Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 19.03.2024, 07:54
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Դիետա` տղամարդկանց պոտենցիայի համար

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

[Անիմացիա]
группа-пении кошек

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Թուրքիայում հայ աղջիկներին մարմանավաճառության դրդած Գոհարի ճիրաններից 2 հայուհիների հաջողվել է փախչել

Հայ կանանց խնդիրները սեքսում

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Իսրայելում կանանց գայթակղելու դպրոց է բացվել (տեսանյութ)

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Поиск

Главная » 2012 » Հունիս » 24 » Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան
00:12
Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Բոլոր ժողովուրդներն էլ, անկախ բնակության վայրից, կրոնից, ունեն հարս-սկեսուր հարաբերություների խնդիրը: Նույնիսկ մի շարք աֆրիկյան ցեղերում հարսին և սկեսուրին արգելվում է միաժամանակ մի տեղում լինել: Սա խոսում է այն մասին, որ այս հարաբերությունները ազգություն չեն ճանաչում, և որ բոլոր հարսներն ու սկեսուրներն են թույլ տալիս նույնատիպ սխալներ:

«Էություն» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը  LN-ի հետ զրույցում առանձնացրեց մի քանի տիպի սխալներ, որոնք հիմնականում թույլ են տալիս սկեսուրները:

Նա չի համապատսախում իմ տղային

Մայրիկի դուրը չի գալիս զավակի ընտրյալը: Նրա եզրակացությունը միանշանակ է. այս տիպը «ՄԵԶ» չի սազում: Նա կարող է հավաքել բամբասանքներ հարսի մասին, ամեն մի սխալը մեծացրած պատմել տղային և այլն: Եթե տղան սիրում է կնոջը և կայուն է իր համոզմունքներում, ապա նա այս ամենի վրա ուշադրություն չի դարձնի, իսկ եթե կա մի կաթիլ կասկած, ապա ընտանիքը քանդվում է…
Այս դեպքում սկեսուրին կարելի է խորհուրդ տալ ամենասկզբից լավ տրամադրվել տղայի ապագա կնոջ նկատմամբ և «բարիդրացիական» հարաբերություններ ունենալ: Հարս-սկեսուր հարաբերությունների սկիզբը նորաստեղծ ընտանիքներում դնում է սկեսուրը: Եթե նրանց միջեւ կա հարգանք, մնացած խնդիրները կարելի է լուծել և կանխարգելել: «Հարսը ինքն իրեն պիտի միշտ հիշեցնի՝ «Ես պիտի հարգանքով վերաբերվեմ իմ ամուսնու մորը, հանուն մեր ընտանիքի հանգստության», իսկ սկեսուրին էլ չի խանգարի միշտ ասել՝ «Իմ տղայի հանգստության և երջանկության համար ես պիտի հարգանքով վերաբերվեմ նրա կնոջը»»,-խորհուրդ է տալիս հոգեբանը:

Ես իմ թոռներին մոր դերում կփոխարինեմ

Երբեմն լինում է, երբ սկեսուրը չի սիրում հարսին, սակայն շատ է կապվել թոռների հետ: Սկեսուրը չի թողնում, որ հարսը մոտիկ գա իր երեխային, վերջինիս ցանկացած արարքը քննադատվում է և բարձրաձայնվում բարեկամների ներկայությամբ: Նա իրեն անգիտակցաբար իդենտիֆիկացնում է որպես երեխայի ոչ թե տատիկ, այլ մայր:

Այս պարագայում հոգեբանը սկեսուրներին խորհուրդ է տալիս աշխատել չխառնվել տղայի ընտանիքի գործերին: Հասկանալ, որ հիմա նրանց հերթն է թեկուզ դժվարություններով, բայց մեծացնել իրենց երեխաներին: Բայց շատ ավելի լավ է լինում, երբ տատիկներն ուղղակի օգնում են իրենց հարսներին ճիշտ խորհուրդներով' միաժամանակ մնալով տատիկի դերում:

Նա տղայիս տարավ ինձնից

Անտանելի սուր է արտահայտվում այս խանդը այն սկեսուրների մոտ, ովքեր իրենց տղային մենակ են մեծացրել կամ չեն ունեցել երջանիկ ընտանեկան կյանք: Նման սկեսուրը համոզված է, որ հարսը չի կարող ինքնուրույն ապահովել իր տղայի հարմարավետ և հանգիստ կյանքը: «Ցավալի է, բայց երբեմն այնքան ուժեղ է արտահայտվում այս վիճակը, որ միայն մայրը գիտի' ինչ պիտի ուտի, խմի, հագնի իր զավակը: Ու նույնիսկ նրա խորհուրդները ավելի շատ հրաման են հիշեցնում»,- պարզաբանում է Լիլիթ Ադիբեկյանը:

Տղաս վատն է դարձել ամուսնությունից հետո

Շատ ու շատ սկեսուրներ մինչև կյանքի վերջ իրենց զավակին ընկալում են ինչպես իրենց մի մասը և ընդհանրապես չեն զգում իրենց բաժանող սահմանը: Նրանց անընդհատ անհրաժեշտ է իրենց զավակի ուշադրության կենտրոնում լինել: Երբեմն նույնիսկ կեղծ դեպքեր են հորինում տղային միշտ իրենց մոտ պահելու համար:
Տղայի մայրը կատարել է իր պարտականությունը իր երեխայի նկատմամբ: Իսկ հիմա տղան պարտավոր է կատարել ի՛ր պարտականությունները ի՛ր զավակների նկատմամբ: Բանականաբար, ծնողները ծերանում են, և նրանց մասին պետք է հոգ տանել, բայց թե ինչպես և ինչքան իրականացնել այդ հոգատարությունը, իրավունք ունեն ընտրել մեծացած երեխաները:

Նա ինձ համար աղջիկ կլինի

Հոգեբանի հավաստմամբ, շատ է պատահում, որ հարսի հայտնվելուն պես ամուսնու մայրը ասում է, որ միշտ ցանկացել է աղջիկ ունենալ, ու այդ աղջիկը կլինի հարսը: Նրանք շփվում են, խոսում, «ընկերություն» անում: Ոգևորված սկեսուրի բարությամբ' հարսը սկսում է կառուցել հարաբերություններն իր մոր նմանությամբ, և մի օր որոշում է մի քիչ բամբասել իր ամուսնուց, ինչպես իր մայրիկի հետ, մի քիչ բողոքել նրանից: Սկզբում սկեսուրը մտնում է այդ խաղի մեջ, բայց կամաց- կամաց ջղայնանում: Հարսը համարձակվեց քննադատել իր համար ամենասուրբ մարդուն՝ որդուն, ինչը կասկածի տակ է դնում այն փաստը, որ նա իդեալական տղա է դաստիարակել: Եվ մի գեղեցիկ օր համերաշխ կյանքը փոխարինվում է մարտական իրավիճակով, որի նպատակն է բոլորին ապացուցել ու առաջին հերթին՝ տղային, թե ինչ վատ կին ունի նա:

Ինչ էլ որ լինի, պետք է մի բան շատ լավ հասկանալ. կազմավորվում է նոր ընտանիք, որին դեռ կյանքում շատ փորձություններ ու դժվարություններ են սպասվում: Աշխատեք ավելի շատ օգնել նրանց դառնալ ինքնուրույն, այլ ոչ թե միշտ կախման մեջ գտնվել ինչ-որ մեկից, նույնիսկ եթե խոսքը ծնողների մասին է:

http://ladynews.am/

Просмотров: 1237 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024