Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 21.05.2024, 03:09
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Մրգերով աղանդերային նախաճաշ

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

“Կարող եմ ամուսնանալ 10-ն անգամ եւս”. Անի Քրիստի

Ռոնալդուն ինքնաթիռ է ուղարկել իր սիրելիի հետևից

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

Կանացի սովորություններ, որոնք փչացնում են սեքսը

Շիկահերների դարաշրջանն անցել է

Քոչարի ֆլեշմոբ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Դեռահաս աղջկա մարմին` Էրեբունիում

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

[Անիմացիա]
Սեղմիր Клас

Поиск

Главная » 2012 » Сентябрь » 4 » Ինչ է՞ զգում երեխան, երբ լույս աշխարհ է գալիս
09:42
Ինչ է՞ զգում երեխան, երբ լույս աշխարհ է գալիս
Ինչ է՞ զգում երեխան, երբ լույս աշխարհ է գալիս

Պառկած եք նախածնարանում և ահա սկսվում է հերթական կծկումը, ցավից սեղմում եք ատամները, ևս մի կծկում` հայտնվում է բժիշկը և ասում, որ մի քիչ էլ պետք է սպասել, սակայն սպասելը անհնար է: Այժմ մտածում եք միայն ձեր մասին, խղճում եք ինքներդ ձեզ, վախենում անորոշությունից: Սա բնական է, որքան էլ որ լավ պատրաստված լինի ծննդկանը, միևնույն է վախը միշտ էլ կա: Սակայն նա, այսինքն դուք, հասուն մարդ եք, ով կարդացել է, լսել է և գիտի, որ ծննդաբերությունը անսահման պրոցես չէ, պետք է մի քիչ էլ դիմանալ և ցավը կանցնի և դուք կկարողանաք տեսնել ձեր փոքրիկին: Իսկ ահա փոքրիկը, որ շուտով ստիպված կլինի լքել իր հարմարավետ տեղը, այդ ամենի մասին տեղյակ չէ: Ինչ է՞ զգում այդ փոքրիկ հրաշքը ձեր ներսում: 9 ամիս նա անցկացրել է մայրիկի փորիկի մեջ, ցանկանում էր քնել` քնում էր, շարժվել` շարժվում էր, գխտում և ժպտում:

Միանգամից ասենք, որ իրական փաստեր չկան այն մասին, թե ինչ է զգում փոքրիկը ծննդաբերության ժամանակ: Ցավոք չկան այնպիսի մարդիք, որոնք կարող են գլուխ գովել, որ հիշում են սեփական ծննդաբերությունը: Հետազոտություններից շատերը կարող են միայն մոտավոր նկարագրել երեխայի զգացմունքները ծննդաբերության ընթացքում: Սակայն կարևորը, ինչը իրենք պարզաբանում են այն է, որ ծննդաբերությունը սթրես է ոչ միայն մայրիկի, այլ նաև երեխայի համար:

Մի քիչ սփոփենք` մեծամասնության դեպքերում ծննդաբերությունը լիովին անակնկալ չէ փոքրիկի համար:

Հղիության վերջին ամսում երեխան զգում է որ ինչ-որ բան այն չէ: Մոր արգանդը արդեն այդքան էլ հարմարավետ չէ երեխայի համար, տեղը նեղ է, նա չի կարող իր ուզածի պես շարժվել, շրջվել:

Երրորդ եռամսյակի վերջում կնոջ օրգանիզմը սկսում է պատրաստվել ծննդաբերությանը` դուք զգում եք արգանդի անկանոն կծկումները, որոնք հայտնի են Բրենկստոն Հինքս անվանումով : Իհարկե, այս կծկումները չի կարող չզգալ նաև երեխան` արգանդի պատերը սեղմում են նրան և այդ մի քանի րոպեյում արյան հոսքը դեպի ընկերք և համապատասխանաբար թթվածինը նվազում են, և փոքրիկը դժվարությամբ է շնչում: Այս շրջանում երեխան կատարում է իր առաջին տեղափոխությունը` նա ավելի խորն է իջնում և գլխով հենվում փոքր կոնքին: Արտաքինից ձեր փորը ներքև է տեղաշարժվում: Իսկ ահա հետո («հետոն» կարող է սկսվել մեկ կամ 3 շաբաթից) կնոջ մոտ արտահայտվում են նախածննդաբերական սիմպտոմները` լորձախցանի ելքը, ջրերի հեռացումը և կանոնավոր կծկումները: Ծննդաբերական գործունեությունը սկսված է: Ինչպե՞ս ես փոքրիկ:

Ամնիոտիկ հեղուկի ելքը կրիտիկական չէ երեխայի համար: Երբ երեխան պատրաստվում է լույս աշխարհ գալ գլխով, հեռանում են առաջնային ջրերը, իսկ մյուս մասը ծննդաբերության ժամանակ, առայժմ պաշտպանելով նրան: Սակայն պտղաթաղանթի հերմետիկությունը արդեն իսկ խախտված է, վերջացել է նաև փոքրիկ տիեզերագնացի անկշռությունը ( այժմ փոքրիկը նաև խոցելի է վարակների նկատմամբ, սակայն նրան դա չի հուզում, իսկ ահա մայրիկին ջրերի հեռացումից անմիջապես հետո ցանկալի է ծննդատուն գնալ): Աշխարհը փոխվել է, նեղացել: Ինչ է՞ լինելու հետո:

