Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 20:22
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

[Անիմացիա]
Вы можете так

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

Սոբչակն անփոխարինելի է

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Հաճելին` օգտակարի հետ

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Поиск

Главная » 2013 » Апрель » 7 » Ինչպես ապրել խանդոտ տղամարդու հետ
09:58
Ինչպես ապրել խանդոտ տղամարդու հետ


Հավանաբար շատերը հանդիպած կլինեն խանդի պոռթկումների, ինչը երբեմն հաճելի է, իսկ երբեմն… Երբեմն այն կարող է իսկական փորձություն դառնալ հարաբերությունների համար: Եթե չեք ցանկանում, որ խանդը վերջնականապես փչացնի ձեր հարաբերությունները, հետևեք LN-ի մի քանի խորհուրդներին:

Խանդը սիրո նշան է: Դե, իհարկե, հաճելի է համարել, որ խանդի պատճառը սերն է: Խանդը պետք է, բայց մինչ այն պահը, երբ այն սկսում է առնչություն ունենալ նյարդերիդ հետ: Եթե ընդհանրապես խանդի առիթ չտաս տղամարդուն, նա կարող է մտածել, որ ուրիշ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում քեզ վրա: Տղամարդկանց հոգեբանությամբ, սա շատ լուրջ հարց է: Նրանք մտածում են, որ եթե այս կնոջ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ուրեմն մի բան այն չէ: Տղամարդիկ չեն ընդունում, բայց փաստ է, որ նրանք բոլորը ցանկանում են, որ իրենց սիրելին բոլոր տղամարդկանց երազանքը լինի, որը սակայն ընտրել է հենց նրան, որովհետև վերջինս լավագույնն է:

Չէ որ տղամարդու համար գեղեցիկ կինը հաջողության, բարեկեցության գրավական է:

Այնուամենայնիվ, խանդը մշտական անինքնավստահության զգացում է, դիմացինին կառավարելու ցանկություն: Խանդոտ տղամարդիկ երբեմն իսկապես չեն կարողանում հավատալ, որ այդքան հետաքրքիր կինը կարող է սիրել միայն իրեն:

Կա նաև մի թյուր կարծիք, որ եթե խփում է, ապա սիրում է: Իսկ եթե չի՞ խփում: Նշանակում է՝ չի՞ սիրում: Այդքան էլ հավատալի չէ, որ կնոջ վրա ձեռք բարձրացնելիս տղամարդը խելագարի պես սիրում է նրան: Ավելի շուտ, ցույց է տալիս, թե ում ձայնն է որոշիչ, ով է գլխավորը և վախենում է կորցնել իր իշխանությունը քեզ վրա: Դա հաստատ սիրո խորհրդանիշ չէ: Խանդոտ տղամարդու հետ ապրելը ռիսկային գործ է. չգիտես, թե երբ կարող է այն պոռթկալ…

Խանդոտ տղամարդու հետ վարվելու կանոններ :)

Պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է: Ամեն օր կարող ես խանդի տեսարաններ սարքել, նյարդայնացնել նրան անիմաստ խանդով: Ցուցադրական կերպով հետևիր նրա հեռախոսազրույցներին: Երբ ուշ է պատասխանում զանգերիդ, անհանգստացիր, այնպիսի հարցեր տուր, որ նա հասկանա՝ խանդում ես, կասկածում:

Փորձիր մանրամասն նկարագրել, թե ինչ պլաններ ունես օրվա հետ կապված, իսկ երեկոյան ավելի մանրամասն պատմիր, թե ինչպես անցավ:

Բարձրացրու նրա ինքնագնահատականը հաճոյախոսություններով, անդադար ուշադրությամբ: Հաճախ սեր խոստովանիր, ասա, որ նա լավագույնն է, որ ուրիշ ոչ ոք չի կարող նրան փոխարինել:

Փորձիր պարզ արտահայտել մտքերը, չխառնվել իրար, չկարմրել, չթաքցնել աչքերը:

Երբեք նրա ներկայությամբ մի հիացիր գեղեցիկ դերասաններով, մարզիկներով կամ հաղորդավարներով: Ուշադրություն դարձրու միայն գեր, ճաղատ և ծեր տղամարդկանց :)

Դե իսկ ամենակարևորը, ուշադրությունն է, հոգատարությունը, որ կարող է փոխել խանդոտ տղամարդուն: Մի հոգնիր, անդադար ապացուցիր նրան, որ սիրում ես:

 ladynews.am

Просмотров: 662 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024