Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 09:29
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Կանայք սեքսում առավել ռիսկային են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Անհաջող մարզանք

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

[Անիմացիա]
Սեղմիր Клас

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 22 » Կանանց հայտնագործությունները (լուսանկարներ)
08:11
Կանանց հայտնագործությունները (լուսանկարներ)

Կանայք մի շարք հայտնագործությունների հեղինակ են հանդիսանում:


Սպասք լվացող մեքենաներ

Այսպես, իր ֆոսֆորե սպասքից մի քանի ափսե չհայտնաբերելուց հետո, Ժոզեֆինա Կոկրեյնը որոշեց ստեղծել մեքենա, որը լվանում է կեղտոտ սպասքը, և չի կոտրում:

Դա տեղի է ունեցել 1886թ.-ին, սակայն միայն 40 տարի անց այն դարձավ տնային տնտեսության մեջ անհրաժեշտ իր:


Շրջանաձև սղոց

Տաբիթա Բեբիթը, երկար ժամանակ հետևելով տղամարդկանց, թե ինչպես են նրանք ծառի կոճղերը սղոցում'«մին դեպի ինձ, մին դեպի քեզ» սկզբունքով, որոշեց ստեղծել այնպիսի սարք, որը կազատեր նրանց էներգիայի անիմաստ վատնումից: 1810 թ. նա ստեղծեց մինչ այսօր օգտագործվող շրջանաձև սղոց:


Պերիսկոպ' ստորջրյա նավերի համար

Այս սարքի օգնությամբ, որը 1845 թվականին պատենտավորել է Սառա Մեթերը, կարելի է որոշել դիտարկվող օբյեկտների միջև հեռավորությունը:


Մսի պահածոներ

1873 թ. Վիենայի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ռուս Նադեժդա Կոժինան ցուցադրել է մսի պահածոներ պատրաստելու ձևը, ինչի համար արժանացել մեդալի:


Կրծքկալ

Կանացի զգեստապահարանի այս «իրը» պատենտավորվել է Ֆրանսիայում, 1889թ., Էրմինի Կադոլի կողմից:


Ձնամաքրման մեքենա

Քարտուղարուհի Սինտիա Վեսթովերը 1892թ. ստեղծեց փողոցները ձնից մաքրելու սարք:


Ավտոմեքենայի ապակեզտիչներ

Ավտոմեքենայի համար այնքան անհրաժեշտ այս իրը ստեղծել է Մերի Անդերսոնը:

Հեռավոր 1903թ.-ին,նա ավտոմեքենայով ճամփորդում էր, երբ սկսվեց առատ ձյունը: Խեղճ վարորդը ստիպված էր ժամանակ առ ժամանակ իջնել մեքենայից, որպեսզի ձեռքերով մաքրեր ապակիների ձյունը: Մերին հենց այդ ժամանակ էլ մտածեց չափազանց անհրաժեշտ այդ հարմարանքի ստեղծման մասին:


Սուրճի զտիչ (ֆիլտր)

Սուրճի համար առաջին զտիչը Մերլիտա Բենցը պատրաստել է տետրի թերթիկից 1909 թ.:


Մեքենայի խլացուցիչ

Ստեղծել է Էլ Դոլորես Ջոնսը 1917 թ., ինչից հետո աշխարհը մեր շուրջը դարձավ փոքր-ինչ անաղմուկ:


Տակդիրներ

Տնային տնտեսուհի և մայրիկ Մարիոն Դոնովանը 1917թ. որոշեց նստել կարի մեքենայի առաջ և լոգարանի վարագույրներից պատրաստել ջրակայուն տակդիրներ: Մի քանի փորձից հետո, հայտնագործությունը ստացվել է:


Շոկոլադե թխվածքներ

1930 թ. դասական բաղադրատոմսով թխվածքներ պատրաստելու ժամանակ Ռութ Ուիկֆիլդը որոշեց փորձարկումներ անել: Նա խմորի մեջ գցեց շոկոլադե սալիկ, արդյունքում ստացվեց շատ համեղ թխվածք:


Wi-Fi

Հեդի Լամարը 1941թ. նա պատենտավորել է կապի գաղտնի միջոց, որը դինամիկորեն փոխում էր հեռարձակման հաճախականությունը: Ներկայում այս սարքն օգտագործվում է բջջային կապի և WiFi համար:


Զրահաբաճկոն

1965թ. դոկտոր Ստեֆանի Կվոլեքը հայտնագործել է երկաթից հինգ անգամ ամուր սինթետիկ կևլար նյութը: Կևլարը հետագայում հիմք հանդիսացավ զրահաբաճկոնների ստեղծման համար:


Սիլիկոն

Քանդակագործ Պատրիսիա Բիլինգսն իր առաջ խնդիր էր դրել այնպիսի մի նյութ ստեղծել, որը կպահպաներ իր ստեղծագործությունները քանդվելուց: Մի քանի փորձարկումներից հետո, 1970 թ. նա վերջապես հասավ իր նպատակին:


Վարդագույն շամպայն

1808 թվականին Նիկոլ Բարբե Կլիկոն մշակեց այնպիսի տեխնոլոգիա,որի ընթացքում 3 ամսում շամպայնը դառնում է վարդագույն:

operativ.am

Просмотров: 536 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024