Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 22:22
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

Ինչպե՞ս խոսել տղամարդու հետ սեքսի մասին

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԸ

Մրգերով աղանդերային նախաճաշ

SUPER DANCE ! FAIL ! : Жми КЛАСС

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Поиск

Главная » 2013 » Март » 30 » Հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը` եղբոր կալանավորման մասին
13:05
Հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը` եղբոր կալանավորման մասին
Հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը` եղբոր կալանավորման մասին

«Հ1»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանը չի ցանկանում մեկնաբանություններ տալ իր եղբորը` Ռուբեն Մնացականյանին, կալանավորելու վերաբերյալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ հեռախոսով նման հարցերի չի պատասխանում, իսկ հանդիպել չի կարող աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

Նվեր Մնացականյանը հաստատեց, որ Ռուբեն Մնացականյանն իր միակ հարազատ եղբայրն է: Տեղյակ է նրա դեմ հարուցված քրեական գործի մասին, սակայն չասաց, թե որքանով է արդարացի համարում եղբորն առաջադրված մեղադրանքը:

Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, թե վերջինս ընտրություններին իշխանական թեկնածուի օգտին չի աշխատել եւ վրեժ են լուծում իրենից, Նվեր Մնացականյանն արձագանքեց, որ սխալ են այդպիսի մեկնաբանությունները: «Ինքը Հանրապետական կուսակցության անդամ է»,- նշեց նա` այդպես էլ չհայտնելով, թե ում օգտին է աշխատել նախագահական ընտրություններին: Նվեր Մնացականյանից հաջողվեց նաեւ ճշտել, որ եղբայրն ամուսնացած, ունի երեխա, ապրում է Գյումրիում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Ռուբեն Մնացականյանին մարտի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պետությանը պատճառած 85 մլն դրամի վնասի համար: Այդ հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իսկ եթե այն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝  2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: «Վերջինս կալանավորված է, կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության բաժնի պետի տեղակալ Պետիկ Հակոբյանի միջնորդությունը` Ռուբեն Մնացականյանին կալանավորելու վերաբերյալ:

Նա Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի մեկնաբան Նվեր Մնացականյանի հարազատ եղբայրն է, ով 2001թ. հունվարի 1-ից մինչեւ 2010-ի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը: Ռուբեն Մնացականյանը կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող եւ այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում՝ վերջինիս ստեղծած հանցավոր շղթայի մի օղակն է:«Եվ չնայած Ռ. Մնացականյանի մասով նախաքննությունը նոր թափ է հավաքում, Գյումրիում խոսում են, որ այս կալանավորումը քաղաքական պատվեր է: Ենթադրվում է, որ հեռուստամեկնաբանի եղբայրը, մինչեւ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, ստվերային քարոզչություն է իրականացրել ոչ իշխանական թեկնածուի օգտին, ինչն էլ աննկատ չի մնացել  իշխանությունների աչքից»,- գրել էր թերթը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 717 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024