Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 10:48
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

Խորհուրդներ ամուսնացած կանանց

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Թուրքիայում հայ աղջիկներին մարմանավաճառության դրդած Գոհարի ճիրաններից 2 հայուհիների հաջողվել է փախչել

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

Ի՞նչ են թաքցնում Սիրուշոն և Ռիհաննան

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 27 » Գյումրի-Ռոստով միկրոավտոբուսի վթարից տուժած 17-ամյա աղջիկը մահացել է
16:46
Գյումրի-Ռոստով միկրոավտոբուսի վթարից տուժած 17-ամյա աղջիկը մահացել է
Գյումրի-Ռոստով միկրոավտոբուսի վթարից տուժած 17-ամյա աղջիկը մահացել է

Երեկ՝մայիսի 26-ին,  Տավուշի մարզում վթարի ենթարկված մարդատար միկրոավտուբուսի 17-ամյա ուղեւոր Լիանա Մկրտչյանը մահացել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից «Արմենիա» հանրապետական հիվանդանոց  տեղափոխվելու ճանապարհին:

Հիշեցնենք, որ աղջնակի մոտ ախտորոշվել էր գանգուղեղային հիմնի կոտրվածք, վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր, միացվել էր շնչառական արհեստական ապարատ:

Մյուս 17 տուժածները, որոնք տեղափոխվել էին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, երեկ երեկոյան դուրս են գրվել, այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյկոզալյանը. «Բոլոր հիվանդները ստանալով առաջին անհրաժեշտ բուժօգնություն, երեկ դուրս են գրվել, իսկ ամբուլատոր հետազոտություն անցնողները ստորագրել են եւ կրկին դուրս գրվել իրենց կամքով, եւս երկու հոգու իրենց խնդրանքով մեր շտապօգնության մեքենայով տեղափոխել ենք քաղաք Գյումրի»:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ դեպքի առթիվ Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեկան գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում շրջվել է «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուս, որի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը (վարորդ` 56-ամյա Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւոր՝ 52-ամյա Ավետիք Թորոսյանը տեղում մահացել է, իսկ 13 ուղեւոր՝ տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, նրանք են՝ 62-ամյա Նատալյա Արմագանյանցը, 25-ամյա Մանուկ Ղազարյանը, 48-ամյա Արամ Խաչատրյանը, 53-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, 38-ամյա Գոռ Խաչատրյանը, 52-ամյա Ռուբիկ Խաչատրյանը, 48-ամյա Սամվել Խաչատրյանը, 39-ամյա Արտյոմ Հակոբյանը, 59-ամյա Հրաչյա եւ 28-ամյա Արթուր Խաչատրյանները, 37-ամյա Անուշ Ղարբազյանը, 13-ամյա Լյովա Պապոյանը եւ 17-ամյա Լիաննա Մկրտչյանը: Վերջինիս առողջական վիճակը բժիկները գնահատել են ծանր:

Ականատեսների փոխանցմամբ՝ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից արագության գերազանցումը, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել ու ընկել ճանապարհից դուրս:

Միկրոավտոբուսը Գյումրիից ուղեւորվում էր Ռոստով քաղաք:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 589 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024