Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 20:46
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

Սեղմիր Класс

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Հյուսթոն ընտանիքի անդամները կցուցադրեն իրենց կյանքը` մեծ կորստից հետո

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Հայ կանանց խնդիրները սեքսում

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 28 » Երկու երեխաների հայրը սեռական հարաբերություն է ունեցել իր ընկերուհու 13-ամյա քրոջ հետ
09:18
Երկու երեխաների հայրը սեռական հարաբերություն է ունեցել իր ընկերուհու 13-ամյա քրոջ հետ
Երկու երեխաների հայրը սեռական հարաբերություն է ունեցել իր ընկերուհու 13-ամյա քրոջ հետ

Ամուսնացած եւ երկու երեխաների հայր 25-ամյա  Անուշավան Մ.-ն «Միստրեստ» կոչվող հանդամասում սեռական հարաբերություն է ունեցել իր ընկերուհու 13-ամյա քրոջ հետ՝ զրկելով նրան կուսությունից: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Անուշավան Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» կոչվող հանդամասում, օգտագործելով 14 տարին չլրացած անչափահաս բնակչուհի Է. Մ.-ի անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Անուշավան Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ:

Նախաքննության ընթացքում, սակայն նա ցուցմունք է տվել այն մասին, որ կնոջ եւ մանկահասակ երկու երեխաների հետ միասին ժամանակավորապես բնակվում է Տավուշի մարզի գյուղերից մեկում, ճանաչել է հարեւան գյուղի բնակչուհի Ա. Մ.-ին եւ ընկերություն է արել նրա հետ: Շուրջ 1,5 տարի ճանաչել է նրա ընտանիքի անդամներին, հաճախակի այցելել է նրանց տուն, տեղյակ է եղել, որ Ա. Մ.-ն ունի երկու քույր եւ մեկ եղբայր, որոնք նրանից ավելի փոքր են եղել:

Նշված ժամանակահատվածում ինքն Ա. Մ.-ենց տուն գնացել է շուրջ 15 անգամ, սակայն վերջին վեց ամսվա ընթացքում վերջինիս հետ կապ չի պահել, չի զանգահարել նրան ու նրանց տուն չի գնացել:

Ամիսներ անց  պատահական մեքենայով, Անուշավանը գնացել է Ա. Մ-ենց տուն, որտեղ հաց ուտելու ժամանակ 2 բաժակ օղի եւ 1 բաժակ գարեջուր է խմել: Ժամը 21:30-ից հետո Ա. Մ.-ի փոքր քույրը՝ անչափահաս Է. Մ.-ն ճանապարհել է Անուշավանին: Շուրջ 200 մետր ասֆալտապատ ճանապարհի ուղղությամբ գնալուց հետո իրենք նստել են ճանապարհի ձախ կողմում գտնվող ծառերի տակ ու Է-ին ասել է ավտոմեքենայի լույս տեսնելու դեպքում տեղեկացնի իրեն, որպեսզի գնա ծխախոտ վերցնի:

Դրանից հետո, ըստ Անուշավանի, Է. Մ.-ն, իբր, նստել է իր կողքին եւ սկսել շոշափել իր պարանոցն ու ոտքերը, հետո իբր հանել է իր անդրավարտիքը, պառկել մեջքի վրա ու կանչել Անուշավանին: Տղամարդը պնդում է, որ աղջիկը դիմադրություն ցույց չի տվել: Այդ պահին ինչ-որ մեկը ձեռքով հարվածել է իր ծոծրակի շրջանում ու հետ շրջվելով ինքը տեսել է, որ հարվածողն Է-ի մեծ քույրն է, ով սկսել է գոռգոռալ ու մի քանի անգամ էլ ապտակել է իր դեմքին:

Ա. Մ-ն մի քանի անգամ էլ ապտակել է իր կրտսեր քրոջը, որից հետո իրենք երեքով գնացել են տուն, որտեղ աղջիկների մորը ասել է, որ ինչ եղել է աղջկա կամքով է եղել:

Նույն գիշերն ինքը բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Անչափահաս Է. Մ.-ն իր ցուցմունքում ասել է, որ Անուշավանն իրեն տարել ու պառկեցրել է ճանապարհի մոտ գտնվող ծառերի տակ եւ փորձել է սեռական հարաբերություն ունենալ: Աղջիկը գոռացել է ու ձեռքերով հարվածել նրա դեմքին ու կրծքավանդակին, սակայն Անուշավանը ասել է խելոք մնա եւ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Այդ ժամանակ եկել է քույրը, որը Անուշավանին մի կողմ է տարել, ապտակներ հասցրել նրան, որից հետո իրենք երեքով գնացել են իրենց տուն:

Քննելով գործը դատարանը վճռել է ամբաստանյալ Անուշավան Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով եւ նրան վերջականապես դատապարտել 8  տարի 9  ամիս ժամկետով ազատազրկման:

Դատավճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 584 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024