Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 21:18
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Հաճելին` օգտակարի հետ

Անհաջող մարզանք

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Սոբչակն անփոխարինելի է

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրեւների պատճառով 10 մարդ է զոհվել

Կանացիության ֆենոմենը

Մեսին հանգստանում է Մայամիում

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Պանդաների ձագերը սահում են բլրակից

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Поиск

Главная » 2013 » Апрель » 25 » Հեռանում եմ…
15:22
Հեռանում եմ…


LoveYou.am-ը շարունակում է ներկայացնել գեղեցիկ սիրո պատմություններ եւ   ձեր ՍԻՐԵԼԻԻՆ ուղղված նամակները: Այս անգամ  իր պատմությունն է ուղարկել  Տաթեւ Գալստյանը:

Ճամպրուկներ դուք ինձ խոստացել էիք ուրախություն բերել, իսկ հիմա ես նայում եմ դասավորված շորեր, դատարկ պահարաններ, կապոցներ որոնք ես ընդմիշտ տանելու եմ այստեղից, նրանք այլևս իրենց տեղերում չեն լինի: Սա մեր վերջին հանդիպման երեկոն է, նրանք թողնում են իրենց սիրելի տեղերը, իսկ ես թողնում եմ իմ սիրելի հուշերը, իմ սիրելիին… Այո՛…

Ես հեռանում եմ առանց բառերի… առանց բառերի… առանց համբույրի, առանց քո գրկում վերջին անգամ վառվելու… Հոգնել եմ գիտե՞ս, հոգնել եմ քո չխոսքից, քո չսերից…
Գոնե նայիր աչքերիս մեջ, ցույց տուր, որ քեզ համար մեկ չէ և ես կմնամ, եթե միայն ասես… բայց դու կանգնած նայում ես, այնքան դատարկ, այնքան սառը, որ մոտենալ քեզ անհնար է, կարծես դու դարձել ես այն իմ չսիրած ձմեռը, որին որ սկսեցի սիրել միայն քեզ հետ, միթե՞ ես նորից ատել եմ սկսելու նրան… և քե՞զ… ո՛չ, ավելի շուտ նախընտրում եմ աչքերս ամուր սեղմած… փակեմ ու դուրս գամ… հեռանա՛մ… ահա ինչը կփրկի մեզ…

Ես հեռանում եմ առանց բառերի, առանց խոսքերի՝ տանելով ինձ հետ խելագարության աստիճանի հասնող ծանր ճամպրուկ… մի ճամպրուկ լի հուշերով, ցավ ու արցունքով, քաղցր համբույրներով ու կարոտով, ուրախ և տխուր օրերով…

Ես հեռանում եմ` թողնելով քեզ քո դատարկ լուսավորությունը, որ դեռ լուսավորելու է մութ հայացքները…

LoveYou.am

Просмотров: 614 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024