Հետո սկսվում են կանոնավոր կծկումները: Դրանք ավելի զգալի են և ավելի հաճախ: Երեխայի համար նույնպես դժվար է, որոշ գիտնականներ համեմատում են նրա զգացումները ինքնաթիռի ուղևորների զգացումների հետ, երբ ինքնաթիռը հայտնվում է կայծակի մեջ: Յուրաքանչյուր կծկման ժամանակ երեխայի սրտի աշխատանքը նվազում է, սակայն հնարավոր է նաև տախիկարդիա: Այդ պատճառով ծննդաբերության ժամանակ կնոջը միացնում են զանազան սարքերի, որոնք ցույց են տալիս փոքրիկի սրտի աշխատանքը, բժիշկը պետք է հետևի թե ինչպես է երեխան արձագանքում կծկումներին և հետևի փոքրիկի սրտի աշխատանքին տվյալ պահին:

Կծկումների ժամանակ, ինչպես հիշում եք, սեղմվում են ընկերքի արյան անոթները` երեխան դժվարությամբ է շնչում և նվազում է արյան հոսքը դեպի ուղեղ: Այսպիսով ամենակարևորը, ինչը կարող է անել կինը տվյալ պահին` խուճապի չմատնվել, հանգստանալ և կարգավորել շնչառությունը: Կծկումների սկզբում և վերջում պետք է դանդաղ և խորը շնչել, շնչել քթով և արտաշնչել բերանով: Կծկումների ամենադժվար պահին շնչեք մակերեսային և միայն բերանով: Այդպիսով փոքրիկի համար նույնպես ավելի լավ կլինի:

Երբ արգանդի վզիկը բացվի 8-10 սմ, արգանդի մկանային կծկումները և դրանց միացած փորի և դիաֆրագմայի մկանները սկսում են հրել երեխային: Սկսվում է այսպես կոչված վտարման պրոցեսը` երեխան անցնում է ծննդուղիներով: Երեխայի շուրջը ամեն ինչ ավելի է նեղացել, ճանապարհին նրան սպասվում են պտույտներ և շրջապտույտներ: Ամենանեղ տեղը այս փորձությունների ճանապարհում կոնքի ոսկրային օղակն է: Յուրաքանչյուր կնոջը նախապես զննում են, որպեսզի համեմատեն երեխայի գլխի չափսերը և օղակի լայնքը, անատոմիկ կամ կլինիկական նեղ կոնքի դեպքում կատարվում է կեսարյան հատում: Այսպիսով մի վախեցեք, երեխան անպայման դուրս կգա:

Որպեսզի ծննդաբերության այս փուլը ճիշտ ավարտվի և փոքրիկը դուրս գա ծննդուղիներից, պետք է ուշադիր լսել մանկաբույժին և կատարել նրա բոլոր հրահանգերը` երբ պահել ճիգերը, կամ հակառակը` լարել մկանները և թույլ տալ երեխային լույս աշխարհ գալ: Հակառակ դեպքում մայրիկը կարող է «պատռվել» իսկ փոքրիկը վնասվել (ներգանգային ճնշման խախտում): Փորձեք նախօրոք ծանոթանալ շնչառական վարժությունների հետ, որոնք կօգնեն ձեզ ծննդաբերության ժամանակ:

Եվ ահա, երևում է փոքրիկի գլուխը, մի քիչ անց ուսերը և մարմինը: Փոքրիկի համար նոր աշխարհ է բացվում: Այո, այն շատ պայծառ է (չէ՞ որ փոքրիկը կարողանում է տարբերել պալատի վառ լույսը մայրիկի փորիկի ներսում տիրող խաղաղ մթությունից), չափազանց աղմկոտ ( պտղաջրերը պաշտպանում էին երեխային բոլոր ձայներից, իսկ այժմ դրանք ուղղակի պատում են երեխային), այստեղ ցուրտ է և բացի այդ պետք է ինքնուրույն շնչել: Իհարկե սա ցնցում է փոքրիկի համար: Սակայն պարզեցված մանկական հոգեբանությունը հեշտացնում է այդ ցնցումը, «հասուն» ուղեղը նման իրավիճակը ավելի ծանր կտաներ:

Խնդրեք, իսկ ավելի լավ է նախապես պայմանավորվեք բժիշկների հետ, որպեսզի ծննդաբերությունից անմիջապես հետո երեխային պառկեցնեն ձեր կրծքին: Նա կլսի ծանոթ սրտի աշխատանքը, կզգա ծանոթ հոտը և կհանգստանա` մայրիկը ոչ մի տեղ չի անհետացել, նա առաջվա պես իր կողքին է և պաշտպանում է իրեն: Իսկ այժմ ժամանակն է հոգալ, որպեսզի նոր աշխարհը դուր գա փոքրիկին: Հաջողություն և առողջություն ձեզ և ձեր բալիկին:

Slaq.am
Просмотров: 768 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024