եթե նոր ընտրյալի հետ որոշել եք ապրել միասին, ապա երեխայի կենցաղում նոր խնդիրներ ի հայտ կգան: Առավել ևս, եթե փոխվում է նրա բնակության վայրը: Երեխաները սովորաբար դժվարությամբ են նոր միջավայրում հարմարվում, և դա ուղեկցվում է սթրեսներով: Ձեր պլանների մասին զրուցեք հետը, հարցրեք՝ պատրա՞ստ է տեղափոխման: Հարկավոր է հաշվի առնել երեխայի կարծիքը: Նպատակահարմար է որոշումները կայացնել ձեր երեխայի օգտին՝ հնարավորինս քիչ անհարմարություններ ստեղծելով նրա համար»,- այսպես է խորհուրդ տալիս հոգեբանը: Երեխան անպայման պետք է տա իր գնահատականը, արտահայտի վերաբերմունքը ապագա կյանքի վերաբերյալ, այլապես ձեր ընտանեկան նոր կյանքը կսկվի վեճերով և անհաշտությամբ:

Ձեր զուգընկերոջ դերը երեխայի կյանքում
Երբ երեխայի հայրը հեռանում է, մայրը կարծում է, թե նոր ամուսնությամբ երեխային կտա «հայրիկ», որն իր վրա կվերցնի հոր պարտականությունները: Լինում են երջանիկ դեպքեր, երբ նոր ամուսինները սիրում ու հոգ են տանում երեխաներին, սակայն այդպիսի տրամադարվածություն ոչ բոլոր «նոր հայրիկներն» ունեն: Այդուհանդերձ, նոր ամուսինը պիտի հարգի ձեր երեխային, հաշվի առնի նրա կարծիքը: Մի՛ ստիպեք, որ նա դաստիարակի ձեր երեխային: Միայն թե՝ լինի բարեկամական վերաբերմունք ու հարգանք:

Ամուսնալուծությունից հետո շատ հայրիկներ շարունակում են հանդիպել երեխաների հետ: Միասին են անցկացնում հանգստյան օրերը, անգամ արձակուրդները: Երբեմն մայրն ստիպում է երեխային նոր ընկերոջը որպես հայր ընդունել, բայց մոռանում է, որ երեխան արդեն հայր ունի, ով չի խուսափում իր երեխայի հետ հանդիպումներից: Կարիք չկա արհեստականորեն «երկրորդ հայր» ստեղծել: Իսկ եթե նոր ամուսնու ու երեխայի միջև ստեղծվել են առավել ջերմ հարաբերություններ, քան հարազատ հոր հետ, ապա երեխան ինքը կընդունի նրան որպես հայր:


Հաջողակ ծանոթություն

Եվ այսպես՝ երեխայի և նոր զուգընկերոջ ծանոթությունը դարձել է անխուսափելի: Ի՞նչ պիտի անի մայրը: Նոր կյանք մտնելուց առաջ երբեք մի՛ անտեսեք ձեր փոքրիկին, լսե՛ք նրա կարծիքը, հաշվի՛ առեք նրա ցանկությունները, առավել ջերմացրե՛ք ձեր հարաբերությունները, զրուցե՛ք նրա հետ: Հիշե՛ք, որ միայն ձեզ համար կարևոր այդ երկու մարդկանց միաձուլմամբ կունենաք երջանիկ ընտանիք:
erkusov.com
Просмотров: 525 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024