Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 17:17
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

65-ամյա պապիկը հղիացել է

ՀԱՄԲՈՒՅՐ

Ջասթին Բիբերը` գարեջրի եւ Քիմ Քարդաշյանի մասին

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է Սան-Ֆերմին փառատոնը /ֆոտո/

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 14 » ՀՔԾ-ն երգչուհի Լիլուի գործում ոստիկանների մեղքը չի տեսել
19:58
ՀՔԾ-ն երգչուհի Լիլուի գործում ոստիկանների մեղքը չի տեսել
ՀՔԾ-ն երգչուհի Լիլուի գործում ոստիկանների մեղքը չի տեսել

Հասարակական կարգը խախտելու համար ոստիկանություն բերման ենթարկված երգչուհի Լիլուն վիճարկել էր ոստիկանների գործողությունների օրինականությունը իրեն բերման ենթարկելիս: Ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար նյութերը ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Քննության ընթացքում պարզվել է, որ նրանց գործողություններում չկա հանցակազմ, կայացվել է  քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, իսկ Լիլուի վերաբերյալ նյութերը հետ են ուղարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ կտրվի իրավական գնահատական նրա գործողություններին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին եւ Կ. Պ.-ին: Նրանք, ըստ ոստիկանության պաշտոնական կայքի, այսօր «ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթեւեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետեւ Տերյան եւ Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա»: Ըստ ոստիկանության՝ իրենց արված դիտողությանը «Նիսանի» վարորդն ու ուղեւորը պատասխանել են հայհոյանքներով եւ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Ղ. Լ.-ն հենց երգչուհի Լիլուն է` Լիլիթ Ղուկասյանը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 474 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024