Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 17:16
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Ջասթին Բիբերը` գարեջրի եւ Քիմ Քարդաշյանի մասին

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Գալիսիա Անխելես Դյուրան

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

ՀԱՄԲՈՒՅՐ

65-ամյա պապիկը հղիացել է

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 19 » Ինչո՞ւ են հայ տղամարդիկ խուսափում պահպանակ օգտագործելուց
11:27
Ինչո՞ւ են հայ տղամարդիկ խուսափում պահպանակ օգտագործելուց

Ցավոք, կանայք հաճախ են բախվում իրադրությանը, երբ տղամարդն հրաժարվում է պաշտպանվել: Լավ է, եթե նա սեռական հարաբերություն է ունենում միայն մեկ կնոջ հետ, ինչը քիչ հավանական է:  Իսկ ի՞նչ ասել այն դեպքում, երբ տղամարդը պատահական կապերի կողմնակից է: Այդ տղամարդիկ չեն մտահոգվում անթիվ վտանգների, հիվանդությունների ու վարակների մասին: Հաճախ նրանք պատճառ ունեն դրա համար: Հենց դրանց մասին էլ NEWS.am STYLE – ի թղթակցին պատմել է  բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Համալսարանական կլինիկայի սեքսոպաթոլոգիայի ծառայության ղեկավար Սեւադա Հակոբյանը.

«Պահպանակը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ու անցանկալի հղիության դեմ պաշտպանվելու դեռեւս ամենաանվտանգ մեթոդներից մեկն է: Այն ճիշտ օգտագործելու դեպքում պաշտպանվածության արդյունքը բավականին բարձր է (գիտությունը դեռեւս ավելի անվտանգ միջոց չի ստեղծել):  Տարբեր տեսակի պահպանակները նաեւ բուժման միջոց են:  Օրինակ, վաղ սերմնահոսության ժամանակ տղամարդկանց խորհուրդ է տրվում անդամի գլխիկի զգայնությունը նվազեցնող պահպանակ օգտագործել, որը նաեւ երկարաձգում է սեռական ակտը:

Սեքսոլոգիայի պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքերի, երբ տղամարդը կտրականպես  հրաժարվում է պահպանակից: Զարմանալի է, բայց ոմանք այն ընկալում են որպես սրբապղծություն, անհարգալից կամ վիրավորական քայլ իրենց երկրորդ կեսի հանդեպ: Հաճախ պահպանակ չօգտագործելը տղամարդիկ մեկնաբանում են սեռական ակտի ժամանակ զգացողութունների թույլ արտահայտվածությամբ: Համաձայն չեմ, քանի որ գոյություն ունեն սիլիկոնային քսուքով լատեքսային պահպանակներ, որոնք ամբողջությամբ փոխանցում են բնական զգացողությունները: Տղամարդիկ նշում են նաեւ, որ երբեմն պահպանակ չեն օգտագործում՝ իրավիճակից դրդված:

Պետք է նշել, որ պահպանակ չօգտագործելը կամ այն օգտագործելու տեխնիկան չիմանալը պայմանավորված չէ մասնագիտությամբ, մտածելակերպով կամ անձի ինտելեկտի մակարդակով: Բացի այդ, շատ հաճախ պահպանակ չօգտագործելու պատճառով անցանկալի հղիության եւ վարակի դեպքեր գրանցվում են հենց բարձրագույն կրթությամբ մարդկանց մոտ: Ըստ իս` պատճառն այն է, որ նրանք հիմնականում հարաբեություն են ունենում իրենց կարծիքով վստահելի եւ լուրջ կնոջ հետ, եւ պահպանակն ավելորդ են համարում (իսկ թեթեւաբարո կանանց հետ կենակցելիս նրանք անպայման կպաշտպանվեին):

Պետք է հիշել, որ, թեկուզեւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներն այսօր բուժվում են, բայց հիվանդությունները խորանալու միտում ունեն: Այդ պատճառով պետք չէ վտանգի ենթարկել առողջությունը: Այն շատ դժվար է վերականգնել»։

Գրի առավ Լաուրա Բալայանը

NEWS.am STYLE

Просмотров: 563 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024