Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 08.05.2024, 19:43
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Քոչարի ֆլեշմոբ

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Դիմա Բիլանի նոր սիրեցյալը. համբուրվել են տեսախցիկների առաջ /լուսանկար/

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Поиск

Главная » 2012 » Декабрь » 18 » Կանանց համար ամենավատ 15 նվերները
00:01
Կանանց համար ամենավատ 15 նվերները

Ամերիկյան Yahoo! News կայքը, հաշվի առնելով, որ Սուրբ Ծննդյան և Ամանորյա տոները սարերի ետևում չեն, և մարդիկ արդեն շտապում են նվերներ գնել իրենց սիրելիների և հարազատների համար, կազմել է վատագույն 15  նվերների ցանկը, որոնք ոչ մի դեպքում տղամարդիկ չպետք է նվիրեն իրենց սիրելի կանանց։

 

1. Որևէ խոհանոցային տեխնիկա, որը կինը չէր խնդրել

Եթե կինը Ձեզանից հարիչ կամ այլ իր անձամբ չի խնդրել, ապա պետք չէ նրան խոհանոցային տեխնիկա գնել։ Դա նրան կհիշեցնի տաղտուկ առօրյայի և հոգսերի մասին։

 

2. Հագուստ

Հագուստը բավական «վտանգավոր» նվեր է, քանի որ, եթե մեծ լինի, ապա դա նրան կվիրավորի, իսկ եթե փոքր լինի, ապա նա կսկսի բարդութավորվել իր քաշի հարցում։

 

3.Շրջանակի մեջ դրված ձեր լուսանկարը

Դա կընկալվի որպես եսասիրության, եսակենտրոնության դրսևորում։ Ավելի ճիշտ կլինի ձեր երկուսի նկարով շրջանակ նվիրել։

 

4. Որևէ նվեր, որը հնարավոր չէ հետագայում փոխանակել մեկ ուրիշով

Եթե Դուք մեծ գումար եք ծախսել Ձեր սիրելիի համար նվեր գնելու համար, ապա չի բացառվում, որ այն, այնուամենայնիվ, դուր չգա նրան։ Ուստի, վստա՛հ եղեք, որ Ձեր գնածը հնարավոր կլինի փոխանակել մեկ ուրիշով։

 

5. Քաշի կորստին նպաստող իրեր

Եթե չեք ուզում ավելորդ խնդիրներ ունենալ և անտեղի փչացնել ձեր հարաբերությունները, ապա երբեք մի նվիրեք նրան քաշի նվազեցման հետ կապված որևէ իր։

 

6. Նվերներ Ձեզ համար

Եթե Դուք նրան նվիրեք նոր սերնդի հեռուստացույց, ապա ակնհայտ է, որ այդ նվերի գլխավոր օգտագործողը Դուք եք լինելու։ Ուստի, ընտրեք այնպիսի իր, որն իսկապես հաճույք կպատճառի նրան։

 

7. Մարզական միջոցառումների տոմսեր 

Կանայք սովորաբար չեն սիրում մարզական միջոցառումներ, ուստի նրան հաճույք պատճառելու համար գնեք բալետի կամ թատրոնի տոմս, ինչը ռոմանտիկ միջավայր կստեղծի ձեզ համար։

 

8. Էժան հուշանվերներ

Եթե հուշանվերը որևէ ենթատեքստ չունի, ապա խուսափեք նման էժանատիպ նվերներից։

 

9. Օծանելիք, եթե, իհարկե, չգիտեք նրա ճաշակը

Եթե Ձեր սիրելին խնդրել է Ձեզանից որևէ կոնկրետ օծանելիք, ապա վստահորեն գնեք այն։ Սակայն առանց նրա հետ խորհրդակցելու՝ ավելի լավ է խուսափել օծանելիք գնելուց։

 

10. Կանխիկ գումար

Կանայք միշտ էլ ռոմանտիկ քայլեր են ակնկալում իրենց սիրելիից, ուստի պարզապես կանխիկ գումար տալը կարող է հիասթափեցնել նրան։

 

11. Կոսմետիկա, հատկապես՝ կնճիռների դեմ քսուկ

Կոսմետիկան ևս չստացված նվեր կարելի է համարել կանանց համար, հատկապես, երբ դա կնճիռների դեմ քսուկ է, ինչը կինը որպես վիրավորանք կընդունի։

 

12. Ալկոհոլային խմիչք

Մի շիշ լավ գինի կամ շամպայն կարելի է նվիրել կնոջը նորամուտի կամ տանը կազմակերպված երեկույթի առթիվ, սակայն ոչ մի դեպքում ամանորյա տոներին։

 

13. Ծաղիկներ

Ծաղիկներ, իհարկե, շատ հաճելի է ստանալ, սակայն ամանորյա տոներին հարկավոր է ավելի իմաստալից ու արժեքավոր նվերնել տալ։

 

14. Նույն նվերը, որը նվիրել եք անցյալ տարի

Միշտ ուշադիր եղեք, որպեսզի չկրկնեք անցած տարվա նվերը, քանի որ կանայք շատ ուշադիր են նման նրբությունների նկատմամբ։

 

15. Քաղցրավենիք

Շատ կանայք սիրում են քաղցրավենիք, սակայն դա չի նշանակում, որ ամեն առիթով նրանց պետք է այդ նվերը մատուցել։ Ավելի լավ է գնել որևէ արժեքավոր նվեր և «քաղցրացնել» այն շոկոլադի տուփով։

tert.am

Просмотров: 551 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024