Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 21:34
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

«Կանոնավոր» երազեք

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Լավագույն քաղաքը տղամարդկանց համար

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Նախկին նախագահը կրկին հայր կդառնա

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Поиск

Главная » 2013 » Апрель » 26 » Հնարավո՞ր է արդյոք ամուսնություն առանց ինտիմ հարաբերությունների
17:20
Հնարավո՞ր է արդյոք ամուսնություն առանց ինտիմ հարաբերությունների

Աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտակցաբար հրաժարվել են ինտիմ հարաբերություններից: Նրանց կոչվում են ասեկսուալներ: Դրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ հին կարծրացած զգացմունքային տրավմաներ, բնավորության առանձնահատկություն, օրինակ, ցանկություն հասնել ոգու և հոգեկանի որոշակի մակարդակի: Սակայն նման մարդիկ երբեմն ցանկանում են ունենալ ընտանիք:

Ինչպես են դառնում ասեկսուալներ

Սեռական հարաբերություննեից հրաժարվելու պատճառները կարող են լինել մի քանիսը: Ամենածանրը' ֆիզիկական հիվանդությունն է: Մարմնի ստորին հատվածի կաթվածը, անկարողությունը, միզասեռական համակարգի հիվանդությունները կարող են սեռական գրգռվածություն չզգալու պատճառ հանդիսանալ: Դա պարտադրված հրաժարում է, սակայն մարդիկ աստիճանաբար սկսում են հասկանալ, որ դա կարելի է փոխարինել այլ բաներով: Կան նաև մարդիկ, որոնց սեռական հարաբերությունները չեն հետաքրքրում: Այն կարող է հաճույք չպատճառել և անգամ տհաճ ու «կեղտոտ» թվալ: Հաճախ նման մարդիկ ամուսնացած են, ունեն երեխաներ, սակայն սեռական հարաբերություններ ունեցել են միայն երեխաներ ունենալու համար և հետո դրանից հրաժարվել են:

Նման հարաբերություններ հաճախ ծագում են այն զույգեր մեջև, ովքեր մեծահասակ տարիքում են ամուսնանում և առաջնահերթ ու կարևոր են համարում հոգևոր կապը: Սեռական հարաբերություններից հրաժարման պատճառ կարող են հանդիսանալ տհաճ զգացողությունները: Ցավը, դիսկամորտը, ամոթը, խղճի խայթը և այլ ֆիզիկական ու հոգեկան խնդիրները մի շարք մարդկանց համար սեռական հարաբերությունները դարձնում են ոչ ցանկալի: Նրանք չեն ցանկանում վերապրել նման զգացողություններ, և փոխարենը կարևորում են այլ հարարաբերությունները:

Պատահում են նաև դեպքեր, երբ մարդ սեռական հաճույք ստանում է ինքնուրույն, մենակության մեջ, իսկ զուգընկերոջ հետ չի ստանում: Այդ դեպքերում մարդ բավարարվում է ինքնաբավարարմամբ: Հոգևոր կյանքը երբեմն նույնպես պահանջում է սեռական կյանքից հրաժարում:

Ասեկսուալների հարաբերությունները

Ասեկսուալությունը դա միայն սեռական հարաբերություններց հրաժարումն է, սակայն այն չի ենթադրում հակառակ սեռի ներկայացուցչի հետ շփման բացառում: Շատ ասեկսուալներ սիրահարվում են, ամուսնանում են, սակայն կառուցում են յուրահատուկ հարաբերություններ: Առանց սեռական հարաբերությունների հոգևոր կողմը մղվում է առաջին պլան: Հոգեպես մտերիմ, իդեալական զուգընկերներ, սիրող մարդիկ՝ այդպես կարելի է նկարագրել սեռական հարաբերություններ չունեող զույգերի հարաբերությունը: Եթե երկու կողմերին էլ դա ձեռնտու է՝ հաճախ դրանք երկարատև և կայուն հարաբերություններ են լինում՝ հիմնված փոխադարձ վստահության, փոխըմբռնման և հավատարմության վրա: Իհարկե այդպիսի հարաբերությունները նման են եղբոր և քրոջ հարաբերություններին:

Կան նաև զույգեր, որոնցից միայն մեկն է ասեկսուալ: Այդ դեպքում մարդիկ ցանկանում են լինել միասին, ապրում են միասին, դաստիարակում են երեխաների, ունեն համատեղ ծրագրեր: Բայց ոչ ասեկսուալ անդամը հնարավորություն է գտնում սեռական բավարարվածություն փնտրել դրսում: Եվ դա չի համարվում դավաճանություն: Հաճախ ասեկսուալը գիտի իր զույգի սեռական կյանքի մասին և հաճախ աջակցում է նրան: Ասեկսուալությունը պետք չէ շփոթել հակասեքսուալության հետ: Վերջիններս բացառում են սեռական հարաբերությունները և իրենց այդ գաղափարը ակտիվորեն քարոզում են ամենուր: Իսկ ասեկսուալները դեմ չեն սեռական հարաբերություններին, պարզապես իրենք դրանով զբաղվել չեն ցանկանում:

ladynews.am

Просмотров: 494 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024