Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 19:31
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչի՞ց է առաջանում խռմփոցը

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյկը հանգստանում են Սեն Տրոպեում

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

[Անիմացիա]
Жми класс!!!

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Поиск

Главная » 2013 » Январь » 22 » Հայ հայտնիներից ովքե՞ր չեն ծխում
19:56
Հայ հայտնիներից ովքե՞ր չեն ծխում
Հայ հայտնիներից ովքե՞ր չեն ծխում

Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթին աշխարհի շատ երկրներում նշվում է Ծխախոտից հրաժարվելու միջազգային օրը: Այս տարի այդ օրը նոյեմբերի 18-ին է (հիշեցնենք, որ ամեն տարի մայիսի 31-ին էլ նշվում է Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը, ինչին և անդրադարձել էինք մեր մայիսյան համարում): Այս առիթով էլ անդրադարձանք շոու-բիզնեսի չծխողներին, ովքեր մտածում են իրենց առողջության մասին և կախվածություն չունեն նիկոտինից: Ուրախալի է, որ մեր հայտնիների շրջանում չծխողները փոքրամասնություն չեն. իրենց երկրպագուներին էլ խորհուրդ են տալիս հենց նոյեմբերի 18-ից հրաժեշտ տալ ծխախոտին և այլ վնասակար սովորություններին:

Աշխարհում ծխախոտի պատճառով առաջացած քաղցկեղից մահացության թիվը կազմում է 90%, քրոնիկ բրոնխիտից` 75% և 25% է կազմում սրտի իշեմիկ հիվանդությունից մահացության թիվը:

Ամեն 10 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է 1 մոլի ծխող (2020թ.-ից այդ ցուցանիշը կբարձրանա. ամեն 3 վայրկյանում կմահանա 1 մարդ):

Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհին երբևէ չի փորձել ծխել և երիտասարդ աղջիկներին ևս խորհուրդ է տալիս վերջ տալ այդ «թիթիզ» սովորությանը, քանի որ, ըստ նրա` դա էլ «թիթիզության» մի ձև է: Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն սկսել ծխել, Լիլիթը խորհուրդ է տալիս ընդհանրապես չփորձել:

Արմինկա

Երգչուհին ասում է, որ նախկինում ծխել է, բայց իրեն ավելի շատ չծխողների շարքն է դասում, քանի որ մինչ երեխա ունենալը թողել է ծխելը` անհանգստանալով իր ու ապագա բալիկի առողջության մասին: Երգչուհին կարծում է, որ եթե կարելի է առողջ ապրել, ուրեմն պետք է պայքարել նմանատիպ կախվածությունների դեմ:

Արամե

Արամեն տարիներ առաջ թեև փորձել է ծխել, սակայն դա այնքան էլ չի հրապուրել երգչին և նա լիովին հրաժարվել է ծխելուց: Նա շեշտեց, որ լավ գիտի, թե ինչն է իրեն օգտակար և ինչը` ոչ, ուստի եթե անգամ իր կողքին ծխում են, չի գայթակղվում: Երգիչը համոզված է, որ ծխելը թողնելու տարատեսակ միջոցներն անօգուտ են, կարևորը` ինքդ քեզ կարողանաս զսպել:

Զարուհի Բաբայան

Երգչուհին փորձել է ծխել, սակայն չի էլ հիշում, թե ինչու չի շարունակել այն: Նա պարզապես նկատեց, որ պահանջ չի զգացել` չնայած տհաճություն էլ չի զգացել: Զարուհին ևս վստահ է, որ նրանք, ովքեր իսկապես ուզում են հրաժարվել ծխելուց, կարողանում են դա անել, իսկ այսօր համատարած ծխելու մոլուցքը, ըստ երգչուհու, ինքնահաստատվելու մի ձև է:

Արմո

Երգիչը, ով արդեն 10 տարի ծխում էր, արդեն մեկ ամիս թողել է ծխելը. այն վնասում էր առողջությունն ու խանգարում երգելուն: Երգիչը ծխողներին խորհուրդ է տալիս իր պես կամքի ուժ դրսևորել և հրաժարվել վատ սովորությունից` փոխարենը զբաղվել սպորտով:

