Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 05.05.2024, 12:26
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Գալիսիա Անխելես Դյուրան

[Անիմացիա]
Սեղմիր Класс

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Ամերիկացի սեքսի մարզիչը 240 դոլարով կնստի սենյակի անկյունում և ճիշտ ցուցումներ կտա

[Անիմացիա]
Մերսում

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Երեւանյան լճի մարմնավաճառուհիների միջեւ դանակահարություն է տեղի ունեցել

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 28 » Ինչպես վերադարձնել սիրելիին
03:34
Ինչպես վերադարձնել սիրելիին

Ոչ մի ընտանիք չի կարող խուսափել վեճերից, բաժանություններից: Սակայն կարևոր է, որ դրանք ի վերջո չբերեն վերջնական բաժանության:

Փորձեք սթափ գնահատել իրավիճակն ու անկեղծ պատասխանել հարցին՝ ուզում եք արդյոք նրան վերադարձնել: Եթե իսկապես կա այդ ցանկությունը, և ոչ թե պարտադրանքը, ապա անցեք գործի:

Առաջինը, որ խորհուրդ են տալիս հոգեբանները, հանգստանալն է: Եթե դուք գործեք միայն էմոցիաներից ելնելով, ապա սխալվելու հավանականությունը շատ բարձր կլինի: Արդյունքում դուք կզղջաք արածի կամ ասածի համար, ինչը հաստատ Ձեզ չի օգնի վերադարձնել սիրելիին: Սկզբնական շրջանում շատ դժվար է դուրս գալ այդ լարվածությունից, կառավարել էմոցիաները: Որպեզի խուսափեք դրանից, պետք է ինչքան հնարավոր է շատ զբաղեցնեք ինքներդ ձեզ: Աշխատանքը, հոբբին, ընկերների հետ հանդիպումները կօգնեն Ձեզ շեղվել իրականությունից և մի փոքր սթափվել:

Իսկ որպեսզի մոռանաք խնդիրների մասին' ստանալով դրանից հաճույք, պետք է հիանալի տեսք ունենալ: Հետևաբաև հաջորդը, ինչ պետք է անեք, Ձեզ հետևելն է, խնամելը: Գեղեցկության սրահ այցելեք, թարմացրեք զգեստապահարանը, այցելեք ֆիթնես ակումբ: Մի խոսքով՝ արեք այն ամենը, ինչը կվերադարձնի Ձեր ինքնավստահությունն ու Ձեզ թարմություն և գեղեցկություն կհաղորդի:

Շփման ժամանակ մի ընկեք ծայրահեղության մեջ. պետք չէ ոչ ցուցադրական տառապանքը, ոչ էլ չարության արտահայտությունը: Կարիք չկա պատմել Ձեր կյանքի բոլոր մանրամասնությունները, Ձեր խնդիրները մեծ հաշվով հետաքրքիր չեն մյուսների համար: Շատ լավ կլինի, որ Ձեր հաջողությունների մասին նա իմանա ոչ թե Ձեզնից, այլ Ձեր ընկերներից մեկից: Եթե զգում եք, որ ի վիճակի չեք տիրապետել Ձեզ բանավոր շփման ժամանակ, ապա անցեք գրավոր խոսքի, շփվեք միմյանց հետ sms-ներով կամ սոցիալական ցանցերի միջոցով: Այդպիսով ժամանակ կունենաք վերանայելու տեքստն ու հանելու ավելորդ կոպտությունը:

Եթե որոշել եք ասել սիրելիին այն մասին, որ ցանկանում եք վերադարձնել իրեն, իսկ նա բացասական պատասխան է տալիս, մի փորձեք պնդել Ձերը, խնդրել, աղաչել: Հոգեբանները խորհուրդ են տալիս թողնել նրան և ինքներդ հեռանալ նրա կյանքից մեկ շաբաթով: Այդ ընթացքում զբաղվեք Ձեր արտաքինով, նոր ծանոթություններով, ընկերների հետ ժամանակ անցկացրեք: Լռությունից հետո անցեք գործի:

Այս անգամ խուսափեք նրան վերադարձնելու մասին ակնարկներ անելուց: Մոտեցեք նրան որպես ընկերոջ: Չարժի նաև այլ սիրավեպեր սկսել նրան բարկացնելու համար: Իսկ ամենակարևորը, ինքնավստահ եղեք, միշտ խնամված գնացեք նրա հետ հանդիպման, այնպես արեք, որ նա կրկին սիրահարվի:

ladynews.am

Просмотров: 858 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024