Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.05.2024, 00:57
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամերիկացի սեքսի մարզիչը 240 դոլարով կնստի սենյակի անկյունում և ճիշտ ցուցումներ կտա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

[Անիմացիա]
Жми КЛАСС

Прикол : Жми КЛАСС

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

Поиск

Главная » 2013 » Январь » 11 » Ինչպե՞ս պաշտանել երեխային ամուսնալուծության շրջանում
12:42
Ինչպե՞ս պաշտանել երեխային ամուսնալուծության շրջանում

Հաճախ ենք լսում, որ այս կամ այն զույգը որոշել է բաժանվել։ Ընդ որում, նրանք հիմնականում առնվազն մեկ երեխա ունեն։ Թե ինչպե՞ս երեխային պաշտպանել այդ գործնթացի ցանկացած ազդեցությունից, կպատմի նեյրոհոգեբան, «Արաբկիր» բժշկական կենտրոնի երեխաների ու անչափահասների առողջության ինստիտուտի աշխատակից Լուսինե Խանդանյանը.

Ինչպե՞ս է ամուսնալուծությունն ազդում երեխայի հոգեկանի վրա։

Արդարացիորեն նշեմ, որ ծնողների ամուսնալուծությունը համարյա միշտ բացասական հետեւանք ունի երեխայի վրա, եւ նրա տարիքն այն առանցքային գործոն է, որն ամուսնալուծությունից հետո ազդում է հոգեկանի վրա։ Տարբեր տարիքային խմբեր տարբեր կերպ են ընկալում ու ապրում «առաջ», «ընթացքում», եւ «հետո» շրջանները։ Ոչ լրիվ ընտանիքներում մինչեւ երեք տարեկան երեխաները երկրորդ ծնողին էլ կորցնելու գիտակցված կամ անգիտակից վախ են ունենում, իսկ մինչեւ հինգ տարեկանը երեխայի համար ամենացավալին ընտանիքում ու ծնողների հարաբրեություններում բացասական հուզական մթնոլորտն է։ Երեխաները հակված են իրենց մեղադրել ծնողների բաժանման համար, սակայն դեռահասության տարիներին ավելի մոտ նրանք սկսում են ուրիշներին մեղադրել։ Ծնողներից մեկին նրանք կսկսեն «լավը» համարել, իսկ մյուսին՝ կներկայացնն իրենց պահանջներն ու մեղադրանքները։

Ի՞նչպես վարվեն ամուսնալուծվող ծնողները երեխային չվնասելու համար։

Ծնողների բաժանումը երեխային միշտ է վնասում։ Երեխան նույն կերպ սիրում է ե՛ւ մորը, ե՛ւ հորը։ Վատ չէր լինի խոսել նրա հետ եւ բացատրել, որ մոր ու հոր իրա չհասկանալը բացարձակ չի ազդում նրանց՝ իր հանդեպ ունեցած վերաբերմուքի վրա։ Առաջնային պետք է լինի երեխայի հոգեկան բարօրությունը։ Երեխայի մոտ ակտիվորեն զարգանում են անձնային հուզական-կամային, հոգեկան ոլորտները։ Հաճախ ծնողները գլխով խրվում են ամուսնալուծության գործընթացի մեջ եւ մոռանում են երեխաների զգացմունքների մասին՝ ուշքի ագլով միայն այն ժամանակ, երբ երեխան արդեն ինքնամփոփ, չխոսկան, չլսող է դարձել, դադարել է ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ, դարձել է մի փոքրիկ չարացած մարդ։

Ինչպե՞ս «կիսել» երեխային հետագայում։

Երեխային «կիսել» ընդհանրապես չի կարելի։ Ծնողները պետք է աշխատեն անել հնարավոր ամեն ինչ՝ երեխային քայքայման գործընթացից հեռու պահելու համար, էլ չեմ ասում, որ երեխային չի կարելի օգտագործել՝ փորձելով որեւէ մեկի կողմը գրավել։ Ամուսնալուծությունից հետո երեխայի համատեղ խնամքի տարբերակը կատարյալ կլիներ։

Դատական վեճերի ժամանակ հաճախ երեխան մանիպուլյացիայի է ենթարկվում։ Ինչպե՞ս պայքարել դրա դեմ։

Այո, երեխան հաճախ է դառնում այն իրավիճակի զոհը, որտեղ ինքն իրեն օգնել չի կարող, իսկ ծնողները կամ զբաղված են, կամ չեն գիտակցում, որ իրենց գործողությունները վնասակար են երեխայի համար։ Ծնողները հաճախ են երեխաներին օգտագործում՝ մանիպուլյացիայի ենթարկում։ Եվ վարքի այդ ձեւը հաճախ փոխանցվում է երեխաներին, ովքեր հետագայում իրենք են դառնում մանիպուլյատոր։

Ո՞ր սխալներից է պետք խուսափել։

Երեխային պետք է նախապես պատրաստել բաժանմանը կամ ծնողներից մեկի հնարավոր հեռանալուն։ Պետք է խուսափել պիտակներ կպցնելուց եւ մյուս ծնողի հասցեին վիրավորական արտահայտություններ անելուց։ Շատ կարեւոր է որոշ ժամանակ անց ընտանիքում փոխքված իրավիճակը քննարկելը, նաեւ՝ երեխային պետք չէ անձնական հոգեբան դարձնել։ 
Просмотров: 458 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024