Հետաքրքիր Փաստեր Пятница, 03.05.2024, 21:28
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Հինգ նրբություն` սեքսում

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

Թեթև ապրելու 10 գրավական

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Поиск

Главная » 2013 » Հունիս » 2 » Եթե ծնողը ծեծում է երեխային, ուրեմն իր հանդեպ նույնպես ծեծ է կիրառվել. սոցիոլոգ
21:33
Եթե ծնողը ծեծում է երեխային, ուրեմն իր հանդեպ նույնպես ծեծ է կիրառվել. սոցիոլոգ

«Ընտանիքը և երեխաներն ամենաբարձր արժեքն են, ծնողը մտածում է, որ երեխան հագնված, կուշտ, կրթված լինի: Բայց երբ երեխան սկսում է ինքնահաստատվել, խնդիրներ են առաջանում, ծնողը խստացնում է ճնշումները։ Իսկ Եվրոպայում հակառակն է՝ թողնում են, որպեսզի երեխան ինքնահաստատվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: 

Նա խոսեց կենտրոնի կատարած հետազոտության մասին, որի արդյունքները ցույց են տալիս, թե մեզանում որքանով են երեխաները պաշտպանված: Այն հարցին, թե համաձա՞յն եք, որ ծեծն անխուսափելի միջոց է երեխաների դաստիարակման գործում, ծնողների 40 տոկոսը պատասխանել է՝ ոչ, 60 տոկոսը գտնում է, որ դա ընդունելի մեթոդ է, այդ 60-ի կեսը գտնում է, որ երեխային փոքր տարիքում չարժե ծեծել, իսկ մյուս 30-ի համար՝ փոքր տարիքում կարելի է ծեծել։ «Երբ ամուսինը կնոջը ծեծում է կամ հակառակը, այդպիսի դեպքեր ևս եղել են, նա օգտագործում է այն մեթոդը, որ մանուկ հասակում իր հանդեպ կիրառվել է: Հետևաբար եթե ծնողը ծեծում է երեխային, ուրեմն իր հանդեպ նույնպես ծեծ է կիրառվել»,- ասաց սոցիոլոգը:

Ա. Ադիբեկյանը նշեց, որ նման դեպքերում ԱՄՆ-ում երեխան զանգում է «թեժ գիծ» և ասում՝ երկրի քաղաքացու նկատմամբ բռնություն է կիրառվում, որովհետև երեխային դպրոցում սովորեցնում են, որ իրենք պետության լիիրավ քաղաքացի են: 

Նա հավելեց նաև, որ դեռևս տարիներ առաջ իրենք առաջարկել են ձեռնարկ տպագրել և նորապսակներին բաժանել, որտեղ գրված կլինի, թե ինչպես պետք է առողջ սերունդ դաստիարակել։ «Հո բոլորը մանկավարժական ինստիտուտը չե՞ն ավարտում, օգնություն է պետք է ծնողին: Գրքույկի տպագրության համար մենք օգնություն չգտանք, և ծրագիրը մնաց օդում: Սակայն ես համոզված եմ, որ այդ գրքույկը շատ կօգնի, որովհետև ծնողը պետք է իմանա՝ ոնց դաստիարակի երեխային, և նրան պետք է օգնեն մասնագետները»,- մեկնաբանեց Ա. Ադիբեկյանը։
1in.am
Просмотров: 621 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024