Ալլա Լևոնյան

Ալլա Լևոնյանը երբևէ չի ծխել և ցանկություն էլ չունի: Նա կարծում է, որ մեզանում ծխելը դարձել է նորաձև` հատկապես երիտասարդ աղջիկների շրջանում: Չնայած ամուսինը ծխում է, սակայն` ո´չ տանը և ո´չ երեխաների ներկայությամբ, քանի որ շատ զգույշ են նրանց առողջության հանդեպ: Երգչուհին խորհուրդ է տալիս` հատկապես երիտասարդ աղջիկներին, ովքեր դեռ նոր պետք է մայրանան, մտածել սեփական և ապագա երեխայի առողջության մասին:

Լիկա Էլբակյան

Դերասանուհին ասաց, որ ներկայացումներում կան տեսարաններ, որտեղ ստիպված ծխում է, բայց առհասարակ դա իրեն չի հրապուրում: Նա համոզված է, որ ծխող մարդիկ աստիճանաբար սպանում են իրենց ու աղտոտում իրենց մարմնի տաճարը, ուստի խորհուրդ է տալիս մաքուր պահել այն:

Յանա

Հաղորդավարուհի Յանային առհասարակ չի գրավել ծխելու գաղափարը` չնայած շրջապատում ծխողները շատ են. ամուսինը` Սուրենը ևս ծխում է: Հաղորդավարուհին վատ չի վերաբերվում ծխողներին, պարզապես վստահ է, որ ամեն մարդ պետք է գիտակցի դրա վնասակարությունն ու կամքի ուժ ունենա, որպեսզի կարողանա հրաժարվել ծխախոտից:

Էդգար Մանուչարյան

Ֆուտբոլիստի համար անհասկանալի է ծխելու ցանկությունը, քանի որ երբևէ չի փորձել ծխել: Չնայած ընկերները ծխում են, բայց ինքը երբևէ նման ցանկություն չի ունեցել: Էդգարը վստահ է, որ գիտակից մարզիկը պետք է հրաժարվի առողջությունը վնասող սովորություններից, իսկ ծխողներին ևս խորհուրդ է տալիս գիտակցել և չվտանգել առողջությունը:

Սեդա Սարգսյան

Դերասանուհի Սեդա Սարգսյանը թեև ծխում է, բայց գիտակցում է, որ այն վնասում է իր առողջությունը: Դերասանուհին իրեն մոլի ծխող չի համարում: Սեդան խոստացավ հենց նոյեմբերի 18-ից դադարել ծխել` ծխողներին ևս խորհուրդ տալով հետևել իր օրինակին:

Գայանե Ասլամազյան

Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ուսանողական տարիներին ծխել է, իր իսկ խոսքերով` մեծ և նորաձև երևալու համար: Սակայն շատ կարճ ժամանակ անց հասկացել է, որ դա իրենը չէ և հեշտությամբ էլ հրաժարվել է ծխախոտից: Գայանեն վստահ է, որ ծխելով չէ, որ մարդիկ պետք է քեզ լուրջ ընդունեն:

Ռոբերտ Արզումանյան

Բացի այն, որ մարզիկներին արգելվում է ծխել, Ռոբերտ Արզումանյանին ծխախոտը երբեք չի հրապուրել: Ֆուտբոլիստը խորհուրդ է տալիս ծխողներին չվնասել առողջությունն ու չծխել հատկապես երեխաների ներկայությամբ:

Աստղիկ Սաֆարյան

Աստղիկ Սաֆարյանը չծխողների բանակից է, նա դեմ է ոչ միայն ծխելուն, այլև առհասարակ ամեն տեսակի վատ սովորություններին: Երգչուհին ողջունում է բոլոր նրանց, ովքեր կամքի ուժ ունեն հրաժարվելու վատ սովորություններից:

Հռիփսիմե Հակոբյան

Հռիփսիմեն, ում երբեք ծխախոտը չի գրավել, կարծում է, որ ամեն մարդ ինքը գիտի, թե ինչն է իր համար լավ, և ինչը` վատ: Երգչուհին վստահ է, որ հատկապես ծխելուց պետք է զերծ մնան աղջիկները, ովքեր ապագայում մայր են դառնալու:


«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

Просмотров: 1651 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024