Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 17:09
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Դիետա` տղամարդկանց պոտենցիայի համար

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Поиск

Главная » 2012 » Октябрь » 18 » Կանանց ամենահիմար հարցերը
19:03
Կանանց ամենահիմար հարցերը

Ես սիրում եմ կանանց, ես ուղղակի նրանց պաշտում եմ: Առանց նրանց յուրաքանչյուր տղամարդու կյանքն անգույն ու ձանձրալի է: Ես կարող եմ երգել ու գովերգել գեղեցիկ սեռին ժամեր շարունակ: Եվ դրա համար, առաջնորդվելով միայն լավ զգացումներով, այնուամենայնիվ, որոշեցի տալ իմ սիրելի կանանց մի փոքրիկ խորհուրդ: Հասունացման տարիքից հետո, հաշվի առնելով շփման իմ ոչ փոքր փորձը. ես առանց ավելորդ գովեստի ու անպետք համեստությամբ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` սիրելի կանայք, դադարեք մտածել, թուլացեք ու հաճույք ստացեք եւ թույլ տվեք հաճույք ստանալ նաեւ մեզ:

Հասկանում եմ, որ ձեզնից շատերը պատրաստ են քարեր նետել ինձ վրա: Բացատրում եմ` ես չեմ ժխտում կանանց մտավոր ու ինտելեկտուալ հնարավորությունները, բայց երբ խոսքը վերաբերում է մեզ`տղամարդկանց, ապա կներեք անկեղծությանս համար, ձեր ուղեղը ճանապարհվում է երկարատեւ, կարելի է ասել, անվերջանալի արձակուրդի:

Նախկինում ինձ զարմացնում էր, թե ինչպես է կազմված կանանց ուղեղը, երբ, օրինակ՝ ծամծմված «թանկագինս, զբաղված եմ, կզանգահարեմ քեզ ավելի ուշ» արտահայտությունը կարող է հանգեցնել մի շարք, այնպիսի սպեցիֆիկ հետեւությունների՝ հիմնավորված միայն կանացի դեդուկցիայի մեթոդով ու անխոցելի տրամաբանությամբ, որ երեւի` ավելի հեշտ է ապացուցել Ֆերմի թեորեմը, քան բացատրել, որ ոչ մի ենթատեքստ այդ խոսքերում չկա:

Բայց որոշ ժամանակ անց, երբ վիճակագրությունը ակնառու ցույց տվեց, որ  դա սահմանում է, այլ ոչ թե բացառություն, ես կարկամեցի. կանացի ուղեղը անկարող է մտածել, այն այլ կերպ է կազմված` զգում է:

Կինը ապրում է էմոցիաներով, նա ամբողջովին դրանց մեջ է եւ դրանցում է նրա  ուղեղը: Դա ինձ հիացնում է, բայց եւ ջղայնացնում: Ահա դրանով է պայմանավորված իմ խորհուրդը, ավելի ճիշտ կոչը, կամ եթե ուզում եք, խնդրանքը, թախանձանքը` մի՛ մտածեք: Ունեցեք քաջություն ու անկեղծություն եւ ինքներդ ձեզ խոստովանեք, որ որոշ իրավիճակներում դա ձեր համար չէ:

Ամենից շատ տղամարդկանց հունից հանում են հիմար ու միամիտ հարցերը: Ես նույնիսկ կազմել եմ կանանց հիմար հարցերի ցուցակ, որով կանայք հանգիստ չեն տալիս տղամարդկանց: Առաջին տեղում, անկասկած, ամենաշատ տրվող հարցն է. «Դու ինձ սիրո՞ւմ ես», կամ հարց համոզվելու համար` իհարկե ամպայման ձայնի ողբերգական վանկարկմամբ ու նեղացած ձայնով. «Դու ինձ այլեւս չե՞ս սիրում»: Ես չեմ հասկանում, միթե այդքան կարե՞ւոր է ամեն րոպե, ամեն ժամ, ամեն վայրկյան լսել սիրո խոստովանություն: Եթե կինը կասկածներ ունի, որ իրեն չեն սիրում, ապա ավելի հեշտ չէ՞ վեր կենալ ու ուղղակի շրխկացնել դուռը: Հավատացեք ինձ, սիրելի կանայք, եթե տղամարդը ամեն Աստծո օր երդվի հավերժ սիրո մասին, դա, նախեւառաջ, շատ արագ կձանձրացնի, երկրորդ`կզգաստացնի, գուցե նա ունի պատճառներ, որպեսզի քնեցնի ձեր զգոնությունը: Անվերջ սիրո խոստովանությունը, հավատացեք ինձ, դեռ չի խոսում ձեր զուգընկերոջ զգացմունքների ուժգնության մասին: Բայց եւ այնպես, շարունակությունը ավելի վատ է: Պատասխանում ես. «Այո սիրելիս, ես քեզ սիրում եմ, եւ այստեղ հաջորդ ապուշ հարցը` «Ճի՞շտ»: Կամ օրինակ` նստած եմ, նայում եմ բթագույն մարտաֆիլմ, կամ ֆուտբոլ, կամ բոքս, կամ նորությունների ծրագիր եւ այստեղ նա, ամբողջովին մռայլված, ակնապիշ հայացքով, առանց որեւէ պատճառի կնետի «Ինչի՞ մասին ես մտածում»: Աստվա~ծ իմ, միթե՞ պարզ չէ, որ ոչնչի մասին չեմ մտածում, ես ընդամենը հեռուստացույց եմ դիտում: Դե իհարկե, նման պատասխանը իմ թանկագին կեսին չի բավարարում, ու սկսվում է երկարատեւ հարցաքնությունը:

Ամենահաճախ տրվող հարցը հույսով փարատելու կանացի հպարտությունը` «Ես գեղեցի՞կ եմ»: Ոչ`դու ուղղակի այլանդակ ես, չադրա հագիր, փակվիր խորդանոցում, որ երեխաներին չվախեցնես: Կամ «Ես գիրացե՞լ եմ»: Հետեւում է ժխտողական պատասխան, ուրիշ տարբերակ չկա, եթե ձեր համար թանկ է հանգիստ կյանքը, չգիտես ինչու, այդ պատասխանը կասկած է առաջացնում: Հիմնականում այս ծավալուն երկխոսությունը ավարտվում է նմանատիպ արտահայտությամբ «Ինձ թվում է` մի քիչ գիրացել եմ»: Այդ դեպքում ինչո՞ւ էիր հարցնում:

Նմանատիպ հարցերի մի վագոն ու փոքրիկ սայլակ

….Թանկագին, սիրելի, միակ ու անկրկնելի մեր տիկնայք, ամենալավ միջոցը պահպանել հարաբերությունները, ինչպես նաեւ ռոմանտիկան` կանգնեցված ձեր կողմից սիրո պատվանդանին, դա մտածելը դադարելն է: Դուք հիասքանչ եք բոլոր առումներով, սովորեք գնահատել ձեզ եւ վստահ եղեք, որ առանց ձեզ մեր կյանքը անիմաստ կլիներ…

Ձեզ հավատարիմ, Ալեքս Ալեխանյան

NEWS.am STYLE

Просмотров: 640 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024