Հետաքրքիր Փաստեր Пятница, 03.05.2024, 00:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Անգամ 60 տարեկանում ծխելուց հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

Սեքսն ուժեղացնում է սերը

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Էրոտիկ երազների վտանգը. կանայք թաքցնում են այն, ինչ անում են երազում

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Ամերիկացի սեքսի մարզիչը 240 դոլարով կնստի սենյակի անկյունում և ճիշտ ցուցումներ կտա

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 14 » Ի՜նչ լավ է, որ այլևս ինձ չես հիշում, այդպես ավելի անմեղ ես․
23:09
Ի՜նչ լավ է, որ այլևս ինձ չես հիշում, այդպես ավելի անմեղ ես․
Ի՜նչ լավ է, որ այլևս ինձ չես հիշում, այդպես ավելի անմեղ ես․
Հիմա ամեն ինչ հասկացա։ Ես ապրում եմ իմ բաժին մնացորդը։ Ճամփորդ եմ։ Կքայլեմ ճանապարհն իմ, ու չգիտեմ՝ ճանապարհի՞ն ավելի շատ ճամփորդներ կլինեն, թե՞ ճամփորդների մեջ՝ ճանապարհներ․․․ Իսկ դո՞ւ, դու չե՞ս հոգնել հուշ լինելուց։
Մեկն ուշ գիշերով կծեծի դուռս։ Գնամ՝ բացեմ, տեսնեմ ո՞վ է։ Գուցե հենց ե՞ս եմ․․․ Հը՜մ․․․ Ես դռան վրայից ետ եմ վերցնում թակոցներս։
Ճանապարհ է, ու հեռուն անվերջ գումարվում է ինքն իրեն և աչքերիս մեջ արթնանում է երազը․․․ Վերցրու այն հեռվից և հեռուն կդադարի հեռու լինելուց։ Ինչպես՝ հուշը անցյալից, և իմ կարոտից վերցրու աչքերդ, ու ես կդադարեմ լինելուց։
Մոռացություն՝ ահա ժամանակի կեղևը։ Խնդրում եմ, շարունակիր թաքնվել ի՛մ աչքերի մեջ․․․
Արի ինձ տանենք թաղելու, թե՞ կասես՝ դա այնքան էլ ցանկալի չէ այսօրվա համար․․․ Ծիծաղե՞մ․․․ Այո, բաժանումը սիրո նշան է։ Ասում են՝ մարդկանց պիտի իրարից հեռացնել, որ նրանց մեջ չկորչի միավորվելու իղձը։
Մեկն առանց ինձ ու քեզ բախտ էր բաժանում։ Նա չէր իմանում, թե ուր է գնում՝ երբ որ չի գնում, թեև չի լինում չխոստովանվող պատրանքն իմ հույսի, թե մեր մոտ է գալիս։
Իսկ ես էլ պատահաբար չեմ հանդիպում քեզ։ Մտքիս մեջ անգամ դու հրաժարվում ես ինձ հետ քայլելուց, և ես ամենուրեք գնում եմ մենակ։ ՄԵՆԱԿ եմ․․․ «Ես»-ս ինձ տուն է տանում՝ երբ գիշեր է, անձրև, կայծակն է երկնքում խաչաձևվում, մինչ կուզենայի դրսում մնայի, ամբողջովին դրսում։ Իսկ առաջ ամեն ճամփա ձեր տուն էր բերում։ Նույնիսկ երբ մութ էր՝ հասնում էի․․․ Չէ՞ որ մութը սև լույս է պարզապես։
Շուտով կսկսեմ ինքս ինձ ծրարներ հղել՝ մաքուր, չգրոտված թղթերով։ Կամ գուցե նմանատիպ խորագրով․ «Ներիր, որ ես չեմ կարողանում ներել քեզ»։
Կարոտում եմ․․․ Առաջ գիտեի, թե այն կփրկի․․․ Այժմ համոզվել եմ, որ կարոտը մոռացման սկիզբն է։ Իսկ այսօր այն ինչ մեզ կապում-միացնում է, ընդամենը իմ ու քո միջև ընկած հեռավորությունն է։ Ի՞նչ անեմ․․․ Կքայլեմ մեր անցած վայրերով, այն մի քիչ նման է քեզ հետ հանդիպելուն։ Երբ հիշում եմ քեզ, և երբ մոտդ գամ, ես ավելի շատ քեզ կվերադարձնեմ քեզ։
Հա՜․․․ Զարմանում եմ, թե ինչու եմ զարմանում։ Ախր բոլորն ի վերջո հեռանում են (նաև՝ դու), և վերջում մնում է միայն ճանապարհը։ Սիրո դիմաց սեր պահանջելը եսասիրություն է անփոխադարձ։ Ներիր, ներիր, որ ինձ չես սիրում։
P. S. Ի՜նչ լավ է, որ այլևս ինձ չես հիշում, այդպես ավելի անմեղ ես․․․
Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 505 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024